Հիշել նախագիծը

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության  մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 5-րդ կետում «պիտանիության ժամկետին,» բառերից հետո լրացնել «սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին» բառերը.

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ՝ անասնաբուժական սերտիֆիկատ, անասնաբուժական վկայական, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, համապատասխանության հայտարարագիր, պետական գրանցման վկայական»

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին և 22-րդ կետերով.

«20.1) վերահսկվող ապրանքների ներմուծման, (արտահանման) և տարանցիկ փոխադրման  թույլատվական փաստաթղթեր՝ անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի համապատասխանության սերտիֆիկատ, համապատասխանության տեղեկանք, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտ, պեստիցիդների ու ագրոքիմիկատների եզրակացություն.

 

22) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիա` ազգային և միջազգային հավատարմագրում ունեցող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռեֆերենսային գործառույթներ իրականացնելու  համար լիազորված փորձարկման լաբորատորիա:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 9-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1)  կերային հավելումների  ռեեստրի վարումը.».

3)10-րդ կետում՝ բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի» բառերը փոխարինել «պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով, իսկ «ներմուծման» բառից հետո լրացնել «,արտահանման» բառը:

Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին մասում «համապատասխան» բառը փոխարինել «Էկոնոմիկայի» բառով.

Հոդված 4. Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 6-րդ կետում «թույլտվություն,» բառից հետո լրացնել «թույլատվական փաստաթղթեր» բառերը:»:

2) 32-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի,» բառերը.

3)  33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով.

«35) իրականացնում է կերային հավելումների ռեեստրի վարումը.»:

Հոդված 5.  Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «կանոնների պահպանման» բառերից հետո  լրացնել «սերտիֆիկացված որակի կառավարման համակարգերի» բառերը.

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի  3-րդ մասում. «որին նշանակում է Կառավարությունը» բառերը փոխարինել «որին լիազորություն տրվում, կասեցվում և դադարեցվում է Կառավարության  սահմանած կարգով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի՝

1) 2-րդ կետում «ժամկետին» բառից հետո լրացնել «սննդամթերքի հիգիենային» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների անհամապատասխանության դեպքում՝ կիրառել սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված սահմանափակում.».

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում` պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում․»․

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Վտանգավոր սննդամթերքը շուկայից հետ է կանչվում և լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա ոչնչացվում կամ օգտահանվում է Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրում և ողջ հոդվածում «ներմուծման» բառից հետո համապատասխան հոլովաձևով լրացնել «արտահանման» բառը:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «կամ ստուգման ակտի ընդունումը» բառերը:

Հոդված 11.  Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով՝

«2.1. Արտադրության կամ վերամշակման փուլերում համապատասխանության գնահատումն չանցած արտադրանքի, ինչպես նաև ստանդարտացման փաստաթղթեր չունենալու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են՝ խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության  հիման վրա:»:

Հոդված 12.   Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «նշանակվում է» բառերը փոխարինել « լիազորվում  և դադարեցվում է» բառերով:

Հոդված 13.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Կերի մասին 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1) կերային հավելումների պետական գրանցման կարգի հաստատումը.».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    16.03.2023 - 31.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2970

Տպել