Dalma-Sona
20.02.2023
երբ ոչ աշխատել են սիրում, ոչ էլ՝ վերահսկողություն- աշխատանքներն ուզում են 3 ամիսը մեկի փոխարեն կատարել 6 ամսում:
Լրամշակման փուլում է
0 - Կողմ
5 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N -------Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1) 8-րդ կետում «երեք ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «վեց ամիսը մեկ անգամ» բառերով,
2) 28-րդ կետում «յուրաքանչյուր ամսվա մինչև 20-ը» բառերը փոխարինել «նիստը գումարելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
3) 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակվում է խմբի գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ապահովելով հրապարակման ոչ ենթակա տվյալների գաղտնիությունը»։
Քննարկվել է
13.02.2023 - 28.02.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2621
Տպել20.02.2023
երբ ոչ աշխատել են սիրում, ոչ էլ՝ վերահսկողություն- աշխատանքներն ուզում են 3 ամիսը մեկի փոխարեն կատարել 6 ամսում:
13.02.2023
Հաշվի առնելով այն, որ ՀՀ վարչապետի՝ 2019 թ. օգոստոսի 26-ի 1997-Ա որոշման նպատակը «ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրակնացման նպատակով անհրաժեշտ իրավական հիմքերի» ապահովումն էր, ինչպես նաև հանգամանքը, որ քրեական գործերի հարուցմամբ, ըստ էության, վերացել է փաստահավաք գործունեության իրականացման անհրաժեշտությունը, իսկ որդեգրման ոլորտին առնչվող իրավական ակտերում փոփոխությունների առաջարկներ անելու Խմբի երկրորդ գործառույթն առանց առաջին գործառույթի կրկնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթները՝ առաջարկում եմ խմբի գործունեությունը դադարեցնել։