Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի          N 796-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում։ Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության                2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման 1.1 կետով հանձնարարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկվել է Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով ՀՀ Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզպետարանների՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի վերաբերյալ ներկայացրած տեղեկատվությունը՝ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի          N 796-Ն» որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել փոփոխություններ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզպետարանների կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ «ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը գտնվում է լուծարման գործընթացում, «Արտաշատ կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ն չի գործում, որոշ կազմակերպություններ վերանվանվել են կամ լուծարվել և փոխարենը ստեղծվել է նորը: Այսպիսով անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություններ և ապահովել ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։

 

  1. Կարգավորման նպատակը

 

Նախագծի ընդունման նպատակն է այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման գործընթացը պատշաճ ապահովելը և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի          N 796-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

5 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եվ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի          N 796-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

Նախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության կառավարության                2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման համապատասխանեցումն է ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը։

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների պատշաճ կատարումը:

  • Քննարկվել է

    11.11.2022 - 26.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2778

Տպել