«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
34 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 56-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մաս․
«12.1. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի՝ էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգն ու դեպքերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների և հաշվարկային փաստաթղթերում կամ հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններում (այդ թվում` էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններում) կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերում արտացոլված տվյալների կամ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների և հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները.»,
2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ձեռքբերումը և (կամ) իրացումը չփաստաթղթավորելու ռիսկերին վերաբերող հարկային մարմնի վերլուծության արդյունքները:»,
3) 2-րդ մասի 2-րդ կետում՝
ա․ «հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների արժեքի (առանց` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,
բ․ «100» թիվը փոխարինել «24» թվով,
գ․ «փաստացի պակասորդը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման կարգի պահպանումը» բառերը,
4) 3-րդ մասում՝
ա․ «հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների արժեքի (առանց` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,
բ․ «100» թիվը փոխարինել «24» թվով,
5) 10-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետում «փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները» բառերից հետո լրացնել «, իսկ դրանց բացակայության դեպքում հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները, իսկ հաշվապահական հաշվառման տվյալների բացակայության դեպքում` հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված կամ ինքնաշխատ տեղեկատվական բազաներում առկա հարկ վճարողի տվյալները» բառերը,
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ մասեր.
«11. Ապրանքների մատակարարման և (կամ) պահպանման վայրերում ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու նպատակով սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով չափագրումը (ներառյալ` գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրումը, ապրանքների փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշումը, պակասորդի մեծության որոշումը) կարող է կատարվել հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից ընտրված ապրանքների գծով: Պակասորդ հայտնաբերելու նպատակով ընտրված ապրանքների գծով չափագրում իրականացնելիս` ապրանքների ընտրությունը կատարվում է ԱՏԳ ԱԱ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով: Հարկային մարմնի պաշտոնատար անձը սույն մասով սահմանված կարգով չափագրումը պարտավոր է իրականացնել ընտրված ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշում ներառվող բոլոր ապրանքների գծով: Ընտրված ապրանքների գծով պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի` հաշվի առնելով ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշին համապատասխանող ապրանքների տեսակավորման արդյունքում տարբեր տեսակների ապրանքային պակասորդների և ավելցուկների տարբերությունները: Սույն մասով սահմանված ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման կարգը կիրառվում է նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում։
12․ Սույն հոդվածի 11-րդ մասում նշված՝ ընտրված ապրանքների ցանկի վերաբերյալ հարկային մարմնի պաշտոնատար անձինք չափագրումը սկսելու օրը, բայց ոչ ուշ քան գույքագրումը սկսելու պահը, երկու օրինակից կազմում են արձանագրություն, որը ստորագրվում է ստուգում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից, և արձանագրության մեկ օրինակը տրվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից արձանագրությունը ստորագրելուց ու ստանալուց հրաժարվելու դեպքում արձանագրության՝ այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն իրականացնելու արձանագրությունում չնշված ապրանքների մասով չափագրում:
13․ Չափագրման ուսումնասիրության ընթացքում ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման կարգի պահպանումը ուսումնասիրվում է սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերին համապատասխան իրականացվող գործընթացի միջոցով:»։
Հոդված 4. Օրենսգրքի 406-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «ԱԱՀ վճարողից» բառերը փոխարինել «հարկ վճարողից» բառերով,
2) 2-րդ մասում՝
ա․ 1-ին կետում «մինչև չափագրումը որևէ ամսում» բառերը փոխարինել «մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում» բառերով,
բ․ 2-րդ կետում` «մինչև չափագրումը որևէ ամսում» բառերը փոխարինել «մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում, Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների արժեքի (առանց` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) և (կամ)» բառերով,
գ․ 1-ին և 2-րդ կետերում «100» թիվը փոխարինել «24» թվով։
Հոդված 5. Օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 406.1-ին հոդված․
«Հոդված 406.1. Ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման կարգը խախտելը
1․ Հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման կարգի խախտման փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգումների կամ չափագրման ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով եկամտային հարկ՝ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան, եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթեր, անկախ վճարումը կատարված լինելու փաստի առկայությունից, ինչպես նաև կիրառելի են Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները։
2․ Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ եկամտային հարկը հաշվարկելիս հիմք է ընդունվում, որ այդ ապրանքները ձեռք են բերվել և դրանց դիմաց վճարումները կատարվել են ստուգվող ժամանակաշրջանի վերջին հաշվետու ժամանակաշրջանում, բայց ոչ ուշ, քան այդ ապրանքների օտարման (օգտագործման, ծախսման) հաշվետու ժամանակաշրջանը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 407-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «հայտնաբերման դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերը,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.
«2.1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումից ծագող իրավունքների՝ Կառավարության սահմանած կարգով չգրանցման հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք՝ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։»,
3) 7-րդ մասի 2-րդ կետում «(բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի)» բառերից հետո լրացնել «, եթե այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումից ծագող իրավունքները գրանցվել են Կառավարության սահմանած կարգով» բառերը։
Հոդված 7.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
2․ Այն հարկ վճարողները, որոնք սույն օրենք ուժի մեջ մտնելու պահին Օրենսգրքի
457-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի չեն հաշվառել ապրանքների մնացորդները, ապա պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ հարկային տարվա որևէ ժամանակահատվածում Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների արժեքի (առանց` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանացում է 24 միլիոն դրամի շեմը:
3․ Այն հարկ վճարողները, որոնք սույն օրենք ուժի մեջ մտնելու պահին Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի և (կամ) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի չեն հաշվառել ապրանքների մնացորդները, սակայն հետագայում որևէ ամսաթվի դրությամբ հարկային տարվա որևէ ժամանակահատվածում հարկ վճարողի (այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների արժեքը (առանց` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանցում է 24 միլիոն դրամի շեմը, ապա հարկ վճարողները պարտավոր են գերազանցելու հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները:
4․ Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցը շրջանառության հարկ վճարողների նկատմամբ կարող է կիրառվել շրջանառության հարկով հարկման համակարգում գործունեության իրականացման ընթացքում ձեռքբերված այն ապրանքների նկատմամբ, որոնք ձեռք են բերվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո:
-
Քննարկվել է
06.04.2023 - 21.04.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 6042
Տպել