Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

       1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի պահանջներին համապատասխան ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը սահմանելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի N 1114-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի հավելված 3-ի 2-րդ կետի պահանջները ապահովելու անհրաժեշտությամբ:
       2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
       2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 51-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը հաստատում է ՀՀ կառավարությունը: Օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն կարգապահական գումարտակը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել գումարտակում պատժի կրման ընդհանուր կարգն ու պայմանները, դատապարտյալներին կարգապահական գումարտակ ընդունելը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, օրվա կարգացուցակը, վարքագծի կանոնները, սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու, հանձնուքների կամ ծանրոցների ստացման կամ ուղարկման, դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու, դատապարտյալների կողմից առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ ներկայացնելու, նամակագրության, հեռախոսակապի, տեսազանգի տրամադրման, դատապարտյալի լուսանկարման, տեսանկարահանման ու հարցազրույցի իրականացման, կարճաժամկետ մեկնումների տրամադրման, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու և ամուսնության գրանցման, դատապարտյալների նյութական պատասխանատվության, նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի ու տույժի միջոցների, դատապարտյալներին փոխադրման և պատժից ազատելու, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները և այլ հարաբերություններ: Կանոնակարգը սահմանվել է Արդարադատության նախարարության կողմից շրջանառված քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի նախագծին համապատասխան:
         3. Կարգավորման նպատակը և բնույթը
         Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը, կարգապահական գումարտակի գործունեության և գումարտակում պատժի կրման հետ կապված հարաբերությունները:
        4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
       Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
        5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    07.04.2023 - 23.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3110

Տպել

Առաջարկներ`

Խաղաղության Երկխոսություն

12.04.2023

“ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման” նախագծում սահմանված է դրույթ, որի համաձայն՝ եթե գումարտակի բժիշկը հիմնավոր ենթադրում է, որ դատապարտյալը կարող է ենթարկվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա այդ տեղեկատվությունը տրամադրում է գումարտակի հրամանատարին (պետին)՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման ենթարկված դատապարտյալի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Գտնում ենք, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման վերաբերյալ տեղեկատվությունը բժշկի կողմից միայն գումարտակի հրամանատարին (պետին) տրամադրելը խնդրահարույց է նրանով, որ խոշտանգումը կամ վատ վերաբերմունքը կարող է կատարված լինել հենց գումարտակի հրամանատարի (պետի) կողմից կամ թողտվությամբ, և նման դեպքերում կստացվի, որ բժշկի կողմից տեղեկատվությունը տրամադրվում է հենց խոշտանգում կամ վատ վերաբերմունք իրականացրած կամ թույլ տված անձին: Հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ նշված ձևակերպման մեջ անհրաժեշտ է կատարել լրացում, որի համաձայն տեղեկատությունը բժշկի կողմից տրամադրվի ոչ միայն գումարտակի հրամանատարին (պետին), այլ նաև այլ կառույցի:

Տեսնել ավելին