Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայումս բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակով լիցենզավորված գործունեության իրականացման ոլորտում առկա է կադրային ապահովման խնդիր, մինչդեռ  որովայնային վիրաբուժական տեսակի ներքո իրականացվող միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր վիրաբուժական տեսակի շրջանակներում` ավագ բուժաշխատող ընդհանուր վիրաբույժների կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լուծել առկա խնդիրը:

Նախագծով նաև առաջարկվում է թույլ տալ 15-ից մինչև 18 տարեկան երեխաների քիթ-կոկորդ-ականջաբանական վիրահատական միջամտությունների իրականացումը բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում, իսկ 14-ից մինչև 18 տարեկան երեխաների գինեկոլոգիական վիրահատական միջամտությունների իրականցումը` բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում: Նշված փոփոխություններով կլուծվեն Հայաստանի Հանրապետությունում առկա բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով գործունեության իրականացման որոշ խնդիրներ:

Ինչպես նաև ակնկալվում է բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով լիցենզիա չունենալու դեպքում` նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայությանը զորակոչելու ժամանակ առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացումը մեծահասակների` համապատասխան տեսակներով լիցենզիաների շրջանակում:

Հաշվի առնելով մարզերում առկա նախաբժշկական` մանկաբարձական, ինչպես նաև դպրոցներում, ճամբարներում և լողափերում առկա նախաբժշկական` բուժքույրական ծառայությունների պատշաճ կազմակերպելու խնդիրը, նախագծով նախատեսվում է ապահովել վերը նշված ծառայությունների իրականացումը բժշկական օգնության և սպասարկման` շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական տեսակներով գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հնարավորությամբ բժշկական օգնության և սպասարկման` արտահիվանդանոցային մանկաբուժական (մանկաբուժական ընդհանուր պրակտիկա) կամ ընտանեկան բժշկություն կամ բժշկական ընդհանուր պրակտիկա տեսակով գործունեության իրականացման լիցենզիա ունեցող և պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

  • Քննարկվել է

    16.01.2023 - 31.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3836

Տպել

Առաջարկներ`

«Ռեցեպտոր առողջության կենտրոն»ՍՊԸ

16.01.2023

առաջարկում եմ վերաբացել բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը,այլապես մի քանի տարի հետո ընդհանրապես մանկաբուժական ծառայություն չենք ունենալու

Տեսնել ավելին