«Ռեցեպտոր առողջության կենտրոն»ՍՊԸ
16.01.2023
առաջարկում եմ վերաբացել բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը,այլապես մի քանի տարի հետո ընդհանրապես մանկաբուժական ծառայություն չենք ունենալու
7 - Կողմ
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2023 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշման Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նախաբժշկական օգնություն`
ա. մանկաբարձական
բ. շարժական մանկաբարձական
գ. բուժքույրական
դ. շարժական բուժքույրական»:
2) Ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 58-րդ ենթակետը:
3) Լրացնել 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.
«6. 15-ից մինչև 18 տարեկան երեխաների քիթ-կոկորդ-ականջաբանական վիրահատական միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում:
7. 14-ից մինչև 18 տարեկան երեխաների գինեկոլոգիական վիրահատական միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում:
8. Բժշկական օգնության և սպասարկման` շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական տեսակներով գործունեության իրականացման լիցենզիա կարող են ստանալ բժշկական օգնության և սպասարկման` արտահիվանդանոցային մանկաբուժական (մանկաբուժական ընդհանուր պրակտիկա) կամ ընտանեկան բժշկություն կամ բժշկական ընդհանուր պրակտիկա տեսակով գործունեության իրականացման լիցենզիա ունեցող և պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները:
9. Բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով լիցենզիա չունենալու դեպքում` նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը կարող են իրականացվել մեծահասակների` համապատասխան տեսակներով լիցենզիաների շրջանակում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Քննարկվել է
16.01.2023 - 31.01.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Առողջապահություն
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3839
Տպել16.01.2023
առաջարկում եմ վերաբացել բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը,այլապես մի քանի տարի հետո ընդհանրապես մանկաբուժական ծառայություն չենք ունենալու