Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է  սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 8-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից։

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերը յուրաքանչյուր տարի մշակվում են հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիրը և գրեթե կրկնում են համալիր ծրագրում ներառված միջոցառումները։ 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան 2023 թվականի տարեկան ծրագրերի քննարկումների արդյունքում դրանցում ներառվել են միայն բյուջետային ծրագրերը։

Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։ Սույնով նախատեսվում է փոփոխություն կատարել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրի  վերաբերյալ որոշում ներկայացնելու համար լիազորող նորմ պարունակող  օրենքում։

  • Քննարկվել է

    26.12.2022 - 11.01.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2924

Տպել

Առաջարկներ`

«Արազա» ԲՀԿ

26.12.2022

Օրենքի 15-րդ կետն ուժը կորցչած ճանաչելու որոշմամբ ոտնահարվում են հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների ապահովման իրավունքը, ինչը հակառակ պնդման խտրականություն լինելուց բացի մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հարիր չէ Սահմանադրորեն սոցիալական հռչակած պետությանը:

Տեսնել ավելին