Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, ինչպես նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների պահանջների կատարումով։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Ջերմուկ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը և Ջերմուկ վերակազմակերպված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Ելնելով այն հանգամանքից, որ համայնքը սոցիալ-տնտեսական առումով համաչափորեն զարգացած չի, ուստի սահմանվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում: 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը մնացել են անփոփոխ՝ միաժամանակ հաշվի են առնվել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի՝ 2021 թվականի դեկտեմբեր ամսին կատարված փոփոխությունները:
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2023 թվականի համար, տեղական տուրքերի սահմանված դրույքաչափերը գյուղական բնակավայրերում հաշվարկվել են 0.5 գործակցով, քաղաքային բնակավայրում՝ 0.75 գործակցով, բացառությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի» 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը և վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմնի սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների և սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից:
4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Քանի որ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի և վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
08.12.2022 - 23.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան
Դիտումներ` 3104
Տպել