Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի 2023 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և համապատասխան ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորում, պահուստային ֆոնդի ստեղծում, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։
Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է միտումնային մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք անցած տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա։
Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։
Կապան համայնքի 2023 թվականի բյուջեն կանխատեսվում է՝
Եկամուտների գծով՝ 3,195,465․5 հազ․դրամ,
Ծախսերի գծով՝ 3,195,465․5 հազ․դրամ։

  • Քննարկվել է

    28.11.2022 - 14.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Սյունիքի մարզի Կապան համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3065

Տպել