Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1359-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
6 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻԹԻՎ1359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծով առաջարկվում է որոշման նախաբանում կատարել փոփոխություններ նոր իրավական հիմքը ունենալու կապակցությամբ։
Նախագծով առաջարկվում է որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից կհանվի ազդանշանային զենքը, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում, որպես քաղաքացիական զենքի տեսակ ազդանշանային զենք այլևս նախատեսված չէ։
Բացի այդ նույն օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ազդանշանային սարքերը հաշվառման (գրանցման) ենթակա չեն, հետևաբար ձեռք է բերվում առանց թույլտվության։
Միաժամանակ նախագծով նախատեսվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկից հանել գազային՝ ատրճանակը և ռևոլվերը, քանի որ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարքերը բավարար չեն ապահովելու հուսալի անվտանգություն ինկասացիոն կազմակերպությունների առջև դրված խնդիրների իրականացման համար։
Նախագծով նախատեսվում է որոշման 1-ին կետի «գ» ենթակետը խմբագրել՝ ենթակետով նշված իրավական ակտըուժը կորցրած ճանաչվելու» ՀՀ ոստիկանության պետի 30․04․2021թ․ թիվ 5-Ն հրաման» և իրավահաջորդ իրավական ակտի՝ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» թիվ 429-Ն որոշման ընդունմամբ պայմանավորված։
Նախագծով առաջարկվում է որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսել է ՀՀ ոստիկանության կողմից ինկասացիոն ծառայություններին մարտական զենք տրամադրելու իրավակարգավորումը։ Բացի այդ նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով արդեն իսկ մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային զենքը նախատեսվում է որպես ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկում:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է որոշման նախաբանում կատարել փոփոխություններ նոր իրավական հիմքը ունենալու կապակցությամբ։
Նախագծով նախատեսվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից հանել «ազդանշանային զենքը» և «գազային՝ ատրճանակ և ռևոլվեր» և վերջիններիս կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկը լրացնել «մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային» զենքով։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից հանել «ազդանշանային զենքը» և «գազային՝ ատրճանակ և ռևոլվեր» և վերջիններիս կողմից օգտագործվող զենքի տեսակները լրացնել «մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային» զենքով, ինչպես նաև որոշման նախաբանում կատարել փոփոխություններ նոր իրավական հիմքը ունենալու կապակցությամբ։
-
Քննարկվել է
20.01.2023 - 04.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3840
Տպել