«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Ուժը կորցրած ճանաչել 15-րդ և 16-րդ կետերը.
2) 19-րդ կետի «Վեդու «Քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ քաղ. Վեդի» բառերը փոխարինել ««Վեդի համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկ ք. Վեդի» բառերով.
3) 20-րդ կետի ««Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ քաղ. Մասիս» բառերը փոխարինել ««Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ» քաղ. Մասիս» բառերով.
4) 26-րդ կետի ««Մարտունի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ քաղ. Մարտունի» բառերը փոխարինել ««Մարտունի համայնքի թիվ 1 սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ» քաղ. Մարտունի» բառերով.
5) 30-րդ կետի ««Բարեկարգ Վաղաշեն» ՀՈԱԿ» բառերը փոխարինել ««Մարտունի համայնքի թիվ 2 սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ գ. Վարդենիկ» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
11.11.2022 - 26.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2777
Տպել