Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն և Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

       2022 թվականի  N              - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ««ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1896-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և    34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխու­թյունները՝
  • Որոշման 3-րդ կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ․

««Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած՝ 3-18 տարեկան (մասնավոր դեպքերում, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթությունը ավարտած չլինելու պարագայում՝ նաև մինչև հանրակրթության ավարտը` հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված պարտադիր կրթության իրավունքը) այդ թվում` հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաների (բացա­ռությամբ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համա­կարգի օրգա­նական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզի­կական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների) շուրջօրյա լրիվ խնամքի, երկա­րա­ժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է: «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է».

  • Որոշման 3-րդ կետի բ) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ․

««Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային  կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ կարի արտադրություն և կարուձևի վճարովի ուսուցում, գորգերի և գորգեղենի արտադրություն և գորգագործության վճարովի ուսուցում, կավե և փայտե արտադրատեսակների արտադրություն, կավագործության և փայտամշակման վճարովի ուսուցում, հայկական ազգային տարազով տիկնիկների արտադրություն, տիկնիկագործության ուսուցում».

 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

       2022 թվականի  N              - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ««ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և    34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ է. 

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխու­թյունները՝

  • Որոշման 3-րդ կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն  առանց ծնողական խնամքի մնացած ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող՝ 6-18 տարեկան երեխաների և մինչև 18 տարեկանը տվյալ կազմակերպություն կամ միևնույն կանոնադրական նպատակները հետապնդող այլ կազմակերպություն ընդունված և մանկատանը 18 տարին լրացած` նույն ախտաբանական վիճակում գտնվող և նույն ծավալի ծառայությունների կարիք ունեցող՝ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամքի, երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է։ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.»

  • Որոշման 3-րդ կետի բ) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ       բովանդակությամբ.

««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային  կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ գորգերի և գորգեղենի արտադրություն և գորգագործության վճարովի ուսուցում, կավե կամ փայտե հուշանվերների արտադրություն և կավագործության կամ փայտամշակման վճարովի ուսուցում, օճառի արտադրություն և արտադրության վճարովի ուսուցում, ինչպես նաև կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում».

 ՆԱԽԱԳԻԾ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

       2022 թվականի  N              - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ««ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և    34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝ 
  • Որոշման 3-րդ կետի ա) ենթակետի «մինչև 6 տարեկան» բառերից հետո լրացնել «՝ այդ թվում՝ հաշմանդամության կարգավիճակ ունեցող» բառերը։

 ՆԱԽԱԳԻԾ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

       2022 թվականի  N              - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և    34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 210-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխու­թյունը՝ 
  • Որոշման 3-րդ կետի բ) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

««Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային  կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ գորգերի և գորգեղենի արտադրություն և գորգագործության վճարովի ուսուցում, կավե կամ փայտե հուշանվերների արտադրություն և կավագործության կամ փայտամշակման վճարովի ուսուցում, օճառի արտադրություն և արտադրության վճարովի ուսուցում, ինչպես նաև կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում».

 

  • Քննարկվել է

    16.12.2022 - 03.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2800

Տպել