Dalma-Sona
20.02.2023
երբ ոչ աշխատել են սիրում, ոչ էլ՝ վերահսկողություն- աշխատանքներն ուզում են 3 ամիսը մեկի փոխարեն կատարել 6 ամսում:
Լրամշակման փուլում է
0 - Կողմ
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության ու գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1197-Ա որոշման մեջ փոփոխություն իրականացնելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատանքային խմբի 2022 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 4 նիստի շրջանակներում կայացված որոշմամբ, որի համաձայն վեցամսյա ժամկետում նիստեր գումարելու պարագայում աշխատանքային խմբին հնարավորություն կընձեռվի տարբեր գերատեսչությունների կողմից տվյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքների շոշափելի արդյունքների շուրջ քննարկում ծավալել։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայում նիստերը գումարվում են եռամսյակը մեկ պարբերականությամբ, որի շրջանակներում հաճախ աշխատանքային խմբի անդամները օբյեկտիվ պատճառներից ելնելով հնարավորություն չեն ունենում իրականացվող աշխատանքների շոշափելի արդյունքները տեսնել՝ հաշվի առնելով որդեգրման ենթակա երեխաների առնչությամբ՝ ցանկացած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների զգայունությունը և աշխատանքների ժամկետները։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է աշխատանքային խմբի նիստերը գումարել վեցամսյա պարբերականությամբ։
4. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ հաստատված աշխատանքային խմբի հանդիպումները կհրավիրվեն 6 ամիսը մեկ անգամ՝ իրականացնելով քննարկումներ նշյալ ժամանակահատվածում գրանցված շոշափելի արդյունքների շուրջ։
Քննարկվել է
13.02.2023 - 28.02.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2622
Տպել20.02.2023
երբ ոչ աշխատել են սիրում, ոչ էլ՝ վերահսկողություն- աշխատանքներն ուզում են 3 ամիսը մեկի փոխարեն կատարել 6 ամսում:
13.02.2023
Հաշվի առնելով այն, որ ՀՀ վարչապետի՝ 2019 թ. օգոստոսի 26-ի 1997-Ա որոշման նպատակը «ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրակնացման նպատակով անհրաժեշտ իրավական հիմքերի» ապահովումն էր, ինչպես նաև հանգամանքը, որ քրեական գործերի հարուցմամբ, ըստ էության, վերացել է փաստահավաք գործունեության իրականացման անհրաժեշտությունը, իսկ որդեգրման ոլորտին առնչվող իրավական ակտերում փոփոխությունների առաջարկներ անելու Խմբի երկրորդ գործառույթն առանց առաջին գործառույթի կրկնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթները՝ առաջարկում եմ խմբի գործունեությունը դադարեցնել։