«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
5 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1703-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1703. Տեղական հարկերը և վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելը
Տեղական հարկերը և վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2442-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը:
Հոդված 3․ Օրենսգրքի 302-րդ հոդվածում «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում» բառերով:
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
03.04.2023 - 18.04.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2617
Տպել