Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1359-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
6 - Կողմ
-
3 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻԹԻՎ1359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն`Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը, և քանակը սահմանելու մասին» N 1359-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ինկասացիայի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․
2) Որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ա) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը և ձևը`
ծառայողական` կարճ ակոսափող,
քաղաքացիական,
որսորդական` ակոսափողևողորկափող,
մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային․»
3) Որոշման1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«գ» ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի մոդել՝ կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել»,
4) Որոշման 2-րդ կետը ուժը կորցրածճանաչել,
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
20.01.2023 - 04.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3841
Տպել