Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

  1. Ներկայումս Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման նախապայմաններից մեկը: Տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին համապատասխան ազգային կրթական համակարգ զարգացնելը ներկայիս հրամայականն է։ Ըստ այդմ այն պետք է բավարարի և՛ յուրաքանչյուրին, և՛ ողջ հասարակությանն ու պետությանը, որպես հավաքական ամբողջություն։
  2. Սույն Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը, կրթության համակարգի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագիրը: Ծրագրի մշակման շրջանակներում իրականացվել է համակողմանի հետազոտություն՝ ուղղված ՀՀ կրթական համակարգում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների բացահայտմանը՝ հետևյալ հինգ ուղղություններով. կրթության մատչելիություն, կրթության որակ, կրթության բովանդակություն, կրթության կառավարում, կրթության արդյունավետություն:
  3. Առաջիկա տարիների կրթության զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը միտված են առկա խնդիրների լուծմանը՝ ուշադրությունն առավելապես կենտրոնացնելով կրթության առաքելության, հայրենասիրական դաստիարակության, որակյալ բովանդակության, յուրաքանչյուր քաղաքացու ինքնաիրացման հնարավորությունների ապահովման, պետության առջև կանգնած մարտահրավերների վրա։
  • Քննարկվել է

    08.11.2017 - 30.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16292

Տպել