ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված գործող ձևաչափը բովանդակային առումով համապատասխանեցնել 2022թ. օգոստոսի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N1222-Ն որոշման դրույթներին, ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում շահութաբաժնի հաշվարկման բազայի ճշգրտման համար կիրառելի դարձնելով 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) կողմից իրականացվող որոշ ծախսերի՝ փոփոխված առավելագույն թույլատրելի սահմանաչափերը:
Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկման հետ կապված՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը։ Հետևաբար, անհրաժեշտություն էր առաջացել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված հիմնական հասկացություններին, ինչպես նաև Ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված սահմանաչափերին:
Հետևաբար, վերոհիշյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև Հրամանում՝ դրանով հաստատված հավելվածը շարադրելով նոր խմբագրությամբ, որպեսզի հավելվածի ձևաչափն էլ բովանդակային առումով համապատասխանեցվի Որոշման դրույթներին:
-
Քննարկվել է
02.02.2023 - 23.02.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
Դիտումներ` 2634
Տպել