Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2022 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը՝համաձայն հավելված 1-ի:
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
2.1. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամի կարգավիճակ ունեցողների երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:
2.2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամի կարգավիճակ ունեցողների երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
3․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, Ջերմուկ քաղաքում՝ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում, որպես լեռնային գյուղեր, հաշվարկել 0,3, իսկ Ջերմուկ քաղաքում՝ 2,0 գործակիցների կիրառմամբ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
08.12.2022 - 23.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան
Դիտումներ` 3103
Տպել