Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով:
1․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը․
Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է համայնքի բյուջի եկամուտների ձևավորման և ծախսման հետ կապված իրավահարաբերությունները։
2․ Առկա իրավիճակը․
Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Կապան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու» N 152-Ն որոշում:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը․
Համայնքի ավագանու որոշման ընդունման նպատակը «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներով սահմանված պահանջների իրականացումն կատարելը և ապահովելն է։
4. Ենթաօրենսդրական իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է՝
1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.
․․․․
3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.։
Հայամայնքի ավագանին Սահմանադրության և Տեղական ինքնակառավարման մասին», օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված է որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմին ընդունել նորմատիվ իրավական ակտ։ Այն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար

 

  • Քննարկվել է

    28.11.2022 - 14.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Սյունիքի մարզի Կապան համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3066

Տպել