Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն և Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն և Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշումների նախագծերի 

  1. Անհրաժեշտությունը

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն և Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշումներում (այսուհետ՝ Որոշումներ) փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է խնամվողների տարիքային շեմի հետ կապված փոփոխությունների ամրագրման, թեթև և չափավոր ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող երեխաների պարագայում հաշմանդամության կարգավիճակ ունենալու փաստի արձանագրման, հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության բնույթի արդիականացման կարևորությամբ:      

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     Թեև այլընտրանքային խնամքի բարեփոխումների հիմնական նպատակն է երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում տեղավորված երեխաների թիվը նվազագույնի հասցնելը` ընտանիքներին տրամադրելով համապատասխան օգնություն և աջակցություն և զարգացնելով ընտանիքահեն այլընտրանքային խնամքի տեսակները, այնուամենայնիվ, կան որոշակի իրավիճակներ, երբ չկա այլ իրագործելի տարբերակ, քան երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելը:

          Նախագծերում ամրագրված խնամվողների տարիքային շեմը սահմանափակում է երեխաների կրթական իրավունքի լիարժեք իրացումը և այն պարագայում, երբ երեխան կրթության մեջ ուշ է ընդգրկվել կամ ուսումնական տարին ավարտվում է ավելի ուշ քան երեխայի 18 տարին լրանալը՝ ակամա ստեղծվում է իրավիճակ, երբ մանկատան շահառուն ստիպված է լինում լքել հաստատությունը, ինչն ինքնին խոչընդոտում է հանրակրթությունն ավարտելուն։ Խնդրի կարգավորման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության N 1648 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ, հետևաբար անհրաժեշտ է փոփոխությունն իրականացնել նաև նշված Որոշումներում։

     Որոշումներում՝ ձեռնարկատիրական գործունեության ամրագրված տեսակները արդիական չեն, որոշ դեպքերում ընդհանրապես կիրառելի չեն  և տեխնոլոգիական զարգացումների ներկա դարաշրջանում չեն նպաստում երեխաների՝ ստեղծագործական մտքի ձևավորմանը, հմտությունների զարգացմանը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

          Նախագծերով նախատեսվում են հետևյալ կարգավորումները՝

  • փոփոխել խնամվողների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով վերջիններիս լիարժեք իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը՝ չստեղծելով անհարկի խոչընդոտներ,
  • սահմանել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդիական, կիրառելի մոդելներ։

Կարգավորումը նպատակ է հետապնդում նաև ստեղծել իրավական հիմք նշված հաստատությունների կանոնադրություններում փոփոխությունների իրականացման նպատակով։

4. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

          Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

          Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության տեսակները դարձնել համահունչ ժամանակակից մարտահրավերներին և ապահովել նպաստավոր միջավայր անկախ 18 տարին լրանալու հանգամանքից՝ պարտադիր կրթությունն ավարտելու նպատակով։

     Նախագծերի ընդունման արդյունքում ֆինանսական միջոցների ավելացում չի սպասվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթի 04 մեգանպատակից։

 

  • Քննարկվել է

    16.12.2022 - 03.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2802

Տպել