Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

          «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նպատակն է` բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով  դրա վրա ծախսվող ռեսուրսները։

          2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170.3-րդ հոդվածով կարգավորվում են պետական և տեղական հարկերը, պետական և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները ժամանակին չվճարելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, վերոնշյալ հոդվածի համաձայն` պետական և տեղական հարկերը, պետական և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Օրենսգրքի 2442 հոդվածի համաձայն` հարկային մարմինները քննում են նույն օրենսգրքի 41.4, 481, 169, 1699, 16910, 16911, 16912, 16913, 16914  հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 16915, 1702, 1704, 1706, 1707, 1708, 1709, 17012, 170.13-րդ,182.6-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 169.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 1691, 16918, 16926, 16927 հոդվածներով, 1982  հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով ու 158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ մասերով, 165-րդ, 165.10-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը: 

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 170․3-րդ հոդվածով սահմանված տուգանքի չափից ելնելով, նշված հոդվածի շրջանակներում ՀՀ պետական բյուջե գանձվող գումարի չափը չի արդարացնում նշված հոդվածով սահմանված տուգանքի գանձման ուղղությամբ հարկային մարմնի կողմից ձեռնարկված գործողությունների ընթացքում ծախսվող մարդկային և ֆինանսական ռեսուրսները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նաև Օրենսգրքի 2442 հոդվածից հանել հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը քննելու վերաբերյալ դրույթը:

Միաժամանակ, Օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում, բացառությամբ 123, 1231, 1232, 1233, 1234, 1235, 123.6, 123.7, 124, 1241, 1242, 1243, 1244, 1245, 1246, 125, 126, 128, 129, 1292, 129.3, 131, 132, 133, 140, 158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսանմեկերորդ մասերի, 182, 188, 189.13, 189.14, 189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Նկատի ունենալով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է վարչական ակտերի բողոքարկման և դրա համար սահմանված ժամկետների բացթողնման պարագայում վարչական ակտերի անբողոքարկելիության, իսկ մինչ այդ վարչական ակտերի կատարման անհնարինության իրավակարգավորումներ, գտնում ենք, որ վերը նշված դրույթները հակասություններ են առաջացնում դրանցից ավելի ուշ ընդունված՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ։

Հետևաբար, նախատեսվել է Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում» բառերը փոխարինվել են «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել  անբողոքարկելի դառնալուց հետո  երեք ամսվա ընթացքում» բառերով։

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

        6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի պետական բյուջե վճարվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաև կկարգավորվի ընդհանուր վարութային հարցեր:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    03.04.2023 - 18.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2633

Տպել