ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտով կարգավորման ենթակա խնդիրը
ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում՝ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ և ընդունվել է ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N1222-Ն որոշումը։
Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ Որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը և, ըստ այդմ, ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 4-ի N1222-Ն որոշման ընդունումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկման հետ կապված՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը։ Հետևաբար, անհրաժեշտություն էր առաջացել Որոշման մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված հիմնական հասկացություններին, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված սահմանաչափերին:
Հետևաբար, վերոհիշյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման)՝ դրանով հաստատված հավելվածը շարադրելով նոր խմբագրությամբ, որպեսզի հավելվածի ձևաչափը (այսուհետ՝ Ձևաչափ) բովանդակային առումով համապատասխանեցվի ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N1222-Ն որոշմամբ փոփոխված Որոշման դրույթներին:
- Առկա իրավիճակը
Հիմք ընդունելով Որոշման 10-րդ կետի հանձնարարականը՝ սահմանել 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը, դեռևս 2006թ. նոյեմբերի 30-ին ընդունվել է Հրամանը։ Արդյունքում՝ Հրամանով հաստատված հավելվածով սահմանվել է Ձևաչափը, որտեղ արտացոլվում են Ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը և, ըստ այդմ, ճշգրտվում շահութաբաժնի հաշվարկման բազան: Եվ ներկայումս Ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում գործածվում է Հրամանով հաստատված Ձևաչափը։
- Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է Հրամանով հաստատված գործող Ձևաչափը բովանդակային առումով համապատասխանեցնել 2022թ. օգոստոսի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N1222-Ն որոշմամբ փոփոխված Որոշման դրույթներին, ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում շահութաբաժնի հաշվարկման բազայի ճշգրտման համար կիրառելի դարձնելով Ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի՝ փոփոխված առավելագույն թույլատրելի սահմանաչափերը:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում զուտ շահույթին ավելացումների որոշման, ըստ այդմ՝ Ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների՝ ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացների անընդհատելիության ապահովման ուղղությամբ:
-
Քննարկվել է
02.02.2023 - 23.02.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
Դիտումներ` 2635
Տպել