Մուշեղ Հովսեփյան
24.11.2017
Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։
5 - Կողմ
22 - Դեմ
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են երեխայի իրավունքները և օրենսդրական երաշխիքները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքները, կարգավորվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության, երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:
Օրենքի նախագծի նպատակն է՝ երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև երեխայի բարեկեցությանը, նրա անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացմանը միտված բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի ամրագրումը, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ երաշխիքների սահմանումը:
Քննարկվել է
07.11.2017 - 24.11.2017
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
07.11.2017 15:14
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 19652
Տպել24.11.2017
Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։
24.11.2017
Հոդված 55-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է հոգեբանասոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների հարկադիր ինստիտուցիոնալացումը և բուժումը, այդ թվում՝ ոչ կոնսենսուսային հոգեբուժությունը:»։
24.11.2017
Հոդված 55-ից հանել երկրորդ մասը։ Հարկադիր բուժումն արգելվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 1-ը և Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումները, պարբերություն 23։