Գտնվում է ՀՀ կառավարությունում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
6 - Կողմ
-
6 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի` կրթության բանագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, և պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության բնագավառի պահպանումն ու զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրին համապասխան: ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի նախագիծը կմշակվի հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը, կրթության համակարգի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագիրը:
Բացի այդ ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 83-րդ կետի համաձայն, արդեն իսկ մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի նախագիծը, ակայն այն վերադարձվել է` լրամշակելու առաջարկով: Ուստի ՀՀ կրթության զարգացման 2030 թվականի պետական ծրագրի նախագծի մշակումը հանդիսանում է արդեն իսկ մեկնարկած գործընթացի տրամաբանական շարունակությունը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կրթության բնագավառում ներկայիս բարեփոխումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-246-Ն) ամրագրված բարեփոխումների շարունակականության համաձայն: Կրթության համակարգի ներկա փուլի զարգացման նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները և ռազմավարության սկզբունքները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության ու գիտելիքի վարկանիշը և կամրապնդեն Հայաստանի` որպս գիտակրթական տարածքի հեղինակությունը:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հիմք ընդունելով կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի նախագծում կսահմանվեն ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:
- Կարգավորման առարկան
ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի նախագծում այնպիսի ռազմավարական մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակասլացություն և արդյունավետություն:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ըստ սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:
-
Քննարկվել է
08.11.2017 - 30.11.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 16293
Տպել