Հիշել նախագիծը

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի  ընդունմամբ կկանոնակարգվի սպանդանոցային գործունեությունը, կխստացվի վերահսկողությունը, որի արդյուքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը

  • Քննարկվել է

    27.02.2023 - 14.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2881

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Ո՞վ է հետևելու տեսանկարահանմանը, ինչպիսի գաղտնիության կարգավիճակ է ենթադրվում, քանի որ սա տնտեսական գործունեության միջավայր է և կարող է լինել գարծարար գաղտնիք, որը ենթակա չէ հանրայնացման։

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Տեսահսկման համակարգ ունենալու պահանջը լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար, ինչպես է այն փոխհատուցվելու, առավել ևս ներկա պայմաններում, երբ սպանդանոցների հիմնական մասը կամ գործում է <<մի կերպ>>, կամ փակման վտանգի տակ է։ Եվ երկրորդ՝ համարենք թե տեսանկարահանվում է մորթի պրոցեսը, ինչպես է այն ազդելու մսի որակի վրա, չէ-որ սպանդանոցային մորթի նպատակն անվտանգ մսի ապահովումն է։

Տեսնել ավելին