Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 

Իրավական ակտի հիմնավորումը                       

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծերի մշակումը բխում է  սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 8-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերը յուրաքանչյուր տարի մշակվում են հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիրը և գրեթե կրկնում են համալիր ծրագրում ներառված միջոցառումները։ 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան 2023 թվականի տարեկան ծրագրերի քննարկումների արդյունքում դրանցում ներառվել են միայն բյուջետային ծրագրերը։

Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Փոփոխություն կատարել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրի  վերաբերյալ որոշում ներկայացնելու համար լիազորող նորմ պարունակող  օրենքում։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Խուսափել իրավական ակտերում միջոցառումների անհարկի կրկնությունից։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է չէ ռազմավարկան փաստաթղթերի հետ։

 

  • Քննարկվել է

    26.12.2022 - 11.01.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2926

Տպել

Առաջարկներ`

«Արազա» ԲՀԿ

26.12.2022

Օրենքի 15-րդ կետն ուժը կորցչած ճանաչելու որոշմամբ ոտնահարվում են հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների ապահովման իրավունքը, ինչը հակառակ պնդման խտրականություն լինելուց բացի մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հարիր չէ Սահմանադրորեն սոցիալական հռչակած պետությանը:

Տեսնել ավելին