Արտեմ Պետրոսյան
25.04.2023
Հավելվածը կցված չէ
Լրամշակման փուլում է
4 - Կողմ
3 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ԵՐԵՎԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
Երևան պետական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ստեղծման անհրաժեշտությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին և Մանկապատանեկան սպորտի մասին օրենքների դրույթների հենքի վրա: Ընկերության հիմնումը հրատապ է և անհրաժեշտ, քանի որ այն հնարավորություն է տալիս մշակել և կազմակերպել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, ինչպես նաև իրականացնել Բարձրագույն վարպետության մարզադպրոց և Ադապտիվ սպորտի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) կանոնադրություններով նախատեսված գործառույթները մեկ տեղում։
Համաձայն Մանկապատանեկան սպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի՝ մանկապատանեկան մարզադպրոցներում կարող են մարզվել միայն մինչև 18 տարեկան պատանիներն ու աղջիկները, սակայն բաց է մնում Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների և սահմանափակ կարողություններով անձանց հետագա մարզումների կազմակերպման խնդիրները։
Սույն նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությունը և հնարավորություն ընձեռել սահմանափակ կարողություններով անձանց զբաղվել ադապտիվ սպորտով, ինչը վերջիններիս համար խթան կհանդիսանա ինքնադրսևորվելու և հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու համար։
«Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերությունն (հասցե՝ ք․ Երևան, Մանանդյան փ․ 41, 2,89 հա հողամաս - 3658,9 քմ պետական գրանցում ստացած և 5421,5 քմ ինքնակամ շինություններ) իր առկա գույքով (մարզադաշտ և կից սպորտային համալիրը՝ 2 մարզադահլիճներով, վարչական մասով) կօգտագործվի սպորտի խթանմանն ու զարգացմանը միտված տարբեր ծրագրերի իրականացման նպատակով (մասնավորապես՝ կկազմակերպեն վերոնշյալ թիրախային խմբերի մարզումները, կիրականացվեն տարբեր մարզական միջոցառուներ ու հավաքներ), ինչը կնպաստի նաև ինչպես գոյություն ունեցող գույքի պահպանմանը, այնպես էլ հետագայում նոր ներդրումներ կատարելուն և հնարավոր բարերարներ ներգարվելուն։
2. Ընթացիկ վիճակը և խնդիրները
Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է միայն մեկ «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» ՊՈԱԿ (Շիրակի մարզի Գյումրի քաղաք), որը, սակայն իրականացնում է միայն մանկապատանեկան մարզադպրոցի գործառույթներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների և սահմանափակ կարողություններով անձանց մարզումները հնարավոր չէ այդտեղ անցկացնել։
2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ստանձնելով ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորությունը, սակայն մինչև հիմա հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում ադապտիվ սպորտի պետական կառույց չի գործում։ Հաշվի առնելով նաև ռազմական վերջին իրադարձությունները, որի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի ավելացում է գրանցվել, խիստ հրատապ է և կարևոր ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը՝ սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև ադապտիվ սպորտ ընդգրկելու նպատակով։ Ըստ իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կատարված վերլուծությունների՝ յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող 120 մարզիկ հնարավորություն կունենա մարզվել Ընկերությունում:
Միաժամանակ ներկայումս բաց է մնում նաև 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականության խնդիրը։
Ընկերության հիմնումը ենթադրում է ուսումնամարզական կենտրոնի ստեղծում, որը կապահովի 2 թիրախային խմբերի մարզումների հետագա շարունակականությունը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովումը
տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
Պետական ծրագրի միջոցով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը:
4.Կարգավորման բնույթը և նպատակը
Երևան պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնմամբ /ստեղծմամբ/ հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել գոյություն ունեցող մարզադաշտը կից սպորտային համալիրով իր իսկ նշանակությամբ, անցկացնել սպորտային միջոցառուներ ու հավաքներ, իրականացնել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, որը հնարավորություն կտա նաև պահպանել գույքը, ձեռք բերել նորը և ներդրուներ կատարել։
Ընկերության գործառույթների շրջանակներում կիրականացվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարբեր մարզաձևերի 18 տարեկանից բարձր տարիքի հավաքականների թեկնածուների մարզումները։
Նախատեսվում է լիազորել լիազոր մարմնին՝ հիմնադրի անունից իրականացնել ընկերության հիմնադրի և հետագայում նաև ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները, որոնք սահմանված են «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
• Երևան պետական փակ բաժնետիրական ընկերություն ստեղծմամբ կկատարելագործվի պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգը,
• իր իսկ նշանակությամբ կօգտագործվի մարզադաշտը՝ կից սպորտային համալիրներով,
• կանցկացվեն սպորտային միջոցառուներ և հավաքներ,
• հաշմանդամություն ունեցող անձինք կզբաղվեն ադապտիվ սպորտով, ինչը կնպաստի հաշմանդամային սպորտի զարգացմանը և պարալիմպիկ մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրմանը, նրանց համար կկազմակերպվեն ադապտիվ վերականգնողական, հոգեբանական ծառայություններ,
• 18 տարեկանից բարձր հեռանկարային, Հայաստանի Հանրապետության հավաքականների թեկնածու մարզիկներն իրենց մարզումները կշարունակեն բարձրակարգ մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ:
Տվայալ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում:
7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին և Մանկապատանեկան սպորտի մասին օրենքների դրույթներից: Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) և N 1 հավելվածի 10-րդ կետի դրույթներից (հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումների բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովում), ինչպես նաև բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված N 1-ի 47.1 կետից:
2023 թվականի ՀՀ պետական բյուջեում նախատեսվող ծախսերը
Երևան պետական փակ բաժնետիրական ընկերության
Նախատեսվում է 2023 թվականի երեք ամիսներին Ընկերության ծախսերը հոգալ պետական բյուջեի միջոցների հաշվին, այնուհետև Ընկերությունը իր գործունեությունը կիրականացնի ինքնաֆինանսավորմամբ:
N Հաստիքը Հաստիքային միավորը Պաշտոնային դրույքաչափը Ընդամենը աշխատավարձի չափը
1 Տնօրեն 1 180.000 180.000
2 Տնօրենի տեղակալ ուսումնական գրով 1 138.800 138.800
3 Տնօրենի տեղակալ տնտեսական գծով 1 138.800 138.800
4 Բաժանմունքի ղեկավար (ադապտիվ և ԲՎԴ) 1 104.000 104.000
5 Գլխավոր հաշվապահ 1 130.900 130.900
6 Հաշվապահ 1 132.289 132.289
7 Բժիշկ 1 104.000 104.000
8 Բուժքույր 1 104.000 104.000
9 Կադրերի տեսուչ-գործավար 1 104.000 104.000
10 Հանդերձապահ 2 104.000 208.000
11 Հավաքարար 3 104.000 312.000
12 Մարզիչ-մանկավարժ (ԲՎԴ) 6 124.000 744.000
13 Մարզիչ-մանկավարժ (ադապտիվ) 12 124.000 1.488.000
14 Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսած պրոթեզները և սայլակները նորոգող մասնագետ 1 124.000 124.000
15 Կինեզիստ 1 124.000 124.000
Ընդամենը ամսական 4,136.789
Ընդամենը 2023 թվականի երեք ամիսների համար 12.410.067
Տնտեսական-200.000 դրամ
Դեղորայք – 400.000 դրամ
Էլ. ստորագրություն – 12.000 դրամ
Գրենական պիտ. – 200.000 դրամ
Ինտերնետ – 144.000 ՀՀ դրամ
Հեռախոս – 156.000 ՀՀ դրամ
Գազ – 8,615.600 ՀՀ դրամ
Ջուր – 222.200 ՀՀ դրամ
Էլեկտր. – 2,610.400 ՀՀ դրամ
Աղբ – 60.000 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 1 տարվա համար 12,620.200 դրամ:
Ընդամենը՝ 3 ամսվա համար 3.155.050 դրամ:
Ընդամենը նախատեսվող ծախսերը 3 ամսվա համար կկազմեն 15.565.117 դրամ:
Հաշվի առնելով, որ «Երևան» փակ բաժնետիրական ընկերության գործառույթների շրջանակում կիրականացվեն 2 տարբեր ծրագրեր՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց և տարբեր մարզաձևերի 18 տարեկանից բարձր տարիքի հավաքականների թեկնածուների մարզումները, ուստի պահպանման ծախսերը հաշվարկվել են հիմք ընդունելով նման ծավալի գործառույթներ իրականացնող 2 մարզադպրոցների պահպանման ծախսերը:
Քննարկվել է
25.04.2023 - 12.06.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 2853
Տպել25.04.2023
Հավելվածը կցված չէ
25.04.2023
Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող 9 169 623 566 ՀՀ դրամ սկզբնական արժեքով9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, որի տարածքում առկա են 5421,5 քառ.մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ.... այդ ո՞նց։