««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսվող մի շարք փոփոխությունները պայմանավորված են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ոլորտներում վերահոսկողությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պետական վերահսկողության շրջանակներում ավելացնել վերհսկողական գործիքները՝ մասնավորապես դիտարկման շրջանականերում ավելացնել հիգիենային ներկայացվող պահանջները, վերակսկողություն սահմանել սերտիֆիակացված որակի կառավարման համակարգերի նկատմամբ, սանիտարահիգիենիկ խախատումների դեպքում կիրառել սահմանափակում, համապատասխանության գնահատման չենթարկված արտադրանքի դեպքում կիրառել տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում, սահմանել վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը: Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանել ռիսկի գնահատման գիտական կենտրոնի, ինչպես նաև ռեֆերենս լաբորատորիայի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը: Անհրաժեշտ է նաև ամրագրել կերային հավելումների ռեեստրի վարումը, քանի որ մինչ օրս տվյալ դաշտը բաց է: Վերը նշված նախագծին զուգահեռ անհրաժեշտ է լրացում կատարել նաև «Կերի մասին» օրենքում՝ սահմանելով լիազորող նորմ՝ այն է կերային հավելումների պետական գրանցման կարգը:
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, օրենքում սահմանել կերային հավելումների պետական գրանցումը, ինչպես նաև մի շարք դրույթներ, որոնք միտված են ուժեղացնել վերահսկողությունը, ինչի արդյունքնում կունենանք անվտանգ և որակյալ արտադրանք: Միաժամանակ հաշվի առնելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը և ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 623-Ն որոշումը, որտեղ արդեն իսկ սահմանված են համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը, ուստի Օրենքի նախագծով առաջարկվում է 7-րդ և 28-րդ հոդվածներում «նշանակում է» բառը փոխարինել «որին տրվում է լիազորություն» բառով, ինչպես նաև սահմանել լիազորությունները կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը: Հարկ է նշել, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված փոփոխության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1448-Ն որոշմամբ հաստատված կարգը կհամապատասխանեցվի նոր կարգավորմանը։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5․Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
6․ Ակնկալվող արդյունքը
««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ՝ սահմանելով նոր դրույթներ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկայահանումը, ինչպես նաև կսահմանվի կերային հավելումների պետական գրանցման կարգի և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:
-
Քննարկվել է
16.03.2023 - 31.03.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2969
Տպել