ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» __________ 2023 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
2023 թվականի________________
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի _________ «_____» -ի
N ______-Ն որոշման
ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում՝ (այսուհետև՝ գումարտակ) ներքին կանոնակարգը (այսուհետև՝ կանոնակարգ) օրենսդրությամբ սահմանված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժների՝ կարգապահական գումարտակում պահելու կատարման կարգի և պայմանների ամբողջությունն է։
Սույն կանոնակարգի խնդիրներն են՝
1)ապահովել դատապարտյալների իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը և դրանց իրականացումը, պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական վերահսկողությունը նրանց նկատմամբ, նրանց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, դատապարտյալների և գումարտակի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալներին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, անվտանգային գոտու տեսակից, ինչպես նաև պատժի կատարման պայմանների փոփոխումը։
3. Սույն կանոնակարգի նպատակն է՝
1) ապահովել դատապարտյալների արժանապատիվ պահման պայմաններ.
2) հնարավորինս նվազեցնել անազատության և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.
3) ապահովել դատապարտյալների կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.
4) վերասոցիալականացնել դատապարտյալին և ձևավորել նրա դրական վարքագիծը.
5) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպել հետագա կյանքը, ինչպես նաև ինտեգրվել զինվորական ծառայության մեջ:
4. Սույն կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին համապատասխան, սահմանում և կանոնակարգում է դատապարտյալին գումարտակ ընդունելու կարգը և պայմանները, կարանտինային բաժանմունքում դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները, օրվա կարգացուցակը, դատապարտյալների իրավունքների իրականացման երաշխիքները, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը, դատապարտյալներին տեսակցության տրամադրման, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները, խրախուսանքների և տույժերի կիրառման կարգը, խուզարկություն և զննություն կատարելու, խուզարկության արդյունքով վերցված առարկաների և իրերի պահման ու տնօրինման կարգը և պայմանները, գումարտակի ներքին կանոնակարգն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում, դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները, սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, այն առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը, որոնք արգելված է ստանալ, պահել կամ վաճառել դատապարտյալին, կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և դրանց ապահովման կարգը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցության կարգը,մեկնումներ տրամադրելու ընթացակարգը, հանձնուքները և ծանրոցները զննության ենթարկելու, դրանք հանձնելու կարգը, առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին առանձին պահելու մասին պատճառաբանված որոշման վերաբերյալ նրան անհապաղ տեղեկացման կարգը, գումարտակում տեղակայված բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները, պատժախցում դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները։
5. Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է գումարտակի վարչակազմի, դատապարտյալների, ինչպես նաև գումարտակ այցելող յուրաքանչյուր այլ անձի համար:
6. Սույն կանոնակարգի խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
2. ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում կատարվում է կարգպահական գումարտակում պահելը։
Գումարտակի տարածքում, ելնելով դատապարտյալներին պահելու` օրենքով նախատեսված պայմանների առանձնահատկություններից, առնվազն տեղակայվում են բնակելի կացարաններ կամ խցեր, գումարտակի վարչակազմի աշխատասենյակներ, ճաշարան, խանութ, բժշկական ստորաբաժանման սենյակներ, դասասենյակներ, զբաղվածության, մշակութային և այլ միջոցառումների անցկացման ու տեսակցության սենյակներ, զբոսանքի կազմակերպման տարածք, գրադարան, բաղնիք, լվացքատուն, պատժախցեր, անձնական իրերի պահախցեր։ Գումարտակում կարող են տեղակայվել նաև այլ կառույցներ, կամ սենյակներ:
Գումարտակի կառուցվածքը, բնակելի կացարանները և խցերը, ինչպես նաև այլ կառույցները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի ապահովվեն Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված պահանջները:
3. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Գումարտակ դատապարտյալի ընդունումը կազմակերպվում է կարանտինային բաժանմունքում, ցանկացած ժամին` գումարտակի պատասխանատու հերթապահի կողմից:
Կարանտինային բաժանմունքը գտնվում է գումարտակի առանձնացված հատվածում` այնպես, որպեսզի բացառվի մյուս պատժախցերում կամ կացարաններում գտնվող դատապարտյալների հետ շփումը։
Գումարտակի պատասխանատու հերթապահը ստուգում է գումարտակ բերված դատապարտյալին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` լուսանկարով անձը հաստատող այլ փաստաթուղթ, եզրափակիչ դատական ակտը և այն կատարման հանձնելու մասին կարգադրությունը: Եթե անձը գումարտակ է բերվում այլ քրեակատարողական հիմնարկից, ապա ստուգվում է նաև նրա անձնական գործը:Սույն կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը գումարտակ չի ընդունվում:
Օպերատիվ, անվտանգության կամ այլ նկատառումներով ոչ աշխատանքային օրերին և ժամերին մեկ քրեակատարողական հիմնարկից գումարտակ դատապարտյալի անհապաղ տեղափոխման անհրաժեշտության դեպքում, մինչև անձնական գործն ուղարկվելու առաջին հնարավորությունը, գումարտակ ընդունելու համար անհրաժեշտ է տեղափոխող քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի կողմից կազմված և կնիքված տեղեկանքը, հնարավորության դեպքում լուսանկարով, որում պետք է ներառվեն դատապարտյալի անուն, ազգանուն,հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ազգությունը, քաղաքացիությունը, պատժաչափը, պատժի սկիզբը, նույնականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ (հաշմանդամության, սպիներ, դաջվածքներ և այլ առանձնահատկություններ)։
Եթե անձը չի բերվում այլ քրեակատարողական հիմնարկից, ապա գումարտակի պատասխանատու հերթապահը կազմում է հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրություն, որի պատճենը տրամադրվում է դատապարտյալին:
Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալին գումարտակ ընդունելու համար անհրաժեշտ են նաև երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի հետ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող այլ փաստաթուղթ:Երեխայի հետ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում երեխան գումարտակ չի ընդունվում, և դրա մասին գումարտակի վարչակազմը հայտնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կամ գումարտակի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին: Մինչև երեխայի հետ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը կամ համապատասխան հաստատություն, խնամատարության կամ խնամակալության տեղավորելը` երեխան պահվում է գումարտակում այնպես, որպեսզի բացառվի այլ դատապարտյալների հետ շփումը:
Դատապարտյալին գումարտակ ընդունելիս համապատասխան մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`
տեղեկություններ դատապարտյալի մասին (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ).
դատապարտման հիմքերը.
դատապարտյալին գումարտակ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:
Գումարտակ տեղափոխված դատապարտյալի հետ իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման, ինչպես նաև հոգեկան առողջության ռիսկերի գնահատում:
Եթե դատապարտյալը հրաժարվում է սույն կանոնակարգի 18-րդ կետում նշված գնահատումներից, ապա այն կրկին առաջարկվում է դատապարտյալին ընդունումից 24 ժամվա ընթացքում: Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննությունը և գնահատումը, ինչպես նաև հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված գործիքակազմով, ընթացակարգով և մեթոդաբանությամբ:
Գումարտակ տեղափոխված դատապարտյալը մինչև 15 օր տևողությամբ նախնական բժշկական զննություն անցնելու, գումարտակի պայմաններին հարմարվելու, գումարտակի ներքին կանոնակարգով նախատեսված պատժի կատարման կարգին և պայմաններին իրազեկվելու, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման ռիսկը վեր հանելու և գնահատելու, ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա պատժի կատարման անհատական պլանավորման և պայմանների որոշման նպատակով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում:
Եթե գումարտակ դատապարտյալին ընդունելու պահին հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատում չի իրականացվել, ապա այն իրականացվում է կարանտինային բաժանմունքում՝ ընդունումից 24 ժամվա ընթացքում:Եթե դատապարտյալը հրաժարվում է սույն կետում նշված գնահատումից, ապա այն կրկին առաջարկվում է դատապարտյալին ընդունումից 24 ժամվա ընթացքում:Զգալի ռիսկայինության դեպքում հրավիրվում է հոգեբույժ:
Սույն կանոնակարգի 18-րդ, 19-րդ և 21-րդ կետերում նախատեսված գնահատումների և դրանց ընթացքի վերաբերյալ պարտադիր տեղեկացվում է գումարտակի հոգեբանը:
Դատապարտյալի բժշկական զննությունն իրականացնում է գումարտակի բժիշկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված կարգով և զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով:
Դատապարտյալի մարմնին մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում գումարտակիբժիշկն այդ մասին վերադասության կարգով անհապաղ հայտնում է իրավասու քննչական մարմնին՝ իրազեկելով նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը։
Դատապարտյալի մարմնին մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում գումարտակի բժիշկն այդ մասին անհապաղ հայտնում է գումարտակի վարչակազմին՝ անկախ դատապարտյալի համաձայնությունից։
Եթե գումարտակի բժիշկը հիմնավոր ենթադրում է, որ դատապարտյալը կարող է ենթարկվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապաայդ տեղեկատվությունը տրամադրում է գումարտակի հրամանատարին (պետին)՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման ենթարկված դատապարտյալի պաշտպանությունը կազմակերպելու համար։
Կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո` գումարտակի վարչակազմը դատապարտյալի իրավունքների և պարտականությունների, սույն կանոնակարգի, պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, դատապարտյալի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի մասին տեղեկացնում է դատապարտյալին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ, իսկ դրա մասին տեղեկանքը (ձև N 1) կցվում է նրա անձնական գործին:
Գումարտակ ընդունվող դատապարտյալը սույն կանոնակարգով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում է անձնական խուզարկության, իսկ նրա իրերը` զննության:
Գումարտակ ընդունվող դատապարտյալը ենթարկվում է նաև մատնադրոշմման և լուսանկարման, անհրաժեշտության դեպքում՝ սանիտարական մշակման:
Այն դատապարտյալները, ովքեր գումարտակ են բերվում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով կամ հիվանդությամբ կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ, բժշկական եզրակացության հիման վրա ուղարկվում են գումարտակումտեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ եթե այդ ստորաբաժանումում նրանց պահելը նույնպես վտանգավոր է կյանքի կամ շրջապատի համար, ապա սահմանված կարգով ուղարկվում են զինվորական բժշկական հաստատություն։ Անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:
Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալները տեղաբաշխվում են ըստ պատժախցերի կամ կացարանների՝ ելնելով անվտանգային գոտու տեսակից: Դատապարտյալներն ըստ պատժախցերի կամ կացարանների տեղաբաշխվում և անջատ են պահվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին համապատասխան` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո դատապարտյալի՝ ըստ պատժախցերի կամ կացարանների տեղաբաշխումը կատարվում է գումարտակի հրամանատարի (պետի) կողմից՝ օպերատիվ ստորաբաժանման պետի միջոնրդագրի հիման վրա՝ հաշվի առնելով կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալների վերաբերյալ ձեռքբերված տեղեկատվությունը: Ըստ պատժախցերի կամ կացարանների տեղաբաշխելիս որոշվում է և դատապարտյալին տրամադրվում անհատական քնելու տեղը:
Դատապարտյալներին առողջական վիճակի հիմքով անջատ պահելու դեպքերում նրանք տեղաբաշխվում են գումարտակի բժշկի եզրակացության հիման վրա:
Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները կարող են տեղավորվել իրենց վիճակի առանձնահատկություններին համապատասխան պայմաններ ունեցող պատժախցերում կամ կացարաններում:
Գումարտակի կարանտինային բաժանմունքում անձն ապահովվում է դատապարտյալներին պահելու համար սահմանված անհրաժեշտ գույքով, սննդով, անկողնային պարագաներով և սույն կանոնակարգով նախատեսված այլ իրերով, օգտվում է դատապարտյալի համար օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից, ինչպես նաև կրում է օրենսդրությամբ սահմանված պարտականություններ:
Դատապարտյալը կարանտինային բաժանմունքում պահվում է նվազագույնը նույն պայմաններում, ինչպիսի պայմաններում նա կպահվեր գումարտակի՝ համապատասխան պատժախցում կամ կացարանում:
4. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ
Գումարտակում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:
Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, հանգստի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբաղվածության, կրթության, ֆիզիկական և մարտական պատրաստության դասընթացների և այլ միջոցառումների համար նախատեսված ժամերը: Դատապարտյալի հետ ֆիզիկական և մարտական պատրաստության դասընթացներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի սահմանված հատուկ ծրագրով:
Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (ձև N 2) հաստատվում է գումարտակի հրամանատարի (պետի) հրամանով և տեղեկացվում է գումարտակի վարչակազմին, դատապարտյալներինև գումարտակ մուտք ու ելք ունեցող այլ անձանց: Օրվա կարգացուցակի մեկական օրինակ փակցվում է պատժախցերում և կացարաններում:
Դատապարտյալների սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` ճաշարանում: Հղի, կերակրող մայր կամ հիվանդություն ունեցող դատապարտյալին տրամադրվում է հավելյալ կամ դիետիկ սննդամթերք, որը կարող է տրամադրվել նաև բժշկի եզրակացության հիման վրա: Հավելյալ կամ դիետիկ սննդամթերք տրամադրելու՝ բժշկի համապատասխան եզրակացությունն առնվազն 21 օրը մեկ ենթակա է վերանայման:
Տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում ներգրավված դատապարտյալները գումարտակի հրամանատարի (պետի) թույլտվությամբ կարող են սնունդն ընդունել առանձին:
Պատժախցերում պահվող դատապարտյալները սնունդն ընդունում են պատժախցերում, իսկ կացարաններում պահվող դատապարտյալները՝ ճաշարանում:
Պատժախցերից դուրս տեղաշարժն արգելվում է ավարտակոչից մինչև վերկաց` բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Գումարտակում պատիժը կրող դատապարտյալի տեղաշարժն իրականացվում է ազատ` այդ նպատակով նախատեսված վայրերում, իսկ գումարտակի մյուս տարածքներում` վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով և թույլտվությամբ:
Արգելվում է դատապարտյալի տեղաշարժը բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչև վերկաց:
Գումարտակում պատիժը կրող դատապարտյալի զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ գումարտակի հրամանատարի (պետի) կողմից հաստատված ժամանակացույցի:
Գումարտակում պատիժը կրող դատապարտյալն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Դատապարտյալի զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է համապատասխան մատյանում (ձև N 3):
Դատապարտյալն իրավունք ունի զբոսանքի ընթացքում զբաղվել չարգելված ցանկացած գործողությամբ՝ գումարտակի վարչակազմի հսկողությամբ:
5. ՀՂԻ ԿԱՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները տեղավորվում են այնպես, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվի այլ դատապարտյալների հետ շփումը:
Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների համար նախատեսված կացարաներում տեղադրվում են միահարկ մահճակալներ: Յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ կացարանները մշտապես ապահովվում են տաք ջրով:
Դատապարտյալ կինը ծննդաբերության նպատակով փոխադրվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկ` սահմանված կարգով ապահովելով համապատասխան հսկողություն:
Հղի կանայք կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք սննդով և այլ պարագաներով ապահովվում են սահմանված չափաբաժինների համաձայն: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք ապահովվում են մանկական սննդով` Հայաստանի Հանրապետությունում երեխայի խնամք տրամադրող հաստատություններում գտնվող համապատասխան տարիքի երեխաների համար նախատեսված չափաբաժինների համաձայն: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք ստանում են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ:
Մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված` կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:
Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի ծանր հիվանդության, ինչպես նաև նրա կողմից ծնողական պարտականությունների բարեխղճորեն չկատարման, երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների պարբերաբար խախտման դեպքերում գումարտակի վարչակազմն իրավունք ունի երեխային ժամանակավորապես ազգականներին կամ այլ անձանց հանձնելու կամ մանկական հաստատությունում տեղավորելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:
Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալը երեխային կարող է ազգականներին կամ այլ անձանց ժամանակավոր հանձնել` սեփական նախաձեռնությամբ՝ ստանալով գումարտակի վարչակազմի աջակցությունն այդ գործընթացում:
Երեխային ազգականներին հանձնելու համար անհրաժեշտ է դատապարտյալից գրավոր ճշտել, թե ով կարող է ստանձնել երեխայի խնամքն ու դաստիարակությունը: Եթե դատապարտյալն ազգականներ չունի, ապա գումարտակի վարչակազմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխայի խնամքն ու դաստիարակությունը երեխայի խնամքի հաստատությունում կազմակերպելու համար:
6. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Դատապարտյալի վարքագծի կանոնները բխում են օրենսդրությամբ սահմանված նրանց հիմնական իրավունքներից ու պարտականություններից:
Դատապարտյալն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ազատ ժամանակը:
Դատապարտյալի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն գումարտակում գտնվելու և պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
Գումարտակի վարչակազմը դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում համապատասխանաբար «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը:
Դատապարտյալները գումարտակի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը:
Դատապարտյալները գումարտակում գտնվող այլ անձանց դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը, եթե գիտեն նրանց ազգանունը:
Գումարտակի վարչակազմի կամ հսկողություն և վերահսկողություն իրականացնող անձի՝ պատժախուց կամ կացարան այցելելու դեպքում՝ դատապարտյալը ոտքի է կանգնում, իսկ գումարտակի վարչակազմի կամ հսկողություն և վերահսկողություն իրականացնող անձի պահանջի դեպքում՝ նաև ներկայանում՝ նշելով իր անունն ու ազգանունը:
Դատապարտյալների պարտականությունները սահմանվում են օրենքով:
Դատապարտյալը պարտավոր է հագուստի վրա (վերնազգեստի վերին ձախ հատվածում) կրել միասնական նմուշի անվանական կրծքանշան (90 մմ x 55 մմ չափսի): Կրծքանշանը պատրաստվում է պոլիէթիլենային նյութով պատված ստվարաթղթից: Կրծքանշանի վրա գրվում է դատապարտյալի ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը, իսկ եզրերով անցնում է 5 մմ լայնությամբ եզրագիծ:
Դատապարտյալին արգելվում է`
1) իր մոտ ունենալ կամ պատժախցում պահել սույն կանոնակարգով արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք.
2) պատժախցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.
3) կիպ մոտենալ պատժախցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել պատժախցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.
4) փչացնել գումարտակի` օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.
5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից կամ սարքավորումներից.
6) առանց գումարտակի վարչակազմի թույլտվության` գումարտակի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ.
7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի թիվ 17-Ն հրամանով նախատեսված՝ բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերի.
8) առանց գումարտակի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը կամ վարագուրել այն.
9) առանց գումարտակի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ պատժախցի կամ կացարանի լուսավորության աղբյուրի վերանորոգման աշխատանքներ.
10) հակաճառել գումարտակում վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից.
11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ, բացառությամբ ինքնագործ միավորումների շրջանակներում իրականացվող միջոցառումների.
12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.
13) առանց գումարտակի վարչակազմի թույլտվության` դուրս գալ բնակելի գոտիների մեկուսացված տեղամասերի սահմաններից.
14) առանց գումարտակի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ կացարաններում, պատժախցերում կամ օրենսդրությամբ սահմանված կարգով գտնվելու համար արգելված այլ վայրերում.
15) զբաղվել մոլախաղերով.
16) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.
17) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.
18) առանց գումարտակի վարչակազմի թույլտվության` բարձրանալ շենքերի, շինությունների և այլ կառույցների տանիքները, մոտենալ ներքին արգելագոտու պարսպին.
19) առանց գումարտակի վարչակազմի թույլտվության` լքել աշխատանքային վայրը և այն շինությունը, որտեղ անցկացվում են զանգվածային միջոցառումներ.
20) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.
21) աշխատավայրում պահել սննդամթերք.
22) առանց գումարտակի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:
7. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Գումարտակի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի ֆորմալ կրթությունը՝ նախնական մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերով (հեռակա, մասնակի բեռնվածության, հեռավար ձևերով), ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու ուղղությամբ: Դատապարտյալի կրթությունը կարող է իրականացվել նաև վերջինիս կամ օրենքով չարգելված միջոցների հաշվին:
Գումարտակի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալներինախնական մասնագիտականկրթությունը` պետության հաշվին, իսկ բարձրագույն և հետբուհական կրթությունը` նրանց հաշվին կամ օրենքով չարգելված միջոցներով կազմակերպելու համար:
Գումարտակի վարչակազմը կարող է դատապարտյալների նախնական մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպել նաև համագործակցելով այլ կազմակերպությունների հետ:
Գումարտակում կրթությունը կազմակերպվում և իրականացվում է պետական կրթական ծրագրերին և չափորոշիչներին համապատասխան:
Դատապարտյալների նախնական մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունն իրականացվում է դրսեկության և հեռավար ձևերով` կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով: Նախնական մասնագիտական կրթությունը կազմակերպվում է նաև ստացիոնար եղանակով՝ գումարտակի տարածքում:
Դրսեկության ձևով կարող են իրականացվել նաև դատապարտյալի նախնական մասնագիտական կրթությունը:
Դատապարտյալների նախնական մասնագիտական կրթությունը գումարտակում կազմակերպելիս` գումարտակի վարչակազմը`
1) իրականացնում է կրթություն չունեցող, ինչպես նաև մասնագիտություն չունեցող և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացող դատապարտյալների հաշվառում,
2) ստեղծում է ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ,
3) վերահսկում է ուսումնական հաստատության անձնակազմի կողմից սույն կանոնակարգի պահանջների պահպանումը,
4) ապահովում է ուսումնական հաստատության անձնակազմի անվտանգությունը` գումարտակի տարածքում գտնվելու ընթացքում:
Ուսումնական հաստատության ղեկավարությունը գումարտակի վարչակազմին կարող է ներկայացնել միջնորդություն` դրական բնութագրվող դատապարտյալներին խրախուսանքի ներկայացնելու համար:
Դատապարտյալների կրթություն ստանալը խրախուսելի է և հաշվի է առնվում վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից նրանց վարքագիծը գնահատելիս։
Դատապարտյալի կրթությունը չպետք է խոչընդոտի սույն կանոնակարգի պահանջների կատարմանը:
Գումարտակում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ:
Գումարտակի կամ դրան հարող տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներ իրականացնելու համար, դատապարտյալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, գումարտակի հրամանատարը (պետը) ընդունում է որոշում նրան տվյալ աշխատանքներում ներգրավելու մասին: Որոշման մեջ նշվում են ընդունման օրը, վայրը, համառոտ բովանդակությունը, աշխատանքների բնույթը, աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ստորաբաժանումները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:
Չվարձատրվող աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից աշխատանքի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի, ինչպես նաև տվյալ աշխատանքները կազմակերպելու իրավասություն ունեցող ստորաբաժանման ծառայողների հանձնարարությունները պատշաճ և ժամանակին չկատարելու դեպքում իրավասու ստորաբաժանման ղեկավարը կարող է համապատասխան միջնորդագիր (զեկուցագիր) ներկայացնել գումարտակի հրամանատարին (պետին)՝ տվյալդատապարտյալին չվարձատրվող աշխատանքներում ներգրավվածությունը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդագրի (զեկուցագրի) կապակցությամբ իրականացված ուսումնասիրության հիման վրա գումարտակի հրամանատարը (պետը)կայացնում է համապատասխան որոշում:
Չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ դատապարտյալի դիմումը մերժվում է գումարտակի հրամանատարի (պետի) պատճառաբանված որոշմամբ:
Դատապարտյալների բժշկական օգնությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված՝ դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկից (զինվորական բժշկական հաստատություններից) օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու վերաբերյալ կարգով։
Դատապարտյալների անձնական հիգիենայի հետ կապված հարցերը կարգավորվում են զինվորական կանոնագրքերով սահմանված չափորոշիչների համաձայն:
Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման առաջնահերթ պայման է գումարտակի տարածքի, շենքերի և շինությունների, պատժախցերի կամ կացարանների, կենցաղային իրերի ու պարագաների ամենօրյա մաքրության ապահովումը:
Դատապարտյալը պարտավոր է ապահովել իր անձնական հիգիենայի պահպանման կանոնների պահանջների կատարումը, որոնց պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է գումարտակի վարչակազմը:
Յուրաքանչյուր դատապարտյալ պատասխանատու է իր պատժախցի կամ բնակելի կացարանի մաքրության պահպանման համար: Նա պետք է մաքուր և առանձնացված պահի իրեն հատկացված հիգիենայի անհրաժեշտ պարագաները, հագուստն ու կենցաղային իրերը, լոգանք կամ ցնցուղ պետք է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար, հետևի իրեն, ունենա կոկիկ արտաքին տեսք և մաքուր քնելատեղ,ինչպես նաև անձնական օգտագործման այլ պարագաներ:
Դատապարտյալի անձնական հիգիենայի պայմանները և կանոնները պահպանելու նպատակով գումարտակի վարչակազմը դատապարտյալներին ապահովում է համապատասխան միջոցներով, այդ թվում` հիմնական մաքրող միջոցներով և նյութերով:
Դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`
1) մահճակալ,
2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն,
3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասե),
4) սույն կանոնակարգով սահմանված միասնական նմուշի ՀՀ ԶՈՒ դաշտային համազգեստ,
5) անձնական հիգիենայի պարագաներ` օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:
Սույն կանոնակարգի 104-րդ կետում նշված գույքը դատապարտյալին գումարտակում գտնվելու ընթացքում անվճար տրվում է ժամանակավոր օգտագործման համար` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների:
Դատապարտյալին անձնական օգտագործման նպատակով կարող է տրամադրվել նաև այլ գույք:
Ելնելով պատժախցում պահվող դատապարտյալների թվից` ընդհանուր օգտագործման համար յուրաքանչյուր պատժախցին տրամադրվում են սեղանի խաղեր (բացառությամբ զառով խաղերի), պատժախցի մաքրության պահպանման համար անհրաժեշտ առարկաներ, իսկ կենցաղում օգտագործվող կտրող-ծակող առարկաները դատապարտյալներին տրվում են գումարտակի վարչակազմի հսկողությամբ:
Գումարտակի պատժախուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռներով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանովև աղբամանով:
Գումարտակի պատժախցերում սարքավորվում են սանհանգույց և լվացարան` խմելու ջրի ծորակով:
Դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե:
Դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի ՀՀ ԶՈՒ դաշտային համազգեստով` տարվա եղանակներին, կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան, որը կրում են պատժի կրման ողջ ընթացքում, բացառությամբ երբ նման հագուստ չկրելը պայմանավորված է աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ զբաղվածությամբ՝ գումարտակի վարչակազմի թույլտվությամբ:
Դատապարտյալի հագուստի և անկողնային պարագաների լվացումը կազմակերպվում է գումարտակի վարչակազմի կողմից կամ դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու լվացքատնից, համապատասխան կենցաղային տեխնիկայից և չորանոցից:
Դատապարտյալների այլ իրավունքների և պարտականությունների իրականացման կարգի կատարումն ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն կանոնակարգով այլ կարգավորումներ սահմանված չեն:
8. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Դատապարտյալը գումարտակի խանութից կարող է իր հաշվին ձեռք բերել սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ:
Գումարտակի հրամանատարը (պետը), ուսումնասիրելով առաջարկվող ապրանքների շուկայական գները, նախընտրությունը տալիս է առավել մատչելի գներ առաջարկող առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ մատակարար), որոնց հետՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական մարմնի միջոցով կնքում է համապատասխան պայմանագիր՝ դատապարտյալների համար անկանխիկ ձևով լրացուցիչ սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ մատակարարելու համար: Առևտրային կազմակերպությունը, որի հետ կնքվելու է պայմանագիր, պետք է զբաղվի համապատասխան ապրանքների մանրամեծածախ առևտրով և իր կողմից ներկայացված գնացուցակը չպետք է գերազանցի իր առևտրային կազմակերությունում վաճառվող գներից:
Գումարտակի խանութը սպասարկող աշխատողը գումարտակի վարչակազմի միջոցով տեղեկանում է դատապարտյալի անձնական հաշվին առկա գումարի մասին` ստանալով հայտի ձևաթուղթ (ձև N 4) (այսուհետ՝ հայտ), որտեղ լրացված են հայտի 1-ին մասում պահանջվող տվյալները:
Գումարտակի խանութը սպասարկող աշխատողը`
1) մատակարարի կողմից ներկայացված գնացուցակը ծանոթացնում է անձնական հաշվին գումար ունեցող դատապարտյալին և նրան տրամադրում հայտը՝ 2-րդ մասի երկրորդ և երրորդ սյունակներն անձամբ լրացնելու համար.
2) ամփոփում է հայտերն ըստ ապրանքատեսակների քանակի և գումարի ու հանձնում գումարտակի վարչակազմ՝ գումարը մատակարարին փոխանցելու համար.
3) մատակարարից ամփոփ ցուցակի համաձայն ստացված ապրանքները համապատասխանաբար անձամբ հանձնում է հայտեր ներկայացրած դատապարտյալներին.
4) հայտերի հավաքումը, ամփոփումը և ապրանքների տրամադրումը կախված անհրաժեշտությունից կատարվում է հնարավորինս կարճ ժամկետում՝ շաբաթական պարբերությամբ:
Հայտ ներկայացրած դատապարտյալը`
1) անձամբ լրացնում է իր հայտի 3-րդ մասի պահանջվող տվյալները և ստորագրում՝ դրանով հավաստելով ապրանքների ստացումը.
2) ստորագրելով քրեակատարողական գումարտակի վարչակազմում պահվող իր անձնական քարտում՝ տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտքագրված և ելքագրված գումարների մասին:
Գումարտակի վարչակազմը դատապարտյալի` գումարտակ ժամանած մերձավոր ազգականներին կամ այլ անձանց տեղեկացնում է, որ նրանք հնարավորություն ունեն գումարտակի խանութի միջոցով ձեռք բերելու սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ` դրանք դատապարտյալին փոխանցելու նպատակով:
Դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է դատապարտյալներին վաճառել՝
1) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ.
2) ցանկացած տեսակի հրազեն, նետողական, օդաճնշիչ, գազային և սառը զենք, դրանց փամփուշտներ.
3) ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա ևայլն).
4) դրամ, արժեթղթեր, թանկարժեքկամ թանկարժեք նյութերից պատրաստված իրեր.
5)ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք.
6) օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների).
7)ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ իր մասնակցությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք).
8) կացին, մուրճ և այլ գործիքներ՝ բացառությամբ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների.
9) դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի.
10) ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո, աուդիոձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա.
11) տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ.
12) երաժշտական գործիքներ.
13) խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ.
14) էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների).
15) անկողնային ծրարներ.
16) ցանկացած տեսակի դեղ, եթե առկա չէ բժշկի գրավոր ցուցումը.
17) ներքնակ, բարձ, ծածկոց՝ բացառությամբ գումարտակի կողմից պետական միջոցների հաշվին տրամադրվածների.
18) ալկոհոլային խմիչքներ, սպիրտ պարունակող ցանկացած հեղուկներ.
19) ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի՝
ա) ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,
բ) գումարտակի կողմից տրամադրված կամ դրանից գունային կամ այլ հատկանիշներով չտարբերվող նույն տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ, սավան, բարձի երես, երեսսրբիչ և հիգիենիկ սրբիչ,
գ) ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,
դ) հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,
ե) գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկփաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ (կանանց համար),
զ) հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,
է) կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,
ը) պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,
թ) սպասք` ալյումինե, պլաստմասե կամ էմալապատ,
ժ) սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերի, զառի),
ժա) գրականություն, թերթեր, ամսագրեր (բացառությամբ պոռնոգրաֆիկ նյութերի), դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,
ժբ) լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,
ժգ) գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,
ժդ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,
ժե) հենակներ, ձեռնափայտեր, պրոթեզներ, հաշմանդամների սայլակներ (բժշկի թույլտվությամբ),
ժզ) առանց համացանցին միանալու, առանց տեսանկարահանելու կամ ձայնագրելու հնարավորության, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,
ժէ) հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (125 x 66 x 60 չափսերից ոչ մեծ կամ տեխնիկական անձնագրի համաձայն՝ 280 լիտր ընդհանուր ծավալը չգերազանցող),
ժը) թզբեհ՝ բացառությամբ քրեական ենթամշակույթի տարրերով, սուրկամ ծակող ծայրերով,
ժթ) գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ, եթե դատապարտյալը զբաղվում է շյուղագործությամբ կամ ասեղնագործությամբ,
ի) մանկական խաղալիքներ, սայլակ (իրենց մոտ երեխա ունեցող անձանց համար),
իա) հանքայինջուր, հյութեր, խմելու ջուր` գործարանային արտադրության և պլաստմասե տարաներով,
իբ) բանջարեղեն, մրգեր,
իգ) շաքարավազ, կոնֆետ, շոկոլադեսալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, մաստակ,
իդ) սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում:
9. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՄ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գումարտակում գտնվելու ընթացքում դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ստանալ և ուղարկել հանձնուքներ և ծանրոցներ՝ շաբաթական մինչև 20 կիլոգրամ քաշով, ներառյալ հեղուկ:Գումարտակում հանձնուքները և ծանրոցները ստացվում են աշխատանքային օրերին՝ժամը 1000-1700-ն ընկած ժամանակահատվածում:
Դատապարտյալին հասցեագրված ծանրոցները և հանձնուքներն ընդունվում են դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։ Նախկինում նույն անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանցից հանձնուքներ և ծանրոցներստանալու համար, եթե դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել։
Գումարտակումհանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը տալիս է գումարտակի հրամանատարը (պետը) կամ նրա հանձնարարությամբ` այլ զինծառայող:
Հանձնուքները ևծանրոցներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:
Գումարտակում հանձնուքներ և ծանրոցներ հանձնել ու դիմում ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ անձանց մուտքն ու ելքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների արկղ: Սենյակի տեսանելի վայրերում փակցվում են հանձնուքների և ծանրոցների հանձնման կարգը ներկայացնող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը,ինչպես նաև հանձնուքներ և ծանրոցներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:
Հանձնուք կամ ծանրոց բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (ձև N 5): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք կամ ծանրոց բերող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են գումարտակի համապատասխան զինծառայողին: Հանձնուքները և ծանրոցները գումարտակի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` գումարտակի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:
Հանձնուքները և ծանրոցները բացվում են և դրանց պարունակությունը զննվում է գումարտակիզինծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում հանձնուքում և ծանրոցում առկա առարկաների, իրերի և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:
Գումարտակի համապատասխան զինծառայողը, ընդունելով հանձնուքը կամ ծանրոցը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:
Հանձնուքը կամ ծանրոցը դատապարտյալին են հանձնվում հանձնուք և ծանրոց հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:
Դատապարտյալի կողմից ծանրոցը և հանձնուքը ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:
Հանձնուքները և ծանրոցները դատապարտյալին են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:
Եթե դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները և ծանրոցները՝ նրա համաձայնությամբ, վերցվում են պահպանության ու նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում գումարտակի վարչակազմը պահպանության համար չի ընդունում դատապարտյալին բերված հանձնուքների և ծանրոցների մեջ պարունակվող սննդամթերքը։
Հանձնուքներըև ծանրոցները չեն ընդունվում`
եթե հասցեատեր դատապարտյալն ազատ է արձակվել գումարտակից, տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ կամ մահացել է,
հանձնուքի կամ ծանրոցի քաշի` սահմանված քաշին անհամապատասխանության կամ սահմանված ամսեկան քաշը գերազանցելու դեպքում,
հանձնուքը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում,
դատապարտյալի կողմից հանձնուքը կամ ծանրոցը ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում,
եթե գումարտակի հրամանատարի (պետի) պատճառաբանված որոշմամբ դատապարտյալը զրկվել է հանձնուք կամ ծանրոց ստանալուց:
Սույն կանոնակարգի 115-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնուքները և ծանրոցները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:
Այլ Քրեակատարողական հիմնարկ տեղափոխված դատապարտյալի անունով փոստային առաքանիով ստացված հանձնուքները և ծանրոցները գումարտակի հաշվին ուղարկվում են դատապարտյալի գտնվելու քրեակատարողական հիմնարկի հասցեով:
Դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց հանձնուք և ծանրոց ուղարկելու նպատակով՝ գրավոր դիմում է գումարտակի վարչակազմին՝ դիմումում նշելով ուղարկվող հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը:
Գումարտակի վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով դատապարտյալի անձնական հաշվին հանձնուքի կամ ծանրոցի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը, կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում դատապարտյալի կողմից:
Հանձնուքի և ծանրոցի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց սահմանափակման:
Դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց՝առանց դրանց սահմանափակման, բացառությամբ եթե այդ անձինք դատապարտյալ են:
Դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով գումարտակի վարչակազմը կազմակերպում է դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում դատապարտյալի կողմից իր դրամային միջոցների ազատ տնօրինումը:
10. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆՌՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Դատապարտյալներին թույլատրվում է իրենց հաշվին վարել նամակագրություն, որի գաղտնիությունը երաշխավորում ու պահպանում է գումարտակի վարչակազմը:
Նամակագրությունն ու առաջարկությունների և դիմումների ընդունումն իրականացվում է գումարտակի վարչակազմի միջոցով, և առանց նամակի կամ առաջարկության կամ դիմումի բովանդակությանը ծանոթանալու: Նամակները ենթակա են արտաքին զննման` արգելված առարկաների կամ իրերի փոխանցումը բացառելու նպատակով: Նամակները փոստարկղ են գցվում կամ տրվում են գումարտակի վարչակազմի ներկայացուցչին` փակ վիճակում:
Դատապարտյալների համար հասանելի վայրում սարքավորվում են փոստարկղեր, որոնք գումարտակի վարչակազմի համապատասխան ներկայացուցչի կողմից նամակների առկայության ստուգման նպատակով բացվում են աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին:
Առաջարկությունները և դիմումներն ընդունվում են գումարտակի վարչակազմի կողմից և ուղարկվում են հասցեատերերին` հանձնման պահից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ,եթե օրենսդրությամբ նախատեսված են այլ ժամկետներ: Գումարտակի վարչակազմն իրեն հասցեագրված առաջարկությունները և դիմումները քննարկում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Առաջարկությունների և դիմումների պատասխանները ստորագրությամբ հանձնվում են դատապարտյալին, իսկ նրա ցանկության դեպքում` կցվում նրա անձնական գործին: Գումարտակի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները և դիմումները կցվում են դատապարտյալի անձնական գործին:
Դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է գումարտակի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երկուաշխատանքային օրվա ընթացքում:
Դատապարտյալի անունով նրա բացակայությամբ ստացված նամակները ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նրա գտնվելու նոր վայրը:
Դատապարտյալն իրավունք ունի օգտվելու փոստային այլ հաղորդումներ իրականացնելու հնարավորություններից: Այդ նպատակով դատապարտյալը դիմում է ներկայացնում գումարտակի վարչակազմին` նախապես տալով համաձայնություն` իր հաշվին փոստային այլ հաղորդումներ իրականացնելու համար:
Գումարտակի վարչակազմի` փոստային այլ հաղորդման իրականացումը կազմակերպող ներկայացուցիչը նախապես ստուգում է դատապարտյալի անձնական հաշվին դրամական միջոցների առկայությունը և բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպում այն:
Դատապարտյալի անձնական հաշվին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում փոստային այլ հաղորդումն իրականացնելու մասին դիմումը մերժվում է, իսկ բացառիկ դեպքերում՝իրականացվում է գումարտակի հաշվին` գումարտակի հրամանատարի (պետի) թույլտվությամբ:
Դատապարտյալի փոստային այլ հաղորդման իրականացումը կազմակերպվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը, եթե դրան չեն խոչընդոտում ստեղծված հանգամանքները (տրասնպորտի անսարքությունը կամ բացակայությունը, եթե գումարտակըգտնվում է կապի բաժանմունքից էական հեռավորության վրա, հանգստյան կամ տոն օրերին փոստային այլ հաղորդման ներկայացնելը և այլն): Սույն կետով նախատեսված հեռավորությունը համարվում է էական, եթե գերազանցում է 30 կմ հեռավորությունը:
11. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Դատապարտյալն ունի ամսական առնվազն երկու կարճատև` մինչև չորս ժամ տևողությամբ տեսակցության իրավունք: Կարճատև տեսակցությունները (այսուհետև՝ տեսակցություն) տրամադրվում են մերձավոր ազգականների հետ, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` գումարտակի հրամանատարի թույլտվությամբ, նաև այլ անձանց հետ:
Դատապարտյալի խնդրանքով տեսակցությունը կարող է փոխարինվել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելով:
Դատապարտյալին տեսակցություն տրամադրելու անհրաժեշտ պայման են հանդիսանում դատապարտյալի գրավոր համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը:
Սույն կանոնակարգի 136-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանց հետ տեսակցություններ տրամադրելու համար, քանի դեռ դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել:
Օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում բացասական բնութագրվող կամ ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող կամ տույժ ունեցող, ինչպես նաև աշխատանքի կամ կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող դատապարտյալին:
Դատապարտյալների տեսակցությունների հերթականությունը գումարտակում որոշվում է գումարտակի հրամանատարը (պետը)՝ ապահովելով դատապարտյալի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հավասար հնարավորությունները: Տեսակցության թույլտվությունը մերժվում է գումարտակի հրամանատարի (պետի), իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի պատճառաբանված որոշմամբ:
Դատապարտյալի հետմիաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը չորս չափահաս անձանց և դատապարտյալի հինգ անչափահաս եղբայրներին, քույրերին, զավակներին և թոռներին:
Գումարտակի վարչակազմը տեսակցության եկած անձանց ծանոթացնում է տեսակցության անցկացման կարգի և պայմանների հետ: Տեսակցության եկած անձանց կողմից բերված առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք սույն կանոնակարգով արգելված չեն, դատապարտյալին են փոխանցվում որպես հանձնուք կամ ծանրոց:
Տեսակցության եկած անձանց նախազգուշացվում է սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցնելու հնարավորության մասին:
Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է գումարտակիվարչակազմի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Տեսակցությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել նշված անձանց կողմից դատապարտյալին սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաների,իրերի կամ սննդամթերքի փոխանցման կամ փոխանցման փորձի կատարման փաստի հայտնաբերման, ինչպես նաև տեսակցության եկած անձանց կամ դատապարտյալի կողմից միմյանց կամ վարչակազմի ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կամ վերջինիս օրինական պահանջներին չենթարկվելու դեպքերում:
Տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000-1700-ն ընկած ժամանակահատվածում, իսկ գումարտակում պատիժ կրող այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթում ունեն մեղադրյալի կարգավիճակ թույլատրվում է ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի կամ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանիհետ՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Տեսակցության ընթացքում` դատապարտյալի նկատմամբ չի տարածվում գումարտակում սահմանված օրվա կարգացուցակը:
Գումարտակում տեսակցության համար կահավորվում են հատուկ սենյակներ, որոնք հնարավորինս պետք է հարմարեցված լինեն երեխաների ժամանցի համար, ներառյալ՝ կահույքը և խաղալիքները:
Օրենքով սահմանված կարգով միմյանցից անջատ պահվող դատապարտյալների տեսակցությունները տեսակցությունների համար սահմանված հատվածում կազմակերպվում են այնպես, որպեսզի բացառվի նրանց՝ միմյանց հետ շփումը:
Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություններն անցկացվում են գումարտակի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:
Արգելվում է դատապարտյալներին տեսակցության համար պատժախցերից դուրս բերելը` հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու, օրակարգով նախատեսված՝ սննդի ընդունման, ինչպես նաև քնի համար նախատեսված ժամերին՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
Բացառիկ հանգամանքների դեպքում` մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև տեսակցություն:
Տեսակցություն տրամադրելու մասին գումարտակի վարչակազմի ներկայացուցիչը տեսակցությունների քարտում կատարում է գրառում` նշելով տեսակցություն տրամադրելու ամսաթիվը և տեսակցության եկած անձանց տվյալները:
Տեսակցության համար ներկայացված դիմումները կցվում են դատապարտյալի անձնական գործին:
Դատապարտյալներին տրամադրված կարճատև տեսակցությունները հաշվառելու համար գումարտակի վարչակազմը վարում է համապատասխան մատյան(ձև N 6):
12. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՏԵՍԱԶԱՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Դատապարտյալին գումարտակի հրամանատարի (պետի) սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ ամսական մեկական հեռախոսակապ և տեսազանգ պետական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին։
Բացառիկ հանգամանքների դեպքում` մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարող է տրամադրվել լրացուցիչ հեռախոսակապից օգտվելու հնարավորություն:
Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում գումարտակի վարչակազմը, հաշվի առնելով դատապարտյալի կողմից ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու տևողությունը կարող է երկարացնել ևս 10 րոպեով:
Արգելվում է հեռախոսակապն ու տեսազանգը գիշերային ժամերին, ինչպես նաև դատապարտյալների միջև:
Գումարտակում հեռախոսակապը և տեսազանգը կարող են տեղի ունենալ գումարտակի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ՝ բացառելով խոսակցությունը լսելը։
Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում (համապատասխանաբար ձև N 7 կամ N 8), որտեղ նշվում են դատապարտյալի տվյալները, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու օրը, տևողությունը, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվող անձի և հեռախոսազանգը կամ տեսազանգը տրամադրող գումարտակի զինծառայողի ստորագրությունը:
Դատապարտյալը հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու համար դիմում է գումարտակի վարչակազմին, որն այն տրամադրում է նախօրոք սահմանված հերթականությամբ:
Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով գումարտակի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ հեռախոսակապը կամ տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ` դրա մասին նախապես տեղյակ պահելով դատապարտյալին:
Տեսազանգը կազմակերպվում է գումարտակի` դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:
13. ԳՐՔԵՐԻՑ, ԱՄՍԱԳՐԵՐԻՑ ԵՎ ԹԵՐԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Դատապարտյալն օգտվում է գումարտակումառկա պարբերական մամուլից և գրականությունից:
Դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու գումարտակի զինծառայողի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրությամբ ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար դատապարտյալը դիմում է գումարտակի հրամանատարին(պետին):
Բաժանորդագրության ձևակերպումը կատարում է գումարտակի վարչակազմի ներկայացուցիչը: Բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է դատապարտյալի անձնական հաշվից: Բաժանորդագրությունը ձևակերպվում է դատապարտյալի անունով` գումարտակի փոստային հասցեով:
Գումարտակում կազմակերպվում են գրադարաններ:
Գումարտակի գրադարանում առկա գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացվում է դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:
Գումարտակի գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:
14. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Դատապարտյալներին կարճատև մեկնումներ տրամադրվում են գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ՝ օրենքով սահմանված ժամկետներում: Գումարտակի հրամանատարն (պետն) իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ ըստ դատապարտյալի փաստացի մեկնման, հաշվառման կամ նախկին բնակության վայրի:
Բացառիկ հանգամանքների դեպքում` մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև մեկնում` մինչև յոթ օր ժամկետով` չհաշված մեկնելու և հետ վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը: Կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի ժամկետի մեջ: Կարճատև մեկնում տրամադրվում է ոչ ավելի, քան տարվա ընթացքում երկու անգամ:
Մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է դատապարտյալի գրավոր դիմումի և օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ հանգամանքները հավաստող փաստաթղթերի հիման վրա: Որոշման մեջ նշվում են դատապարտյալի տվյալները, ծննդյան տարեթիվը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը,պատժաչափը և կրած պատժի չափը, ինչպես նաև մեկնումը գումարտակի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը:
Մեկնման թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական` համաձայն օրինակելի ձևի (ձև N 9), նրան բացատրվում է մեկնման կարգը և նախազգուշացվում սահմանված ժամկետում գումարտակ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այդ կապակցությամբ դատապարտյալը տալիս է ստորագրություն՝ համաձայն օրինակելի ձևի (ձև N 10), որը ստորագրվում է նաևգումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից: Ստորագրված փաստաթուղթը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Դատապարտյալի գումարտակ վերադառնալուն պես նրան տրված վկայականը վերցվում է և կցվում նրա անձնական գործին:
Դատապարտյալը համարվում է սահմանված ժամկետում գումարտակ վերադառնալուց խուսափող, եթե վերադառնալու ժամկետին հաջորդող հաշվառման ժամանակ նա չի գտնվել գումարտակի տարածքում:
Եթե դատապարտյալը մեկնման ժամանակահատվածում հիվանդացել է կամ ստացել այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնց դեպքում պահանջվում է ստացիոնար բուժումկամ բնակության վայրում կամ ցուցված համապատասխան այլ վայրում մեկուսացում, ապա այդ նպատակով նա տեղափոխվում է գումարտակում տեղակայվածբժշկական ստորաբաժանում, իսկ դրա անհնարինությունից կամ անհետաձգելիությունից ելնելով` զինվորական բժշկական հաստատություն: Տվյալ դեպքում դատապարտյալը չի համարվում սահմանված ժամկետում գումարտակ վերադառնալուց խուսափող:
Մեկնումների տրամադրման գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում (ձև N 11), որտեղ նշվում են դատապարտյալի տվյալները, դիմումի ստացման ամսաթիվը, մեկնման տեսակը և նպատակը, որոշման համարը, մեկնման ժամկետը, պատժի կրման պայմանները, վերադարձի ամսաթիվը:
15. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Գումարտակում կարող են ստեղծվել դատապարտյալների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ նպատակային ուղղվածություն ունեցող ինքնագործ միավորումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:
Դատապարտյալների ինքնագործ միավորման կազմավորման հիմքը նրանց կողմից գումարտակի հրամանատարին (պետին) ներկայացված գրավոր դիմումն է, որում նշվում են միավորման տեսակը, անդամների թիվը, գործունեության նպատակները և խնդիրները:
Գումարտակի հրամանատարը (պետը) համապատասխան դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանում նշված տեղեկատվության իրական նպատակները և ընդունում որոշում ինքնագործ միավորման կազմավորումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:
Դատապարտյալների ինքնագործ միավորում կազմավորելու մասին դիմումը կարող է մերժվել կամ ստեղծված ինքնագործ միավորումը կարող է ապակազմավորվել, եթե այն կրում է ձևական բնույթ, հակասում է պատիժը կատարելու նպատակներին, կարգին և պայմաններին, հետապնդում է շահադիտական կամ հակաիրավական գործունեություն ծավալելու նպատակ: Տվյալ դեպքում հաշվի են առնվում միավորման մեջ ընդգրկվող կամ ընդգրկված դատապարտյալների անձը, պատիժը կրելու ընթացքում նրանց ցուցաբերած վարքագիծը և անձը բնութագրող այլ հանգամանքներ:
Դատապարտյալների ինքնագործ միավորումը պետք է ունենա ղեկավար կամ առնվազն երեք անձից բաղկացած ղեկավար խումբ, որոնք ընտրվում են ինքնագործ միավորման մեջ ընդգրկված անդամներից, գումարտակի վարչակազմի ներկայությամբ անցկացված բաց քվեարկության արդյունքների հիման վրա՝ անդամների կողմից տրված ձայների քվեների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքներով կազմվում է համապատասխան արձանագրություն:
Ինքնագործ միավորման ղեկավարի կամ ղեկավար խմբի անդամների փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում գումարտակի հրամանատարին (պետին) և տասնհինգ օրվա ընթացքում սահմանված կարգով անցկացվում են նոր ընտրություններ: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն:
Դատապարտյալների ինքնագործ միավորման անունից հանդես է գալիս ինքնագործ միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը: Համապատասխան այլ միությունների և կազմակերպությունների հետ կապն ու համագործակցությունն իրականացվում է նրանց միջոցով:
Դատապարտյալների ինքնագործ միավորումն իր գործունեությունն իրականացնում է գումարտակի վարչակազմի գիտությամբ և սերտ համագործակցությամբ: Արտաքին աշխարհի հետ ինքնագործ միավորման կապն ապահովում է գումարտակի վարչակազմը:
Ինքնագործ միավորումների անդամները չեն օգտվում լրացուցիչ արտոնություններից և չեն ազատվում դատապարտյալի համար գումարտակի օրվա կարգացուցակով նախատեսված` պարտադիր համարվող միջոցառումների մասնակցությունից:
Միջոցառման կազմակերպման համար ինքնագործ միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը նախօրոք դիմում է գումարտակի վարչակազմին՝ նշելով միջոցառմանբնույթը, ժամկետները և միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած ինքնագործ միավորման անդամների կամ այլ անձանց անուններն ու ազգանունները: Գումարտակի հրամանատարը (պետը), համապատասխան ուսումնասիրություններից հետո, ընդունում է պատճառաբանված որոշում միջոցառման կազմակերպումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:
Անցկացվող միջոցառումը գումարտակի վարչակազմի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե այն դուրս է գալիս որոշված նպատակների սահմաններից ու վտանգում է դատապարտյալների կամգումարտակում գտնվող այլ անձանց անվտանգությունը:
Դատապարտյալի կողմից ինքնագործ միավորման աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվ մասնակցությունը խրախուսելի է և հաշվի է առնվում նրա վարքագիծը գնահատելիս։
16. ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գումարտակի դատապարտյալները պահվում են կացարաններում և պատժախցերում:
Կացարաններում և պատժախցերում պատժի կրումն անդրադառնում է սույն կանոնակարգով նախատեսված՝ դատապարտյալի իրավունքների իրականացման կարգի ու պայմանների վրա՝ նախանշելով իրացման առանձնահատկությունները:
Դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ սույն կանոնակարգի 102-րդ կետի 19-րդ ենթակետով սահմանված առարկաներ և իրեր։
Դատապարտյալներին գումարտակում անջատ պահելու` օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բուժական և առողջապահական խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից:
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքովսահմանված կարգով դատապարտյալն իր դիմումի համաձայն կամ գումարտակի հրամանատարի (պետի) նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ գումարտակի անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի դեպքում: Դատապարտյալին առանձին պահելու մասին գումարտակի հրամանատարի (պետի) կայացրած պատճառաբանված որոշման մասին գումարտակի հրամանատարի (պետի)հանձնարարությամբ գումարտակի օպերատիվ կամ անվտանգության ապահովման կամ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների ծառայողներն անհապաղ տեղեկացնում են տվյալ դատապարտյալին՝ որոշման օրինակը ստորագրությամբ (որոշման բնօրինակի համապատասխան մասում) հանձնելով նրան:
Դատապարտյալի կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է արձանագրություն, որը որոշման հետ միասին կցվում է դատապարտյալի անձնական գործին։
Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների նկատմամաբ կիրառելի են սույն կանոնակարգի 49-55-րդ կետերով նախատեսված կարգավորումները:
17. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՈՒՄԸ
Դատապարտյալի դրական վարքագծի ձևավորման համար գումարտակում ձեռնարկվում են միջոցներ մարդու, հասարակության, օրենքի, պետության, համակեցության կանոնների և հասարակությունում ընդունված այլ արժեքների հարգմանը, պաշտպանությանն ու պահպանությանն ուղղված վերաբերմունքի ձևավորման համար: Դատապարտյալի վերասոցիալականացումը պետք է հանգեցնի իրավահպատակ վարքագծի ձևավորմանը:
Դատապարտյալների վերասոցիալականացման համար իրականացվում է դատապարտյալների կարիքների գնահատում, որի ընթացքում հաշվի են առնվում հետևյալ միջոցների կիրառման հնարավորությունը՝
1) պատժի կատարման կարգն ապահովելը.
2) վերականգնողական ծրագրեր իրականացնելը.
3)մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալը.
4) մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը.
5) արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը:
Վերասոցիալականացումը կարող է իրականացվել անհատական և խմբային աշխատանքի միջոցով՝ ելնելով դատապարտյալի կարիքների գնահատումից: Վերասոցիալականացման գործընթացը ենթակա է պարբերաբար վերանայման՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ:
Վերասոցիալականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գումարտակի համապատասխան զինծառայողը, ղեկավարվելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, կարող է դատապարտյալի վերաբերյալ վերասոցիալականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ նաև բժիշկներից կամ հոգեբույժներից՝ ապահովելով բժշկական գաղտնիքի պահպանության՝ օրենսդրությամբ նախատեսված պայմանները:
18. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Դատապարտյալների նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջոցները կիրառվում են գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ: Դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով գումարտակի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:
Դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել նաև զինվորական կանոնագրքերով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:
Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը կցվում է նրա անձնական գործին:
19. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Դատապարտյալի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված տույժի միջոցներըկիրառվում են գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ:
Դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով գումարտակի վարչակազմը վարում է համապատասխան մատյան, որտեղ նշվում է կիրառված տույժի տեսակը, կիրառման հիմքը, կիրառման ամսաթիվը, տույժը հանելու կամ մարվելու ամսաթիվը: Կարգապահական կալանքը որպես տույժի միջոց կիրառելու դեպքում տվյալ մատյանում գրանցվում են նաև դատապարտյալին այնտեղ պահելու սկիզբը և ավարտը, ինչպես նաև ավարտման հիմքը, եթե այն դադարեցվել է վաղաժամկետ։ Կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է գումարտակի պատժախցում:
Կատարված խախտման կապակցությամբ դատապարտյալից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:
Կատարված կարգապահական խախտումը քննելիս և կարգապահական տույժ նշանակելիս գումարտակի հրամանատարը (պետը) ծանոթանում է կատարվածի վերաբերյալ գումարտակի զինծառայողի ներկայացրած գրավոր նյութերին, ընդունում համապատասխան որոշում, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու որոշման մեջ նշվում են դատապարտյալի անձնական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:
Դատապարտյալի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:
Տույժի միջոցները կիրառվում են գրավոր որոշմամբ, բացառությամբ նախազգուշացման, որը կարող է հայտարարվել բանավոր: Բանավոր նախազգուշացման մասին համապատասխան նշում է կատարվում դատապարտյալի անձնական գործում:
Դատապարտյալը երեք օրվա ընթացքում ծանոթացվում է տույժի կիրառման մասին որոշմանը` նրանից ստորագրություն վերցնելով:
Դատապարտյալի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:
Դատապարտյալը պատժախուց կարող է տեղափոխվել`
այլ դատապարտյալների նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու,
գումարտակի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու,
արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, պատրաստելուկամ փոխանցելու,
գումարտակի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար,
եթե չարամիտ խախտող ճանաչված դատապարտյալը թույլ է տվել սույն կանոնակարգի պահանջների խախտում կամ այլ իրավախախտում:
Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող դատապարտյալին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:
Գումարտակի հրամանատարն (պետն) իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ դատապարտյալին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկի եզրակացությունը: Պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը հետաձգելու վերաբերյալ որոշումը վերանայվում է բժիշկի եզրակացության հիման վրա: Համապատասխան բժշկական եզրակացությունը տրվում է առվելագույնը 21 օր պարբերականությամբ:
Տույժի կիրառումը հետաձգելու պահից 6 ամիսն անցնելուց հետո, եթե չեն վերացել հետաձգման հիմքերը, գումարտակի հրամանատարը (պետը) կարող է դատապարտյալին ազատել տույժը կրելուց, եթե այդ ընթացքում դատապարտյալը նոր խախտում չի կատարել և տույժի չի ենթարկվել:
Գումարտակի պատժախցից գումարտակի բժշկական ստորաբաժանում տեղափոխված դատապարտյալի՝ նշված ստորաբաժանումում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ։
Եթե դատապարտյալը պատժախցից բժշկական ստորաբաժանում է տեղափոխվել հիվանդության ձևացման (սիմուլյացիա) կամ անդամախեղության պատճառով, ապա բժշկական ստորաբաժանումում նրա անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվում տույժը կրելու ժամկետի մեջ:
Դատապարտյալը պատժախցում կարող է պահվել միայնակ:
Պատժախցում գտնվելու ընթացքում դատապարտյալն անհատական քնելու տեղով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին:
Պատժախցում պահվող դատապարտյալն իր մոտ կարող է ունենալ առաջին անհրաժեշտության առարկաներ։
Պատժախցում պահվող դատապարտյալն օգտվում է ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:
Մինչև պատժախուց տեղափոխվելը` դատապարտյալի մոտ եղած սնունդը, իր դիմումի համաձայն, հանձնվում է պահպանության և վերադարձվում տույժը կրելուց հետո: Գումարտակի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքերում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում դատապարտյալի անձնական գործին:
Պատժախցում պահվող դատապարտյալի սննդի ընդունումն իրականացվում է պատժախցում:
Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող դատապարտյալի կողմից:
20. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՆՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ
Գումարտակում խուզարկության և զննման՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում գումարտակի զինծառայողը դատապարտյալին ծանոթացնում է խուզարկության կամ զննման կարգի հետ:
Խուզարկությունը պետք է անցկացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում անձի պատիվն ու արժանապատվությունը: Խուզարկությունից առաջ անձին առաջարկվում է ներկայացնել իր մոտ առկա առարկաները, իրերն ու սննդամթերքը, իսկ արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել:
Խուզարկությունն ու զննումը կատարվում են գումարտակի առնվազն երկու զինծառայողի մասնակցությամբ: Մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությունը կարող է իրականացնել հիմնավոր կասկածի դեպքում և միայն նույն սեռի մեկ զինծառայողը:
Անձնական խուզարկությունն իրականացվում է մեկուսացված սենյակում, որտեղ առկա է բավարար լուսավորություն և անհրաժեշտ ջերմաստիճան:
Խուզարկության ավարտից հետո խուզարկվող անձի մոտ թողնվում են միայն այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք արգելված չեն սույն կանոնակարգով:
Այլ անձանց զննման, անձնական խուզարկության, դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև հագուստի և իրերի զննման ժամանակ վերցնելու ենթակա առարկաների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն արգելված իրերի հայտնաբերման և վերցնելու մասին: Արձանագրությունն ստորագրվում է զննություն կամ խուզարկություն կատարող անձանց և խուզարկության կամ զննման ենթարկված անձի կողմից, ում՝ արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Դատապարտյալին վերաբերելի դեպքերում արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Դատապարտյալի կացարանի կամ խցի խուզարկությունը կարող է իրականացվել սույն կանոնակարգով նախատեսված պայմանների կամ կարգի խախտման կասկածի առնչությամբ կամ կանխարգելիչ նպատակներով, այդ թվում՝ խցում կամ կացարանում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների բացակայությամբ:
Դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև հագուստի և իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից չհանված` վերցված առարկաները, իրերն կամ սննդամթերքն ի պահ են հանձնվում գումարտակի վարչակազմին: Դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ հայտնաբերված դրամը փոխանցվում է դատապարտյալի անձնական հաշվին:
Եթե դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցվել են այնպիսի տեսակի կամ այնպիսի քանակությամբ արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք, որոնք գումարտակի վարչակազմին ի պահ հանձնելնանհնարին է կամ ոչ նպատակահարմար, ապա դատապարտյալին առաջարկվում է դրանք իր հաշվին ուղարկել իր մատնանշած անձին: Եթե դատապարտյալը հրաժարվել է արգելված առարկաները, իրերը կամսննդամթերքն ուղարկել որևէ անձի, ապա գումարտակի վարչակազմն այդ արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքը տնօրինում է օրենսդրությամբ սահմանաված կարգով:
Դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցված` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները կամ իրերը հանձնվում են իրավասու մարմիններին:
Դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցված այն առարկաները,իրերըկամ սննդամթերքը, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, ուղարկվում են համապատասխան մարմիններ, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:
Գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի մոտ առկա առարկաների, իրերի, սննդամթերքի և հագուստի զննումը պարտադիր է: Նշված անձանց հագուստի զննումն իրականացվում է նույն սեռին պատկանող գումարտակի զինծառայողի կողմից:
Գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, հանձնուքի, ծանրոցի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:
Գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան տեխնիկական միջոցներով զննվելուց հետո, դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածներ լինելու կամ տեխնիկական միջոցների բացակայության դեպքում՝ առհասարակ, գումարտակի զինծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ`
հացաբուլկեղենը կտրատվում է,
պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ,
ձուկը կտրատվում է մասերի,
պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների,
սորուն մթերքները (շաքարավազ, աղ և այլն) լցվում են մեկ այլ տարայի մեջ,
ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են,
կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների,
բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ,
գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով,
էլեկտրատեխնիկական սարքերն ու սարքավորումները բացվում կամ քանդվում են՝ այն հաշվով, որպեսզի դրանք չկորցնեն իրենց տեխնիկական հնարավորությունները՝ թաքստոցների առկայությունը բացառելու, արգելված իրերի ներթափանցումը կանխելու նպատակով:
Սույն կանոնակարգի 237-րդ կետով չնախատեսված առարկաները, իրերը կամ սննդամթերքը զննվում են այնպես, ինչպես նույն կետով նախատեսված՝ այդ առարկային, իրին կամ սննդամթերքին նման առարկաները, իրերը և սննդամթերքը:
Զննումը կատարվում է այնպես, որպեսզի առարկաները, իրերը և սննդամթերքը չկորցնեն իրենց նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները:
Դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը գումարտակի զինծառայողի կողմից հատուկ տեխնիկական միջոցներով (անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով) զննվելու արդյունքում արգելված իրեր չհայտնաբերվելու, ինչպես նաև դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածի բացակայության դեպքում չեն իրականացվում սույն կանոնակարգի 237-րդ կետով նախատեսված գործողությունները:
Գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` գումարտակի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով` բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
Գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաների կամ իրերի հայտնաբերման դեպքում դրանք վերցվում են համապատասխան գումարտակի զինծառայողի կողմից` կազմելով դրանց հայտնաբերման և վերցնելու մասին արձանագրություն:
Գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ վերցված առարկաները, իրերը կամ սննդամթերքը հանձնվում են իրավասու մարմիններին:
Գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ վերցված այն առարկաները, իրերը կամ սննդամթերքը, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, հանձնվում են համապատասխան մարմիններին, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:
Գումարտակի տարածքում հայտնաբերված տիրազուրկ գույքի տնօրինման հարցը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
21. ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գումարտակի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին գումարտակի հրամանատարի (պետի) կողմից ընդունված որոշման մեջ նշվում են դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով նա դատապարտվել է, պատժի փաստացի կրած ժամկետը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը:
Սույն կանոնակարգի 246-րդ կետում նշված որոշումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի անցագիր (ձև N 12): Գումարտակի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատիժը կրելու սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ՝ գործողության ժամկետի երկարաձգման մասին:
Մինչև անցագիր տալը` դատապարտյալը ծանուցվում է առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնների մասին: Գումարտակի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին արձանագրություն (ձև N 13), որըստորագրվում է նաև դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի` գումարտակի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:
Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների` գումարտակի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Գումարտակի հրամանատարի (պետի) որոշման հիման վրա դատապարտյալը զրկվում է առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած դատապարտյալի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են դատապարտյալի տվյալները և առանց պահակախմբի կամ ուղեկցորդման` գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտյալի անցագիրը վերցվում է և կցվում դատապարտյալի անձնական գործին:
Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը գումարտակի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`
պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը,
ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել գումարտակի վարչակազմին,
գումարտակի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ գումարտակ վերադառնալուց հետո այն հանձնել գումարտակի վարչակազմի ներկայացուցչին,
անցագիրը չտրամադրել այլ անձանց:
Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը գումարտակի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան սահմանված ԶՈՒ դաշտային համազգեստ կամ քաղաքացիական հագուստ:
22. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գումարտակում տեղակայվում և կահավորվում է բժշկական ստորաբաժանում։
Դատապարտյալին գումարտակի բժշկական ստորաբաժանումում անջատ պահելու` օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բժշկական ստորաբաժանման խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից, հակահամաճարակային պայմաններից:
Բժշկական ստորաբաժանման օրվա կարգացուցակը ներառում է բուժական միջոցառումներ:
Դատապարտյալների ներկայությունը ստուգվում է ըստ մեկուսացված մասերի կամ հիվանդասենյակների քանակական հաշվարկի և ազգանունների ընթերցման միջոցով` օրական երկու անգամից ոչ պակաս:
Բժշկական ստորաբաժանումում գտնվող դատապարտյալին տեսակցությունները տրամադրվում են ըստ տվյալ դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունների, եթե նրա մոտ բացակայում են բժշկական հակացուցումներ:
Դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների` ըստ նրա աշխատունակության աստիճանի և բժշկական ստորաբաժանման պայմաններում նրան համապատասխան աշխատանքում ներգրավելու հնարավորության:
Հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ oգտագործելու կամ խաբեության կամ ապoրինի այլ եղանակովբժշկական օգնության կամ սպասարկման դիմած դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության, ներառյալ՝ տույժի միջոցներ: Հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են դատապարտյալի նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով համապատասխան մասնագետների կողմից տրված կարծիքիկամ կարծիքների հիման վրա:
23. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ)ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գումարտակում բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար մասնագիտացված կազմակերպությունը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրում են առողջապահական մարմինների բուժական հիմնարկները (զինվորական բժշկական հաստատությունները):
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը տարածվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (զինվորական բժշկական հաստատությունների) կողմից դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա այնքանով, որքանով այն կիրառելի է սույն իրավահարաբերությունների նկատմամբ:
Դատապարտյալների բուժումն առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում (զինվորական բժշկական հաստատություններում) կազմակերպվում է, որպես կանոն, մեկ տեղանոց հիվանդասենյակներում կամ այդ նպատակով նախատեսված այլ տարածքում՝ բացառելով բուժում ստացող այլ անձանց ներկայությունը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների միջև կնքված պայմանագրով կարգավորվում են գումարտակի և առողջապահական մարմինների բուժական հիմնարկի միջև ծագող հարաբերությունները, մասնավորապես՝ դատապարտյալի համար առանձնացված մեկ տեղանոց հիվանդասենյակ տրամադրելու, պահակախմբի հանգիստն ապահովելու համար հնարավոր պայմաններ առաջարկելու, ծառայողական կամ պահակախմբի անդամների անձնական մեքենաներն առողջապահական մարմինների բուժական հիմնարկիտարածք անարգել մուտքի և ելքի թույլտվություն տրամադրելու և այնտեղ տեղակայելու, բացառիկ դեպքերում՝ առողջապահական մարմինների բուժական հիմնարկի անվտանգության ծառայողների հետ համագործակցելու և ծառայության բնույթով պայմանավորված այլ հարաբերություններ ևս:
Դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում (զինվորական բժշկական հաստատություններում) կազմակերպելիս, նշված հաստատության համապատասխան վայրը, որտեղ մինչև բուժման ավարտը կարող է պահվել դատապարտյալը, դիտարկվում է որպես գումարտակի արտաքին պահապանության օբյեկտ (այսուհետ նաև՝ Պահակակետ), որի վրա տարածվում են սույն կանոնակարգի և օրենսդրության պահանջները:
Պահակակետում գումարտակի զինծառայողները պահպանություն են իրականացնում գումարտակի հրամանատարի (պետի) հրամանի հիման վրա:
Պահակակետում՝ դատապարտյալը ստորագրությամբ ծանոթացվում է իր իրավունքների և պարտականությունների մասին:
Պահակախումբն ընդունում է Պահակակետը, այնտեղ բուժում ստացող դատապարտյալին և կատարում է հիվանդասենյակի կամ դրա համար նախատեսված տարածքի խուզարկություն և անձնական իրերի զննություն, իսկ եթե հիմնավոր կասկածներ են առաջացել, որ դատապարտյալի մոտ կարող են առկա լինել արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք, ապա վերջինս ենթարկվում է նաև անձնական խուզարկության, որն իրականացվում է միևնույն սեռի ներկայացուցչի մասնակցությամբ:
Խուզարկության կամ զննության արդյունքներով արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք հայտնաբերելու դեպքում, կազմվում է համապատասխան արձանագրություն և այդ մասին զեկուցվում է ըստ վերադասության: Արձանագրությունները և սահմանված կարգով վերցված արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքը փոխանցվում են գումարտակին՝ դրանց հետագա ճակատագիրը որոշելու համար:
Բուժող բժիշկը պահակախմբի ավագին է փոխանցում դատապարտյալի բուժման ընթացքի հետ անմիջական կապ ունեցող բուժական անձնակազմի անձնական կամ այլ անհրաժեշտ տվյալներ:
Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում (զինվորական բժշկական հաստատությունում) բուժում ստացող դատապարտյալի` հանձնուքներ կամ ծանրոցներ ստանալու, ինչպես նաև տեսակցություններ տրամադրելու կամ հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու հարցը սահմանված կարգով քննարկում և համապատասխան որոշում է կայացնում գումարտակի հրամանատարը (պետը) կամ օրենսդրությամբ նման իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձը: Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում (զինվորական բժշկական հաստատությունում) հանձնուքները կամ ծանրոցներն ընդունվում են անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով:Հանձնուքներ կամ ծանրոցներ ընդունելիս արգելված առարկա, իր կամ սննդամթերք անցկացնելու փորձի հիմնավոր կասկածի դեպքում հանձնուքը կամ ծանրոցն ուղարկվում է գումարտակ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկին (զինվորական բժշկական հաստատությանը) առավել մոտ գտնվող ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով զննում իրականացնելու նպատակով:
Դատապարտյալի փաստաբանն ունի խորհրդապահական կարգով անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, որը տեղի է ունենում պահակախմբի տեսողական հսկողության ներքո: Տեսակցության եկած փաստաբանը՝ պահակախմբի ավագին է ներկայացնում փաստաբանի վկայականը և համապատասխան գումարտակի հրամանատարի (պետի) անունով գրավոր պահանջագիրը, որի հիման վրա էլ պահակախմբի ավագը կազմակերպում է փաստաբանի և դատապարտյալի տեսակցությունը՝ համապատասխան նշում կատարելով պահակակետային ամփոփագրում:
Հանձնուք կամ ծանրոց բերած կամ տեսակցության եկած անձը պահակախմբի ավագին է ներկայացնում անձնագիրը կամ նույնականացման քարտը, համապատասխան պաշտոնատար անձի կողմից տրված գրավոր թույլտվությունը կամ որոշումը, ինչպես նաև գումարտակի կողմից սահմանված կարգով, այդ թվում՝ տեխնիկական միջոցներով զննված և այնտեղից կապարակնքված կամ հատուկ կնքված հանձնուքը կամ ծանրոցը՝ հանձնուքի կամ ծանրոցի պարունակության վերաբերյալ նշումով:
Պահակախմբի ավագը համեմատում է հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը գումարտակի կողմից տրված հանձնուքի կամ ծանրոցի պարունակության ձևաթղթի հետ և ընդունում այն, իսկ գումարտակի կողմից տրված ձևաթուղթը կցում պահակակետային ամփոփագրին:
Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում (զինվորական բժշկական հաստատությունում) բուժում ստացող դատապարտյալները կարող են ստանալ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ՝ բժշկական ցուցմամբ սահմանված համապատասխան քանակով ու տեսականիով։
Բժշկական ցուցմամբ դատապարտյալների համար նախատեսված դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցները չեն ընդգրկվում օրենսդրությամբ նախատեսված հանձնուքների ու ծանրոցների քաշի մեջ։ Դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցներն ուղարկվում են բուժող բժշկին դատապարտյալի բուժման նպատակով։
Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում (զինվորական բժշկական հաստատությունում) բուժում ստացող դատապարտյալի հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելն իրականացվում է գումարտակի հրամանատարի(պետի) կողմից սահմանված ժամանակացույցով՝ պետության միջոցների հաշվին: Այդ նպատակով՝ յուրաքանչյուր պահակախմբին հատկացվում է պետական հատուկ հեռախոսակապի միջոց: Հեռախոսազրույցը և տեսակցությունը տեղի են ունենում պահակակետում ծառայություն իրականացնող ծառայողի տեսողական հսկողության ներքո, գրանցելով այն պահակակետային ամփոփագրում: Դատապարտյալների միջև հեռախոսակապն ու տեսազանգն արգելվում է:
Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում (զինվորական բժշկական հաստատությունում) բուժում ստացող դատապարտյալն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով: Անվճար սննդից հրաժարվելու դեպքում, դատապարտյալը կարող է օգտվել որպես հանձնուք կամ ծանրոց բերված սննդից կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկիկողմից տրամադրվող սննդից, որը համապատասխան կարգով զննվում է պահակախմբի կողմից:
Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում (զինվորական բժշկական հաստատությունում) բուժում ստացող դատապարտյալին խնամելու ցանկություն հայտնած անձին՝ (այսուհետ՝ Խնամակալ) բուժող բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա և գումարտակի (պետի) որոշմամբ, կարող է թույլատրվել գտնվել նույն հիվանդասենյակում և պահակախմբի հսկողության ներքո խնամել հիվանդին:
Խնամակալը պահակակետ է ներկայանում անձնագրով կամ նույնականացման քարտով և գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ:
Խնամակալի մուտքը պահակակետ իրականացվում է օրենսդրության համաձայն՝ պարտադիր կարգով զննության կամ եթե կան բավարար հիմքեր՝ նաև անձնական խուզարկության ենթարկելով վերջինիս՝ բացառելով արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի ներթափանցումը: Անձնական խուզարկությունն իրականացվում է միևնույն սեռի ներկայացուցչի մասնակցությամբ:
Պահակակետում Խնամակալին ծանոթացվում է օրենսդրությամբ նախատեսված արգելող նորմերի մասին և նախազգուշացվում, որ սույն կանոնակարգի կամ օրենսդրության պահանջների խախտման դեպքում խնամակալության որոշումը կարող է վերացվել, իսկ խնամակալության իրականացումը՝ վաղաժամկետ դադարեցվել:
Խնամակալի մոտից արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք հայտնաբերելու դեպքում կազմվում է արձանագրություն, դրանք համապատասխան կարգով վերցվում են, հետագայում՝ վերջինիս կամ նրա կողմից մատնանշված անձին փոխանցելու համար, իսկ եթե դրանք ունեցել են դատապարտյալին փոխանցելու նպատակ և իրենց մեջ կարող են պարունակել զանցանքի կամ հանցանքի տարրեր, ապա դրանց ընթացքը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Խնամակալը և նրա իրերն ու առարկաները ենթակա են խուզարկության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում (զինվորական բժշկական հաստատությունում) բուժում ստացող դատապարտյալի, բժշկի, պահակակետի զինծառայողների, Խնամակալի, տեսակցող կամ հանձնուք կամ ծանրոց բերած անձի կամ այլ անձանց միջև ծագող իրավահարաբերությունների կանոնակարգումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
24. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԵՎ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Դատապարտյալների ինքնասպանության և ինքնավնասման ռիսկիգնահատման արդյունքում դատապարտյալների նկատմամբ սահմանվում են վարվեցողության հատուկ կանոններ, որոնք նպատակ են հետապնդում նվազեցնել ինքնասպանության և ինքնավնասման ռիսկերը:
Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննությունն իրականացվում է պատասխանատու հերթապահի (անհնարինության դեպքում՝ իր կողմից նշանակված անձի) կողմից դատապարտյալի՝ գումարտակ տեղափոխվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։
Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի միջին և միջինից բարձր մակարդական բացահայտելու դեպքում անմիջապես ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները դատապարտյալի ապահովությունն ու անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ:
Ինքնասպանության և ինքնավնասման ռիկսի զննության արդյունքում դատապարտյալի մոտ միջին և միջինից բարձր մակարդակի ռիսկ բացահայտվելու դեպքում 48 ժամվա ընթացքում հոգեբանի կողմից իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման ռիկսի խորքային գնահատում:
Խորքային գնահատում իրականացվում է նաև այն դեպքում, երբ առկա է դատապարտյալի վարքագծի վերաբերյալ անհանգստություն կամ նրա կյանքում տեղի է ունեցել որևէ նշանակալի իրադարձություն կամ նրա մոտ գումարտակի զինծառայողի կողմից նկատվել է ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկ:
Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի միջին և միջինից բարձր մակարդակի բացահայտման դեպքում դատապարտյալի համար կազմվում է ռիսկերի կառավարման պլան:
Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի միջին և միջինից բարձր մակարդակ բացահայտելու դեպքում դատապարտյալի համար ձևավորվում է բազմամասնագիտական խումբ՝ ըստ ռիսկերի կառավարման պլանում նախատեսված ոլորտների՝ անհրաժեշության դեպքում ներգրավելով բժիշկ, հոգեբույժ կամ այլ մասնագետ:
Բազմամասնագիտական թիմի հանդիպումների հաճախականությունը որոշվում է ըստ տվյալ դատապարտյալի ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի կառավարման անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ։ Բազմամասնագիտական թիմի յուրաքանչյուր անդամի կարծիքը կամ պլանավորվող միջոցառումներն արձանագրվում են։
Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր մակարդական բացահայտելու դեպքում դատապարտյալներին՝ գումարտակի հրամանատարի (պետի) պատճառաբանված որոշմամբ կարող է արգելվել իր մոտ ունենալ այնպիսի իրեր և առարկաներ, որոնք արգելված չեն գումարտակում, սակայն որոնցով անձը կարող է կատարել ինքնասպանություն և ինքնավնասում: Լրացուցիչ արգելված իրերի և առարկաների ցանկը կցվում է դատապարտյալի անձնական գործին, իսկ պատճենը՝ ռիսկի կառավարման պլանին:
25.ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆՄԱՍՆԱԿՑԵԼՈՒԿԱՐԳԸ
Դատապարտյալն իրավունք ունի անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Դատապարտյալը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում գումարտակի վարչակազմին:
Եթե դատապարտյալը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է գումարտակի հրամանատարի (պետի) կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով:
Եթե դատապարտյալը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, ապա գումարտակի վարչակազմը հնարավորություն է ընձեռում գումարտակում գործարքի մեջ մատնանշված կողմերի ներկայությունն ապահովելու համար:
Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար գումարտակում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:
Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա գումարտակի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:
Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացնում են դատապարտյալի կամ նրանց կողմից մատնանշված անձի կողմից և դրա համար գումարտակի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:
26. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը կամ այդ մասին հայտնի դարձած տվյալները գումարտակի վարչակազմը գրանցում է համապատասխան մատյանում (ձև N 14)` նշելով դատապարտյալի տվյալները, առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, հացադուլ հայտարարելու պատճառները, հացադուլի իրականացման սկսելու և ավարտելու օրերը:
Հացադուլ իրականացնող դատապարտյալից ճշգրտվում է նրա փաստաբանին, մերձավոր ազգականին կամ այլ անձանց՝ հացադուլ իրականացնելու մասին հայտնելու ցանկության մասին: Եթե դատապարտյալը հայտնում է նման համաձայնություն, ապա նրա կողմից մատնանշված անձին այդ տեղեկատվությունը հայտնվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:
Հացադուլ իրականացնելու փաստը գումարտակի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո գումարտակի հրամանատարը (պետը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հաղորդում է ներկայացնում ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական մարմին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանում` նշելով հացադուլ իրականացնող դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ նշանակվել է պատիժ, պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:
Հացադուլ իրականացնող դատապարտյալի համաձայնության առկայության դեպքում նա պարբերաբար ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և գումարտակի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց՝ հնարավորինս հաշվի առնելով գումարտակի շենքային պայմանները։ Հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատ լինեն, քան սույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները և մինչ հացադուլ հայտարարելը դատապարտյալի եղած պայմանները:
Հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող դատապարտյալը գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող դատապարտյալին մայրենի կամ հասկանալի այլ լեզվով ներկայացնում է սննդամթերքից կամ ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնող դատապարտյալի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:
Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից սննդամթերքի կամ ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:
Հացադուլ իրականացնող դատապարտյալի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս՝ առանց իր համաձայնության, տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով` բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա: Սույն կետով նախատեսված անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հիմքերի և դրա համար դատապարտյալի համաձայնությունը հաշվի չառնելու մասինդատապարտյալը գրավորիրազեկվում էհացադուլ իրականացնելու փաստը հայտնաբերելու պահին:
Հացադուլ իրականացնելու ընթացքում հացադուլ իրականացնող դատապարտյալին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին առաջարկվում է օրվա համապատասխան սննդաբաժինը:
Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող դատապարտյալի հայտարարությունից կամ անհրաժեշտ սննդամթերքը կամ ջուրն ընդունելուց հետո գումարտակի հրամանատարը (պետը) դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաղորդում է ներկայացնում սույն կանոնակարգի 305-րդ կետում նշված պետական մարմիններին և պաշտոնատար անձանց:
Հացադուլ իրականացնող դատապարտյալի փոխադրումն այլ քրեակատարողական հիմնարկ, ապացուցողական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում՝ բուժաշխատողի ուղեկցությամբ։
Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից հացադուլի իրականացման ընթացքում որևէ սննունդ ընդունելու՝ այդ թվում արհեստական սնուցման եղանակով կամ պահման վայրում սննդամթերք հայտնաբերելու դեպքում գումարտակի վարչակազմի կողմից կազմվում է արձանագրություն և զեկուցագրով ներկայացվում գումարտակի հրամանատարին (պետին):
Սույն կանոնակարգի 313-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում գումարտակի հրամանատարի (պետի) հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հացադուլը կարող է համարվել դադարեցված:
27. ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒԴԵՊՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆԵՐՔԻՆԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
Գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարավում և դադարեցվում է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
Գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում գումարտակի վարչակազմի հիմնական խնդիրները դատապարտյալների կյանքի և առողջության պաշտպանությունը, փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն են:
Գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է դատապարտյալներին` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:
Անհրաժեշտության դեպքում կարող են հաղորդվել նաև գումարտակում արտակարգ իրավիճակներում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների մասին:
Գումարտակում արտակարգ իրավիճակում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված դատապարտյալների իրավունքների սահմանափակման վերաբերյալ նրանց հաղորդվում է պարտադիր կերպով:
Գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել դատապարտյալների հետևյալ իրավունքները`
կրոնական ծեսերին մասնակցելու,
քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու,
կրթություն ստանալու,
աշխատանքով զբաղվելու,
գումարտակի խանութից կամ վարչակազմի միջոցով սննդամթերքկամ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու,
լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելու,
դրամական փոխանցումներ, ծանրոցներ և հանձնուքներ ուղարկելու և ստանալու,
նամակագրության,
զբոսանքի,
տեսակցություններ ունենալու,
հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու,
մեկնումների,
առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գումարտակի սահմաններից դուրս տեղաշարժվելու:
Գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է դատապարտյալների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:
Գումարտակի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են համապատասխան հսկողությամբ ընդգրկվել տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարող դատապարտյալները:
28. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆՊԱՏԺԻՑԱԶԱՏԵԼՈՒԿԱՐԳԸԵՎՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Դատապարտյալը պատժից ազատվում է գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ` օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Պատժից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, առարկաները, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն օրինակելի ձևի (ձև N 15)` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:
Ձև N1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինձ` _______________________________________________________________________-իս,
(դատապարտյալի անուն, ազգանուն)
տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, ներքին կանոնակարգի, պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգիմասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:
______________________ ______________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
____ ______________ 20թ.
Ձև N 2
Օ Ր Վ Ա ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿ
Կ Ա Ր Գ Ա Պ Ա Հ Ա Կ Ա Ն Գ ՈՒ Մ Ա Ր Տ Ա Կ Ի
(օրինակելի տարբերակ)
1. Վերկաց` ոչ ուշ առավոտյան ժամը` 7.00-8.00
2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե
3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե
4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` մեկ ժամ
5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 8.00-9.00
6. Աշխատանքի բաշխում` առկայության դեպքում` տևողությունը` 40 րոպե
7. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 14.00-15.00
8. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե
9. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 18.00-20.00
10. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ
11. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե
12. Քուն անընդմեջ` տևողությունը` 8 ժամ
13. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով
Ձև N3
Մ Ա Տ Յ Ա Ն
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԶԲՈՍԱՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____ ________________ 20 թ.
Ավարտված է ____ ______________ 20 թ.
NN
ը/կ Դատապարտյալի
անուն, ազգանուն, խցիկամկացարանիհամարը Զբոսանքի դուրս-
բերման օրը
Զբոսանքից
հրաժարվելու
օրը Զբոսանքիցհրաժարվող
անձի
ստորագրություն Զբոսանքիցհրաժարվելուդիմումը
ստացողի
ստորագրություն Նշումներ
1 2 3 4 5 6 7
Ձև N4
Հ Ա Յ Տ
1
ՀՀ ՊՆ ՌՈ կարգապահական գումարտակ
(դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն)
Անձնական հաշվինառկա է _________________ դրամ
Հաշվապահ _________
«____» «________» 20 թ.
2
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ ձեռք բերել հետևյալ սննդամթերքը և առաջին անհրաժեշտության առարկաները
NN
ը/կ Սննդամթերքի և առարկաների անվանումը Պահանջվող քանակը Բաց է թողնվել
քանակը գումարը
1 2 3 4 5
Ընդամենը
Դատապարտյալը լրացնում է միայն երկրորդ և երրորդ սյունակները
Դատապարտյալի ստորագրություն _____________________________
3
Ս տ ա ց ա կ ա ն
Սննդամթերքը ևառաջին անհրաժեշտության առարկաները _______________ դրամ
(տառերով)
գումարով (ստացել եմ, չեմ ստացել, հրաժարվում եմ(ընդգծել)): Խնդրում եմ նշված գումարը դուրս գրել իմ անձնական հաշվից
Դատապարտյալի ստորագրություն ______________________
«____» _________ 20 թ.
(Կարգապահական գումարտակի խանութը սպասարկող աշխատողի ստորագրություն)
Ձև N 5
Դ Ի Մ ՈՒ Մ (օրինակելի ձԵՎ)
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ ԿԱՄ ԾԱՆՐՈՑՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ
Հանձնուք կամ ծանրոց բերած անձ ________________________________________
(անուն, ազգանուն, հայրանուն)
բնակվող ________________________________________
(հասցեն)
Խնդրում եմ ընդունել հանձնուքը կամ ծանրոցը` դատապարտյալ (ընդգծել)_______________________________________-ին հանձնելու համար:
(անուն, ազգանուն, հայրանուն)
ՀԱՆՁՆՈՒՔԻ ԿԱՄ ԾԱՆՐՈՑԻՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
NN
ը/կ Առարկաների, իրերիկամսննդամթերքիանվանումները Քաշը Քանակը Նշումներ
կգ գ
Դիմումատուիստորագրություն __________ ____ _________________ 20 թ.
Թույլատրելհանձնուքիկամ ծանրոցի ընդունումը _____________________________________
_________________________________________________________________
(Կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) անուն, ազգանուն, ստորագրություն)
Հանձնուքը կամծանրոցն ընդունեց
_________________________________
(զինծառայողի անուն, ազգանուն, ստորագրություն)
Հանձնուքը կամծանրոցը ստուգեց _________________________________
(զինծառայողի անուն, ազգանուն, ստորագրություն)
Հանձնուքը կամծանրոցը ստացավ _________________________________
(դատապարտյալի անուն, ազգանուն, ստորագրություն)
____ ______________ 20 թ.
Ձև N6
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____________________
Ավարտված է __________________
Էջերի քանակ __________________
Պահպանման ժամկետը ____________
Հիմք _______________________
ՀՀ/Հ Դատապարտյալի
անուն, ազգանուն, հայրանուն Տեսակցության տրամադրման ամսաթիվ Տեսակցության տևողությունը Տեսակցության եկած անձանց անունները, ազգանունները, հայրանունները
1 2 3 4 6
Ձև N 7
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____________________
Ավարտված է __________________
Էջերի քանակ __________________
Պահպանման ժամկետը ____________
Հիմք _______________________
Հ/Հ Դատապարտյալի
անուն, ազգանուն, հայրանուն Հեռախոսազանգի տրամադրման ամսաթիվ, տևողություն Դատապարտյալի ստորագրություն Զինծառայողի անուն, ազգանուն
ստորագրություն
1 2 3 4 5
Ձև N8
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԶԱՆԳԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____________________
Ավարտված է __________________
Էջերի քանակ __________________
Պահպանման ժամկետը ____________
Հիմք _______________________
Հ/Հ Դատապարտյալի
անուն, ազգանուն, հայրանուն Տեսազանգի տրամադրման ամսաթիվ, տևողություն Դատապարտյալի ստորագրություն Զինծառայողի անուն, ազգանուն
ստորագրություն
1 2 3 4 5
Ձև N 9
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ___
(օրինակելի ձև)
Տրվում է _____________________________________________________________________________ ,
(դատապարտյալի ազգանուն, անուն, հայրանուն)
ծնված` ___ ______________ թ., դատապարտված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի____________________ հոդվածով (հոդվածներով), պատժի սկիզբը ________________, պատժի ավարտը __________________,այն մասին, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը նրան թույլ է տրվում ________________________ մեկնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակից` __________________________________, __________, որից`_________ ______ ճանապարհի համար:
(ժամանման վայրի անվանումը)(տառերով) (տառերով)
_____ ______________20 թ. նա պարտավոր է վերադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակ:
Հասցեն_____________________________
Հեռախոսահամարը________________
Ֆաքսի համարը ________________
Լուսանկարի
տեղը
Կարգապահական գումարտակի հրամանատար ______________
(ազգանուն)
_______________
(ստորագրություն)
(կարգապահական գումարտակի
զինանշանով կնիքի տեղը)
____ ______________ 20 թ.
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն Ի ԿԱԶՄԸ N
(օրինակելիձև)
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակի հրամանատարի
_______________ ___ ____________20 թ. Հրամանի հիման վրա
դատապարտյալ ______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________,
(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Հայաստանի Հանրապետության քրեական
օրենսգրքի հոդվածը, պատիժը կրելու սկիզբը և ավարտը)
այն մասին, որ իրեն թույլատրված է ______________________ մեկնում կարգապահական գումարտակից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը, _____________________, ____________, որից՝ ___________
(ժամանման վայրի անվանումը) (տառերով)(տառերով)
ճանապարհի համար:
___________________________________________________________________
Վկայականը տրված է ___ __________20 թ._______________________________
(դատապարտյալի ստորագրություն)
Մեկնել է ___ ______________20 թ.Ժամանել է ___ ______________20 թ.
Հաշվառող ____________________
(անուն, ազգանուն)
___________________
(ստորագրություն)
Ձև N 10
Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(օրինակելի ձև)
Ես`________________________________________________________________________________
(դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի _________ հոդվածի ___ __________ __ դատապարտված __________ ժամկետով կարգապահական գումարտակում պահելու, պարտավորվում եմ ինձ թույլատրված ________________ մեկնումից վերադառնալ ժամանակին:
Ինձ նախազգուշացված է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված ժամկետում կարգապահական գումարտակ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Մեկնում ____ __________20 թ.
Ժամանում____ __________20 թ.
Ստորագրություն____________________________________
(դատապարտյալի ստորագրություն)
Ստորագրությունը վերցրեց _________________________________________
(գումարտակի անվանումը)
__________________________________________________________________
(ստորագրություն վերցնող զինծառայողի պաշտոն, կոչում, ազգանուն)
_________________________
(զինծառայողի ստորագրություն)
___ ______________20 թ.
Ձև N 11
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____________________
Ավարտված է __________________
Էջերի քանակ __________________
Պահպանման ժամկետը ____________
Հիմք _______________________
ՀՀ/Հ Դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն Դատապարտյալից դիմումի ստացման ամսաթիվը Մեկնման տեսակը և նպատակը Որոշման համարը, ամսաթիվը Մեկնման ժամկետը Պատժի կրման պայմանները Փաստացի վերադարձի ամսաթիվը Նշումներ
1 2 3 4 5 6 7 8 9
Ձև N 12
Ա Ն Ց Ա Գ Ի Ր N____
ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ
դատապարտյալի
նկարի տեղը
(3X4սմ չափսի)
Ազգանուն ___________________________________________________________
Անուն _______________________________________________________________
Հայրանուն ___________________________________________________________
Տեղաշարժման ուղին __________________________________________________
Տեղաշարժման ժամանակը ______ ժամից ______ ժամը:
Տրված է մինչև ____ ______________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակի հրամանատար (պետ)
______________________ ______________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Կ.Տ.
Ուժի մեջ է մինչև ____ ______________ 20 թ.
______________________
(ստորագրություն)
Կ.Տ.
ՁևN13
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինձ` _________________________________________________________ -իս, բացատրվել են առանց
(անուն, ազգանուն)
պահակախմբի կամ ուղեկցորդման կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները և, որ դրանք խախտելու դեպքում ենթակա են Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված պատասխանատվության:
______________________
(ստորագրություն)
____ ______________ 20 թ.
Ձև N14
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ՀԱՑԱԴՈՒԼԻ ԴԵՊՔԵՐԻՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____________________
Ավարտված է __________________
Էջերի քանակ __________________
Պահպանման ժամկետը ____________
Հիմք _______________________
ՀՀ/Հ Դատապարտյալի
անուն, ազգանուն, հայրանուն Հացադուլ հայտարարելու պատճառը Հացադուլի իրականացմանսկիզբը, ներառյալ՝ժամը Հացադուլի իրականացման ավարտը, ներառյալ՝ժամը Զինծառայողի անուն, ազգանուն
ստորագրություն
1 2 3 4 5 6
Ձև N15
Ձև «15» Ձև «15» Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարություն
Անձնական գործ Անձնական գործ Ձև «15»
Մեկնման տեղեկանքի կտրոն N Տեղեկանքիպատճեն N _____________________________________ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N
Անուն, ազգանուն, հայրանուն Տրված է
(անուն, ազգանուն, հայրանուն) Տրված է
Բնակության վայր Ծննդյան թիվը (անուն, ազգանուն, հայրանուն)
(օր, ամիս, տարի) Ծննդյան թիվը
Ծնված (օր, ամիս, տարի)
Ծնված
(քաղաք, մարզ, գյուղ) (քաղաք, մարզ, գյուղ)
Տեղեկանքըլրացնողաշխատողիպաշտոնը, ազգանունըևստորագրությունը Ազգությամբ Ազգությամբ
Ընտանեկան դրությունը Ընտանեկան դրությունը
(ամուրի, ամուսնացած) (ամուրի,ամուսնացած)Զինապարտությունը
Զինապարտությունը Դատապարտված
Դատապարտված
Նախկին դատվածությունները
Նախկին դատվածությունները
«____» ____________________ 20 թ.
Այն մասին, որ նա կարգապահական գումարտակում պատիժ է կրել Այն մասին, որ նա կարգապահական գումարտակումպատիժ է կրել
«_____» ________ 20 թ-ից մինչև «____. ________ 20 թ. «_____» ________ 20 թ-ից մինչև «____. ________ 20 թ.
որտեղից ազատվել է որտեղից ազատվել է
(քաղաք, մարզ, գյուղ)
Հետևում է բնակության վայր
Ազատվողի ստորագրությունը (քաղաք, մարզ, գյուղ)
Նկար ԴՀԲ-ի պետ Նկար
(ստորագրություն) Գումարտակի հրամանատար
Տեղեկանքը ստացա
Կնիք Բաժնի պետ
(ստորագրություն)