Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


-- 2023 թվականի № -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.
1. Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» №519-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)`
1) №1 հավելվածի՝
ա․ 3-րդ կետում «24 ամսվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով,
բ․ 27-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «, կամ սույն պայմանագրով, օրենքներով, ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված այլ» բառերը, իսկ «՝ այդ մասին Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով» բառերը փոխարինել «, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված համապատասխանաբար կանխավճարի վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը» բառերով․
2) №3 հավելվածի՝
ա․ 3-րդ կետում «24 ամսվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով,
բ․ 16-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) Բաշխողի կողմից միակողմանի`
ա․ Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու կամ սույն պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու դեպքերում, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված համապատասխանաբար Միացման վճարի վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը,
բ․ օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին Կառուցապատողին նախապես տեղեկացնելու պայմանով:»։
2. Հանձնարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների մասին Որոշման №1 և №3 հավելվածներով սահմանված օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող այն սպառողների և դիմող անձանց պատշաճ ծանուցումը (Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների իմաստով), ովքեր սույն որոշման ուժի մեջ մտնելու պահին ամբողջությամբ չեն վճարել միացման համար անհրաժեշտ կանխավճարը կամ միացման վճարը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշման 1-ին կետը որոշման 2-րդ կետում նշված սպառողների և դիմող անձանց համար ուժի մեջ է մտնում և սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերությամբ փոփոխվող ժամկետի հաշվարկի սկիզբը հաշվարկվում է վերջիններիս՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պատշաճ ծանուցմանը հաջորդող օրվանից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                       Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 


ք. Երևան
-- 2023թ.

 

 

 

  • Քննարկվել է

    27.01.2023 - 12.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2792

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Բուրմանյան

30.01.2023

«10 օր»-ի իմպերատիվ լինելը կառաջացնի բազմաթիվ հետևանքային խնդիրներ: Հիշեք, թե 2019-ին «24 ամսվա» ժամկետի հիմնավորումն ինչու եք տվել: Առաջարկում եմ «24 ամսվա» բառերից հետո լրացնել «կամ Կողմերի միջև համաձայնեցված ավելի կարճ ժամկետի» բառերը:

Տեսնել ավելին