-
80 - Կողմ
-
321 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 216. Հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը Խնդիր Քննարկվող դրույթով պաշտպանվում է հղի կնոջ կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձի աշխատանքային իրավունքները, սակայն հոդվածի ձևակերպումը իրավական որոշակիության առումով խնդրահարույց է։ Ընդ որում` այս նույն ձևակերպումն առկա է նաև գործող օրենսգրքում։ Օրենսդրի մտադրությունն այն է, որ գործատուի համար քրեական պատասխանատվություն է առաջանում, եթե աշխատանքի չընդունելու կամ աշխատանքից ազատելու շարժառիթը եղել է կնոջ հղիությունը կամ անձի՝ մինչև երեք տարեկան երեխա ունենալը։ Սակայն դրան զուգահեռ օրենսդիրն անհարկի գործածել է նաև «անհիմն» բառը, որը չեզոքացնում է շարժառիթի բացառիկ լինելը, ինչպես նաև մեկնաբանման տեղիք է տալիս առ այն, որ հիմնավոր լինելու դեպքում այդ նույն հիմքերով (կնոջ հղիություն կամ անձի՝ մինչև երեք տարեկան երեխա ունենալ) աշխատանքի չընդունելը կամ ազատելը թույլատրելի է և պատժելի չէ։ Հղի կնոջ հետ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու արգելքը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածով, իսկ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձի հետ՝ նույն օրենսգրքի 171-րդ հոդվածով։ Այս կատեգորիայի աշխատողների համար սրանք օրենսդրորեն ամրագրված երաշխիքներ են, որոնք պաշտպանված են քրեական պատասխանատվությամբ՝ անկախ հիմնավոր կամ անհիմն որակումներից, քանի որ դրանց խախտումն արդեն իսկ անօրինական և անհիմն է։ Առաջարկություն Նախագծի 216-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «անհիմն» բառը։ | Ընդունվում է | |
2 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 217. Աշխատավարձ, կենսաթոշակ, կրթաթոշակ, նպաստ չվճարելը Խնդիր Նախագծի 217-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն աշխատավարձ, կենսաթոշակ, կրթաթոշակ կամ նպաստ վճարելու պարտականություն ունեցող անձի կողմից դրանք ամբողջությամբ կամ մասամբ վճարելուց երեք ամսից ավելի խուսափելու դեպքում։ Այս դրույթով հետապնդվող նպատակը համատեղելի չէ Նախագծի 57-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների հետ, ըստ որի պատժի նպատակներն են վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները: Այս հանցանքի համար որպես պատիժ սահմանված է տուգանք 20․000 դրամ կամ հանրային աշխատանքներ կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այս պատժատեսակներից որևէ մեկը նշանակելու դեպքում անգամ սոցիալական արդարությունը չի վերականգնվի, քանի որ տուժող կողմի համար էականը իր չստացած սեփականության, այն է՝ աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի կամ նպաստի փաստացի ձեռք բերումն է, իսկ պատիժը կարող է նաև քրեական չլինել։ Նկատենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գործող օրենսգրքով (հոդված 165․8) և նոր օրենսգրքի նախագծով (հոդված 167) արդեն իսկ սահմանված է վարչական պատասխանատվություն գործատուների կողմից աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները չկատարելու համար։ Նախագծի 217-րդ հոդվածի սուբյեկտ կարող է լինել նաև գործատուն, ինչը նշանակում է կրկնակի՝ վարչական և քրեական պատասխանատվություն նույն արարքի համար, որն անթույլատրելի է։ Բացի այդ, նախագծի 239-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն վստահված գույքը հափշտակելու համար, հետևաբար, եթե ավելի քան երեք ամիս կենսաթոշակ, կրթաթոշակ կամ նպաստ չի վճարվել, ապա արարքը պետք է որակել նախագծի 239-րդ հոդվածով, ընդ որում, եթե այն կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ապա արարքն իր բնույթով կոռուպցիոն հանցագործություն է։ Առաջարկություն Նախագծի 217-րդ հոդվածը հանել։ | Ընդունվում է | |
3 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 371. Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց խառնուրդների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը Խնդիր Սույն հոդվածը սահմանում է պատասխանատվություն՝ թմրամիջոցներ իրացնելու նպատակով այն արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովազդելու, արտահանելու, ներմուծելու համար, սակայն չի նշում այդ թմրամիջոցի/նյութի արգելված չափը: Առաջարկություն Առաջարկում ենք սահմանել արգելված թմրամիջոցի/նյութի նվազագույն չափը: Այս առաջարկը վերաբերելի է նաև հոդված 372-ին: | Չի ընդունվում Այս չափերը պետք է սահմանվեն առանձին իրավական ակտով, իսկ մինչ այդ գործելու են գործող քրեական օրենքգրքի հավելվածում առկա չափերը | |
4 | Justice Group 09.12.2017 21:25:30 | ԳԼՈՒԽ 43․ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Խնդիր Նախագծի 43-րդ գլխով սահմանված են հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները, որոնք իրենց բնույթով կոռուպցիոն են։ Սակայն նախագծով դրանք որակված չեն որպես այդպիսին։ Հանրային ծառայության շահերի և կառավարման կարգի դեմ ուղղված մի շարք հանցատեսակներ, հաշվի առնելով դրանցում հանրային ծառայողի ապօրինի վարքագծի կոռուպցիոն բնույթը և մասնավոր ու հանրային շահերի միջև բախման առկայությունը, պետք է օրենսդրորեն սահմանվեն որպես կոռուպցիոն հանցագործություններ։ Ներկայումս կոռուպցիոն հանցագործությունների ցանկը հաստատված է ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017թ․ N3 հրամանով՝ ներառելով շուրջ 70 հանցատեսակ (նախորդ ցանկը հաստատվել էր 19․11․2008թ․ N82 հրամանով։) Սակայն կոռուպցիայի դեմ իրական պայքարի կարևոր քայլերից է օրենսդրական մակարդակով կոռուպցիոն հանցագործությունները ճանաչելը և սահմանելը։ Հարկ է նկատի ունենալ նաև, որ 2018թ-ից գործելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որպես կոռուպցիայի կանխարգելիչ մարմին, որին զուգահեռ քաղաքականության զարգացումը միտված է կոռուպցիոն հանցագործություններ քննող իրավապահ մարմինների կարողությունների հզորացմանը և այդ նպատակով անհրաժեշտ օրենսդրական բազա ստեղծելուն։ Այս համատեքստում ակնհայտ է, որ քննարկվող նախագծով կոռուպցիոն հանցագործություններ սահմանելն անհրաժեշտություն է։ Առաջարկություն Նախագծի 43-րդ գլուխը սահմանել որպես կոռուպցիոն բնույթի հանցագործություններ։ | Չի ընդունվում Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ առկա են նաև այլ գլուխներում: Քրեական օրենսգիրքը գլուխների է բաժանվում ըստ ոտնձգության ենթարկվող իրավական բարիքի, ըստ հանցագործության օբյեկտի, ուստի որևէ գլուխ այլ տրամաբանությամբ անվանելը սխալ է: | |
5 | Justice Group 09.12.2017 21:25:30 | Հոդված 417. Խոշտանգումը Խնդիր Հոդվածը ներկայացնում է խոշտանգման սահմանումը, նշելով որ խոշտամգումը՝ պաշտոնատար անձի կողմից, իր պաշտոնեական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, … որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, առողջությանը վնաս կամ հոգեկան տառապանք ապօրինաբար պատճառելն է: Միևնույն ժամանակ, հոդվածը (կամ այլ հոդվածները) չեն ներռաում քրեական պատասխանատվություն այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի համար: Առաջարկություն “Ապօրինաբար” բառը հանել: Լրացնել հոդվածը (կամ մշակել նոր հոդված), որը կսահմանի պատասխանատվություն այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի համար: | Չի ընդունվում այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք ու պատիժ հասկացությունների բովանդակությունը եվրոպական դատարանի կողմից մանրամասն և անընդհատ փոփոխվող մեկնաբանությունների է ենթարկվում, ուստի օրենսգրքում այն ներառելը խնդրահարույց է: Սրանք կարող են որակվել այլ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներով, օրինակ` պաշտոնեական լիազորությունների չարաշահում` ծանրացնող հանգամանքներով: | |
6 | «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ 10.12.2017 13:26:45 | Դիտարկում 1 – «կամքի անտեսում» եզրույթի հստակեցում, 193րդ հոդված Հոդված 193. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ, այդ թվում` համասեռական գործողությունները, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով` հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Առաջարկում ենք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածը համալրել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. “Սույն հոդվածի իմաստով կամքն անտեսել է համարվում այն իրավիճակը, երբ հանցագործության սուբյեկտը գործել է՝ չունենալով տուժողի համաձայնության ողջամիտ համոզմունք: Համոզմունքի ողջամտությունը պետք է գնահատվի հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, այդ թվում նաև այն քայլերը, որոնք հանցագործության սուբյեկտը կատարել է համոզվելու համար, որ հանցագործությունից տուժող անձը համաձայն է:” Հիմնավորում՝ Միջազգային առաջադեմ փորձը և իրավական զարգացումները վկայում են, որ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, որպես հանցագործության, բացահայտման արդյունավետության վրա մեծապես ազդում է քրեական օրենսդրությամբ սահմանվող “կամքի” կամ “համաձայնության” մեկնաբանությունը և այդ մեկնաբանությունից բխող՝ ապացուցման բեռի բաշխումը: M.C vs Bulgaria /Մ. Ս ընդդեմ Բուլղարիայի/ գործով ՄԻԵԴ-ի նախադեպային որոշմամբ սահմանվում է, որ “համաձայնության” կամ “կամքի” բացակայությունը պարտադիր չէ, որ տուժած անձի կողմից դրսևորվի ակնհայտ ֆիզիկական և վերբալ դիմադրությամբ, կարող է արտահայտվել նաև սեքսուալ բնույթի գործողության ընթացքում և ոչ պարտադիր նախապես, իսկ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը պետք է ապացուցի, որ ստացել էլ երկրորդ կողմի լիարժեք, ազատ և տեղեկացված կամարտահայտությունը և համաձայնությունը: Այս մոտեցմանը համահունչ, օրինակ, Մեծ Բրիտանիայի “Սեռական հանցագործությունների մասին” ակտը սահմանում է, որ սեռական բնույթի բռնի գործողության հանցակազմի համար պարտադիր պայման է, որ այն կատարված լինի դիտավորությամբ, տուժողը համաձայնած չլինի սեռական հարաբերությանը և հանցագործության սուբյեկտը չունենա ողջամիտ համոզմունք, որ տուժողի համաձայնությունն առկա է: Համոզմունքի ողջամտությունը գնահատվում է, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, այդ թվում նաև այն քայլերը, որոնք հանցագործության սուբյեկտը կատարել է համոզվելու համար, որ տուժած անձը համաձայն է: | Ընդունվում է | |
7 | «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ 10.12.2017 13:26:45 | Դիտարկում 2 – պատժատեսակների անհամաչափություն, 193-րդ հոդված Հոդված 193. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները 2. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ, այդ թվում` համասեռական գործողությունները, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով` հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Գտնում ենք, որ նախագծով տվյալ հանցագործության համար առաջարկվող պատժատեսակը համաչափ չէ կատարված արարքին և վրա հասած հետևանքին և առաջարկում ենք՝ 1/ Նախագծի 193-րդ հոդվածի՝ ՙՍեքսուալ բնույթի բռնի գործողություններ՚ հանցագործության պատժաչափ թողնել նախկին իրավակարգավորումը՝ 3-ից 6 տարի կամ սահմանել ավելի բարձր պատժաչափ, որով էլ հիշյալ հանցագործությունը կդասվի ծանր հանցագործությունների շարքին: 2/ Նախագծի 193-րդ հոդվածի 2-րդ մասի համար սահմանված պատժաչափը փոխել և թողնել նախկին իրավակարգավորումը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: Հիմնավորում՝ ՀՀ Սահմանադրության համաձայն 3-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Սեռական ազատությունը ինքնուրույն, սեփական կամքով իր զուգընկերոջը և սեռական կրքերի բավարարման կոնկրետ ձևերը ընտրելու մարդու իրավունքն է: Այս իմաստով որևէ մեկն իրավասու չէ պարտադրել նշված հարցերի սեփական լուծումը մեկ ուրիշին՝ նրա կամքին հակառակ: Սեռական ազատությամբ օժտված են որոշակի տարիքի հասած (ֆիզիկապես և հոգեպես հասունացած) և մեղսունակ անձին: Սեռական անձեռնմխելիությունը մարդու իրավունքն է՝ զերծ մնալու սեռական հարաբերությունների ոլորտ ներքաշվելուց: Մասնավորապես, մինչև 16 տարեկանները օժտված չեն սեռական ազատությամբ և նրանց շահերը քրեական օրենքով պաշտպանվում են այլ անձանց կողմից կատարվող սեռական ոտնձգություններից: Բռնաբարությունը սեռական հանցագործություններից ամենավտանգավորն է: Այն ուղղված է կնոջ սեռական ազատության կամ մինչև տասնվեց տարեկան աղջիկների սեռական ոտնձգության դեմ: Տվյալ հանցագործությունը, որպես կանոն, կապված է տուժողին թե ֆիզիկական և թե հոգեկան լուրջ վնաս պատճառելու հետ: Բռնաբարությունը կարող է ուղեկցվել կնոջ հետ սեռական օրգանների բազմաթիվ վնասվածքներով, դրանց վերարտադրողական գործառույթների խախտումներով, ինչպես նաև առաջացնել երկատարև նյարդահոգեբանական խանգարումներ: Բռնաբարության հանցակազմի համար նախատեսված առավելագույն չափը տարբեր երկներում այլ է: Այսպես՝ 5 տարի- Ղազախստան, Հյուսիսային Կորեա, Կոտ դ Իվուար Մոնղոլիա, Ուկրաինա, Էստոնիա 6 տարի- Դանիա, ՌԴ, Ֆինլադիա, Շվեցիա 7 տարի- Վելառուս, Վիետնամ, Վրաստան, Լատվիա, Մոլդովա, Տաջիկստան 8 տարի-Ադրբեջան, Բուլղարիա, Հունգարիա, Ղրղզտան, Էկվադոր 10 տարի- Ավստրիա, Ալբանիա, Ալժիր, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Իտալիա, Կուբա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Թուրքմենստան, Շվեյցարիա 12 տարի- Անդորրա, Ինդոնեզիա, Իսպանիա, Հոլանդիա, Պարագվայ 14 տարի- Ավստրալիա (նահանգ՝ նոր Հարավային Ուելս) 15 տարի- Կոլումվիա, Օման, Ֆրանսիա 16 տարի- Իսլանդիա, Կոստա-Ռիկա 20 տարի- Սինգապուր, Թայլանդ 30 տարի- Բրունեյ Ցմահ ազատազրկում- Անգլիա, Հնդկաստան, Քենիա, Կիպրոս, Թունիս, Ֆիջի, Ֆիլիպիններ Բռնաբարության համար նվազագույն չափը հետևյալն է՝ 1 տարի- Ավստրիա, Գերմանիա, Էստոնիա, Իսլանդիա, Սլովենիա 2 տարի- Բուլղարիա, Շվեցիա, Վիետնամ 3 տարի- Ալբանիա, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, ՌԴ, Ռումինիա, Ուկրաինա և այլն 4 տարի- Ադրբեջան, Բոլիվիա, Էկվադոր 5 տարի- Ալժիր, Բելգիա, Իտալիա, 6 տարի- Բրազիլիա, Իսպանիա Սահմանադրական իրավանորմից բխում է, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունը իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Պետությունը պարտավոր է հարգել և պաշտպանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Կենսաբանորեն և սոցիալապես անպատրաստ մարդու կողմից սեռական կյանքի ոլորտ վաղաժամ կամ բռնի կերպով մտնելը բացասական ազդեցություն է թողնում սուբյեկտի թե ֆիզիկական թե բարոյական ձևավորման համար: Նախագծի 18-րդ հոդվածի համաձայն հանցանքները դասակարգվում են չորս խմբի՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր: Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը: Նախագծի 193-րդ հոդվածի առաջին մասի վերլուծությունից բխում է, որ բռնաբարությունը դասվում է որպես միջին ծանրության հանցագործություն, քանի որ որպես պատժաչափ սահմանված է 2-ից 5 տարի: Իսկ ներկայիս ՀՀ քրեական օրենսգրքով բռնաբարությունը և սեքսուալ բնույթի բռնի գործողությունները դասվում են ծանր հանցագործությունների շարքին: Դոկտրինալ աղբյուրներում առկա մեկնաբանություններից ակնհայտորեն բխում է, որ բռնաբարությունը դասվում է ծանր հանցագործությունների շարքին և ՀՀ քրեական օրենսգրքում ևս բռնաբարությունը որակվում է որպես ծանր հանցագործություն: Նախագծի նման կարգավորումը, որով ՙսեքսուալ բնույթի բռնի գործողություններ՚ հանցագործությունը դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ակնհայտորեն չի համապատասխանում կատարված արարքի հանրային վտանգավորությանը: Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունը ոչ միայն տուժողին պատճառում է ֆիզիկական և հոգեկան լուրջ վնասներ, այլև կարող է ուղեկցվել վերարտադրողական գործառույթների խախտումներով, հանգեցնել նյարդահոգեբանական լուրջ խնդիրների և այլ խանր հետևանքների: ՙՍեքսուալ բնույթի բռնի գործողություններ՚ հանցագործության համար նախատեսված պատժաչափը՝ 1. Չի համապատասխանում իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած ՙհամաչափության սկզբունքին՚՝ չի ապահովում արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև: Կատարված արարքը, վրա հասած հետևանքը և պատասխանատվության չափը անհամաչափ են: 2. չի համապատասխանում պատժի նպատակներին՝ չի վերականգնում սոցիալական արդարությունը, չի կանխում հանցագործությունները և չի ներգործում հասարակության բարոյապես անկայուն անդամների վրա՝ ստիպելով պատժի սպառնալիքների ներքո չկատարել քրեորեն պատժելի արարքներ: | Ընդունվում է | |
8 | «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ 10.12.2017 13:26:45 | Դիտարկում 3 – «առանձին դաժանությամբ» եզրույթի հստակեցում, 193-րդ հոդված Նախագծի 193-րդ հոդվածի 2-րդի 2-րդ կետը սահմանում է՝ 2.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է` 1. մի խումբ անձանց կողմից, 2. առանձին դաժանությամբ, Առաջարկում ենք՝ Նախագծում պետք է պահպանվի ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս կարգավորումը, այն է՝ ՙկատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ՚ եզրույթը, քանի որ տուժողի մերձավորի կամ այլ անձի ներկայությամբ կատարված սեքսուալ բնույթի բռնի գործողությունը վերջիններիս մոտ առաջ են բերում ծանր հոգեկան տառապանքներ, որի պայմաններում այն ևս պետք է որակվի առանձին դաժանությամբ կատարված սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Հիմնավորում՝ Նախագծի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում որպես հանցագործության ծանրացնող հանգամանք նշվում է, որ արարքը կատարվել է ՙառանձին դաժանությամբ՚, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում օգտագործվում է ՙկատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ՚ եզրույթը: Գտնում ենք, որ Նախագծում նշված ՙառանձին դաժանությամբ՚ ձևակերպումը, այնքանով, որքանով չի ընդգրկում ՙայլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ՚ ձևակերպումը թերի է և այդ մասով նշված դրույթը պետք է լրացվի ներքոնշված պատճառաբանությամբ: Առանձին դաժանությունը դրսևորվում է տուժողին առանձնակի ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ պատճառելու մեջ: Բռնաբարությունը, որը կատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ, որակվում է քր. օր.-ի հոդված 138-ի երկրորդ մասի երկրորդ կետով: Առանձին դաժանություն ասելով՝ տվյալ դեպքում պետք է հասկանալ տուժողին կամ այլ անձին ֆիզիկական և (կամ) հոգեկան տառապանքներ պատճառելը՝ հանցավորի կողմից այդ հանգամանքը գիտակցելու պարագայում: Օրինակ՝ մորը ՝ երեխաների կամ կնոջը՝ ամուսնու ներկայությամբ բռնաբարելը և այլն: ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է ՙբռնաբարություն՚ հանցակազմի որակյալ մասը, որի համաձայն՝ 2.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է` 1. Զուգորդված կյանքի սպառնալիքով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այդ թվում տուժողի կամ այլ անձի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով: ՌԴ Գերագույն դատարանի 04.12.2014 թ. թիվ 16 որոշմամբ նշվել է ՙԱռանձին դաժանություն՚ սահմանումը, որի համաձայն ՙԱռանձին դաժանությունը կարող է դրսևորվել խոշտանգմամբ, նվաստացուցիչ վերաբերմունքով, տուժողին ծանր հոգեբանական տառապանքներ պատճառելով, սեռական գործողությունների կատարումը տուժողի մերձավոր ազգականների ներկայությամբ կատարելը՚: | Չի ընդունվում Իրավակիրառ պրակտիկայում և քրեական իրավունքի տեսության մեջ միանշանակ ընդունված է այն, որ առանձին դաժանությունը ենթադրում է ոչ միայն տուժողին այլև մեկ ուրիշին ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ պատճառելը: | |
9 | «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ 10.12.2017 13:26:45 | Դիտարկում 4 – 193-րդ հոդված, մաս 2 Նախագծի 193-րդ հոդվածի 2-րդի 6-9-րդ կետերը սահմանում են՝ 2.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է` 1. ուղղիչ հիմնարկում կամ կարգապահական գումարտակում պատիժը կրող անձի նկատմամբ, 2. արգելանքի վերցված, ձերբակալված կամ կալանավորված անձի նկատմամբ, 3. զորամասում կամ ծառայության այլ վայրում` զինծառայողի նկատմամբ կամ 4. բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: Առաջարկում ենք՝ Նշված հաստատություններում կատարվելիք հանցագործությունը պետք է որակվի որպես ծանրացնող եթե այն կատարվել է համապատասխան հաստատության աշխատակցի կողմից, քանի որ այդ աշխատակիցը աշխատելով այդ հաստատությունում ունի հստակ գործառույթ, լիազորություն՝ այդ թվում պահպանելու և պաշտպանելու ՙտուժողին՚: Հիմնավորում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասում ևս որպես ծանրացնող հանգամանք վերը նշված կետերը առկա են, սակայն օրենսգրքում նշվում է, որ նշված հաստատատություններում այդ գործողությունները պետք է կատարվեն համապատասխան հաստատության աշխատակցի կողմից ի տարբերություն նախագծում առկա ձևակերպումից: ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասում նշված կետը ներառվել է 12.11.2013 թ. ՙՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ թիվ ՀՕ-112-Ն ՀՀ օրենքով: Որպես նշված դրույթի հիմնավորմում նշվել է հետևյալը.ՙ Կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժհաստատություններում` տուժողի կախվածությունն օգտագործելով¦ ծանրացնող հանգամանքի նախատեսումը պայմանավորված է նրանով, որ ըստ էության, նշված հաստատություններում գտնվող անձինք զրկված են կամ որոշակիորեն սահմանափակված են նրանց ազատ և /կամ/ ինքնուրույն տեղաշարժման, կամքի դրսևորման և արտահայտման հնարավորությունները, ինչից ելնելով հանցավորի համար կարող է ակնհայտ լինել տուժողի կողմից դիմադրություն ցույց տալու, ակտիվ դիմադրելու կամ արարքի բնույթը չգիտակցելու` նրա անկարողությունը` պայմանավորված տուժողի որոշակի ֆիզիկական /օրինակ, երբ անձը բարդ վիրահատությունից հետո բուժհաստատությունում գտնվում է ստացիոնար բուժման մեջ/ կամ հոգեկան առանձնահատկություններով /օրինակ, երբ անձը տառապում է որևէ հոգեկան հիվանդությամբ և գտնվում է բուժհաստատությունում/, կամ եթե տուժողը հանդիսանում է զինծառայող, կամ օրենքով սահմանված կարգով կրում է իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը: Տվյալ պարագայում առավել կարևոր է լրացուցիչ երաշխիքներ ստեղծել նման հաստատություններում գտնվող անձանց նկատմամբ սեռական ոտնձգությունները կանխարգելելու և նրանց սեռական ոտնձգություններից պաշտպանելու համար: Նման երաշխիք կարող է հանդիսանալ նշված ծանրացնող հանգամանքի նախատեսումը և համապատասխանաբար արարքի համար առավել խիստ պատժաչափի կիրառումը՚: Գտնում ենք, որ համապատասխան հաստատատություններում կատարված սեռական հանցագործությունները պետք է որակվեն որպես ծանրացնող՝ հաշվի առնելով նաև սուբյեկտային կազմը, այսինքն որ այդ գործողությունները կատարվել են համապատասխան աշխատակցի կողմից, քանի որ հակառակ դեպքում կառաջանա իրավական վեճ այն մասով, որ ինչու կոնկրետ այդ հաստատություններում կատարվելիք սեռական հանցագործությունը պիտի որակվի ծանրացնող, իսկ այլ հաստատություններում կատարվելիքը՝ ոչ: Մասնավորապես եթե տուժողը գտնվում է մահամերձ և անօգնական վիճակում, բայց տանը, նկուղում, ծերանոցում, դպրոցում կամ այլ վայրերում, ապա նրա նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունը կորակվի ՙսեքսուալ բնույթի բռնի գործողություններ՚ հանցակազմի առաջին մասով, իսկ եթե նույն անձը գտնվի բուժական հաստատությունում և այդտեղ կատարվի նույն գործողությունը՝ ապա կդիտվի ծանրանցող հանգամանք: | Ընդունվում է | |
10 | «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ 10.12.2017 13:26:45 | Դիտարկում 5 – «Ընտանեկան բռնությունն իբրև պատիժը ծանրացնող հանգամանք», 193-րդ հոդված ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի ծանրացնող հանգամանք պետք է սահմանել այն դեպքը, երբ արարքը կատարվում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ: Առաջարկում ենք՝ որպեսզի ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ կատարված սեքսուալ բնույթի բռնի գործողությունները որակվի որպես ծանրացնող հանգամանք և այն զետեղվի Օրինագծի 193-րդ հոդվածի 2-րդ մասում: Հիմնավորում՝ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին՚ ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) նախագծի համաձայն նախատեսվում է ընդունել հիշյալ օրենքը, որը միտված է կանխարգելելու ընտանիքում բռնությունը, ինչպես նաև ձևավորել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ արդարադատության մատչելիության ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Հիշյալ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին. այն չի ապահովում ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգեր: Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, ամբողջ ծավալով չի ապահովվում ընտանիքում բռնության ենթարկվածների` արդարադատության մատչելիության իրավունքը, մի շարք դեպքերում օրենքում առկա բացերի պատճառով հնարավոր չի լինում ապահովել ընտանիքում բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը, չի վարվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, ոլորտում առկա են մի շարք այլ բացեր: Վերոգրյալ բացերը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014թ. փետրվարի 27-ին հաստատված` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում (40-րդ կետ) ընդգծել է միջազգային չափանիշներին համապատասխան` ընտանեկան բռնության դրսևորումների կանխարգելման և պատասխանատվության գործուն իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտությունը: ՙԸնտանիքում բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ 1.Ընտանիքում բռնություն Է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջեւ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Ընտանիքում բռնության տեսակներն են` սեռական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ընտանիքի անդամներ են՝ ա. ամուսին (այդ թվում`փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ), նախկին ամուսին, ծնող, այդ թվում` խորթ ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա (նաեւ` որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսին, ամուսնու ծնողներ, նախկին ամուսնու ծնողներ` անկախ համատեղ բնակության հանգամանքից. բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ` համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար` փեսան եւ հարսը. 4) ընտանիքում բռնություն գործադրած անձ` անձ, ում նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում. Օրենքի ընդունման անհրաժեշտության հիմնավորվածության մեջ նշված է ըստ էության այն հանգամանքը, որ գործող օրենսդրությունը ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին և չի ապահովում ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգերը: Այսինքն որպես այդպիսին ընտանիքում բռնությանն առնչվող հասարակական հարաբերությունները իրենց բնույթով բարդ են և պահանջում են համապատասխան լուծումներ: Ընտանիքում բռնությունը բնութագրվում է որպես ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքների կիրառում ընտանիքի անդամների կամ նախկինում ընտանիքի անդամներ հանդիսացած անձանց միջև: Ընտանիքում բռնության տեսակներից է հանդիսանում սեռական բռնությունը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները: Նախագծի 193-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը որպես ՙսեքսուալ բնույթի բռնի գործողություններ՚-ի ծանրացնող հանգամանք նշում է այն դեպքը, երբ այդ արարքը կատարվել է տասնութ տարին չլրացած հանցագործությունից տուժած անձի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն: Երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը ի թիվս այլ անձանց ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածով ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։ Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։ Այսինքն Նախագծի 193-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ ծնողի կողմից տասնութ տարին չլրացած հանցագործությունից տուժած անձի նկատմամբ ծնողի կողմից կատարված արարքը որակվում է որպես ծանրացնող հանգամանք և սահմանվում է 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկում: Ակնհայտ է, որ նախագծով ևս կարևորություն է տրվել և ընդգծվել ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ կատարված արարքի բարձր հանրային վտանգավորությանը: ՄԻԵԴ-ի ՙՕփուզն ընդդեմ Թուրքիայի՚ գործում մատնանշված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առաջարկից բխում է, որ ընտանեկան բռնության բոլոր ձևերը համարեն քրեական հանցագործություններ և նախատեսեն անվտանգության միջոցառումեր իրականացնելու հնարավորություն: ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածը ուղղակիորեն սահմանում է, որ ներպետական օրենսդրությամբ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները և հիմնական իրավունքների և ազատությունների դեպքում հաշվի է առնվում միջազգային պայմանագրերի հիման վրա գործող պրակտիկան, ուստի ՀՀ չի կարող որպես քրեական հանցագործություն չդիտարկել՝ ընտանեկան (ընտանիքում) բռնության բոլոր ձևերը, ընդ որում որպես քրեական հանցագործություն պետք է սահմանվի կոնկրետ ընտանեկան (ընտանիքում) բռնությունը, հակառակ պարագայում կստացվի, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում առկա են բացեր, որոնք չեն բխում ՄԻԵԴ-ի պրակտիկայից և ստեղծված իրավիճակը հակասահմանադրական է: | Չի ընդունվում Սա ծանրացնող հանգամանք դիտելը որևէ օգուտ չի տալու: Որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է հանցանքի կատարումը նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ, որը միտված է ավելի արդյունավետ պաշտպանելու խոցելի կամ անօգնական վիճակում գտնվող անձին: Կարծում ենք, որ այս ծանրացնող հանգամանքը լուծում է խնդիրը: | |
11 | «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ 10.12.2017 13:26:45 | Դիտարկում 6 – 194-րդ, 195-րդ, 196-րդ հոդվածների հանցակազմերը՝ պատժի մասով Հոդված 194. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը 1. Շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով նրան սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ, այդ թվում` համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 185 և 186 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները` պատժվում է հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից, 2) անչափահասի նկատմամբ, 3) հղի կնոջ նկատմամբ, 4) ուղղիչ հիմնարկում կամ կարգապահական գումարտակում պատիժը կրող անձի նկատմամբ, 5) արգելանքի վերցված, ձերբակալված կամ կալանավորված անձի նկատմամբ, 6) զորամասում կամ ծառայության այլ վայրում` զինծառայողի նկատմամբ կամ 7) բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ` պատժվում է հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Հոդված 195. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ 1. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ, այդ թվում` համասեռական գործողությունները, որոնք կատարվել են տասնութ տարին լրացած անձի կողմից տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, եթե բացակայում են սույն օրենսգրքի հոդվածներ 187-ով, 193-ով և 194-ով նախատեսված հանցագործությունների հատկանիշները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից կամ 2) տասներկուսից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ` պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութանասունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Հոդված՝ 196-րդ հոդվածի համաձայն՝ Անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութ, էլեկտրոնային կրիչների վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա անչափահասների շրջանում տարածելը, անչափահասին ցուցադրելը, անչափահասի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը, կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը կամ անչափահասի մեջ սեքսուակ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքները, եթե բացակայում են սույն օրենսգրքի հոդվածներ 193-ով և 194-ով նախատեսված հանցագործությունների հատկանիշները` պատժվում են ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Առաջարկում ենք՝ Օրենսգրքի 194-րդ, 195-րդ, 196-րդ հոդվածներում սահմանված արարքները, որոնք ուղղված են անչափահասի դեմ՝ անկախ տարիքային տարբերակման սահմանել բացառապես ՙազատազրկում՚ պատժատեսակը: Օրենսգրքի 194-րդ հոդվածի առաջին մասի համար սահմանել բացառապես ՙազատազրկում պատժատեսակը՝ մեկից երեք տարի ժամկետով: Օրինագծի 194-րդ հոդվածի 2-րդ մասում նաախատեսված գործողության կատարման համար սահմանել ՙազատազրկում՚ պատժատեսակը՝ երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Հիմնավորում՝ Նախագծի 194-րդ հոդվածի առաջին մասում նախատեսված պատժատեսակը համաչափ չէ նշված հանցագործության հանրային վտանգավորության հետ: Նախագծի 18-րդ հոդվածի համաձայն՝ ոչ մեծ ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը: Նախագծով սահմանվում է, որ շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով նրան սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ, այդ թվում` համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելու դեպքում Հարկադրելն արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը, իր ապօրինի գործողություններով տուժողի հոգեկանի վրա ներգործելով, ստիպում է նրան նահանջել իր սեռական ազատության իրավունքից և հանցավորի կամ երրորդ անձի հետ սեռական հարաբերություն ունենալ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել: Շանտաժ ասելով՝ քննարկվող հանցագործության առումով հասկացվում է տուժողին կամ նրա մերձավորին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքը: Նախագծով ըստ էության հիշյալ հանցագործությունը դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործության շարքին, որը ինքնին անհամատեղելի է սեռական հանցագործությունների հետ: Օրինագծի 194-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից բխում է, որ անչափահասի կամ հղի կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու դեպքում հանցագործի նկատմամբ կարող է կիրառվել՝ 1. հանրային աշխատանք՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ կամ 2. որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով կամ 3. ազատության սահմանափակում` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ 4. կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ 5. ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով Հղի կնոջը, ինչպես նաև անչափահասին սեքսուալ բնույթի բռնի գործողություններին՝ հարկադրելու դեպքում սահմանված պատժատեսակը համաչափ չէ այդ հանցագործության հանրային վտանգավորությանը: ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են: ՙՀղի կնոջ նկատմամբ՚ կատարված հանցագործությունը որպես ծանրացնող հանգամանք սահմանելը նշանակում է, որ արարքի հանրային վտանգավորության աստիճանն առավել է և այն որպես արարքը ծանրացնող առանձին հանգամանք նախատեսելը պայմանավորված է նրանով, որ հանցավորն, ըստ էության, միաժամանակ ոտնձգություն է կատարում երկու կարևորագույն արժեքների նկատմամբ` կնոջ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության, ինչպես նաև նրա պտղի` որպես նոր կյանքի կրողի, ինչը հնարավոր է հետագայում հղիության ընդհատման պատճառ դառնա կամ բացասական ազդեցություն ունենա պտղի բնականոն զարգացման վրա: ՙԵրեխայի իրավունքների մասին՚ կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական չարաշահումից: Այդ նպատակով մասնակից պետությունները, մասնավորապես, ներպետական, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն. (ա) երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը, (բ) շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը, (գ) շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը: ՙԵրեխայի իրավունքների մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից: Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի 2007թ.-ի հուլիսի 12-ի կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների համար նախատեսվեն արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ պատժամիջոցներ՝ հաշվի առնելով դրանց լրջությունը: Այդ պատժամիջոցներն ընդգրկում են այնպիսի պատիժներ, ինչպիսիք են՝ ազատազրկումը, որը կարող է հանգեցնել հանձնման: Վերը հիշատակված իրավանորմերից բխում է, որ անչափահասների նկատմամբ կատարվող սեռական ոտնձգությունը հանդիսանում է առավել հանրորեն վտանգավոր արարք: Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի 2007թ.-ի հուլիսի 12-ի կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների համար նախատեսվեն արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ պատժամիջոցներ՝ հաշվի առնելով դրանց լրջությունը: Այդ պատժամիջոցներն ընդգրկում են այնպիսի պատիժներ, ինչպիսիք են՝ ազատազրկումը, որը կարող է հանգեցնել հանձնման: | Ընդունվում է | |
12 | «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ 10.12.2017 13:26:45 | Դիտարկում 7- Օրինագծի 193-րդ հոդվածի 3-րդ մասում ՙ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՚ պատժատեսակի ավելացում Նախագծի 193-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված հանցանքները, որոնք` 3) կատարվել են տասնութ տարին չլրացած հանցագործությունից տուժած անձի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, պատժվում են ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով: Առաջարկում ենք՝ Օրինագծի 193-րդ հոդվածի 3-րդ մասում որպես պատժատեսակ սահմանել նաև ՙ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ Նախագծի 58-րդ հոդվածի համաձայն պատժի տեսակներն են՝ 1) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, Նախագծի 59-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ 3. Տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը և զինվորական ծառայության մեջ սահմանափակումը կիրառվում են որպես և՛ հիմնական, և՛ լրացուցիչ պատիժներ: 4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ: ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժի տեսակը պայմանականորեն բաժանվում է երկու մասի: Պետական հարկադրանքի առաջին միջոցը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելն արգելելն է: Պետական հարկադրանքի երկրորդ միջոցը՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իարվունքից զրկելը, կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է: Վերջինս ընդգրկում է դատապարտյալի ինչպես ծառայական, այնպես էլ ծառայությունից դուրս գործունեությունը: Ծառայական է համարվում, օրինակ՝ մանկավարժական, բժշկական գործունեությունը և այլն: Պետական հարկադրանքի այս երկու միջոցները փոխադարձաբար կապված են իրար հետ, քանի որ որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելը ենթադրում է նաև դատապարտյալին զրկել դրա հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Այս պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական գործունեության հետ: Նախագծի 193-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հանցակազմի վերլուծությունից բխում է, որ եթե սեռական բնույթի բռնի գործողությունները կատարվել են այն անձի կողմից ում վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի և բուժման պարտականությունը ապա վերջինիս նկատմամբ կարող է կիրառվել ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում: Գտնում ենք, որ հիշյալ հանցակազմի համար նախատեսված պատժատեսակը թերի է և այդ մասով պետք է լրացվի, քանի որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժի էությունը կայանում է նրանում, որպեսզի զսպի այն հանցագործներին, ովքեր օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը կամ մասնագիտական գործունեությունը իրականացնում են օրենքով արգելված գործողություն: | Չի ընդունվում Նախագիծը հրաժարվել է լրացուցիչ պատիժները հոդվածի սանկցիայում նախատեսելու գաղափարից, այն պատճառով, որ հաճախ հնարավոր չէ նախատեսել բոլոր դեպքերը, երբ այս կամ այն լրացուցիչ պատիժը անհրաժեշտ է: օրինակ` հիշյալ պատժատեսակը հնարավոր է նշանակել նաև ասենք սպանության կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերում: Ուստի հարցի լուծումը պետք է իրականացնի իրավակաիրառողը: | |
13 | Կանանց աջակցման կենտրոն 14.12.2017 15:22:57 | 1. Առաջարկում ենք Նախագծի 71-րդ հոդվածից պատիժը մեղմացնող հանգամանք հանդիսացող հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարելու նախապայմանը հանել, քանի որ այն հակասում է <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի տրամաբանությանը և ընդունման գաղափարախոսությանը: Նման մեղմացնող հանգամանքի նախատեսումը իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել ընտանեկան բռնության իրավահարաբերությունների դաշտում կատարվող հանցագործությունների մասով ոչ համաչափ պատիժների նշանակմանն, ինչն իր հերթին կարող է խթանել նման հանցագործությունների աճը: 2. Որպես պատիժը ծանրացնող առանձին հանգամանք առաջարկում ենք նախատեսել հանցանքը ընտանիքի անդամի նկատմամբ կատարելը, քանի որ ներկայումս հանցավոր բնույթի մի շարք արարքներ կատարվում են անմիջականորեն ընտանիքի ներսում՝ ընտանիքի անդամի նկատմամբ: Սակայն գործող քրեական օրենսգրքով նման ծանրացնող հանգամանքի կամ որևէ հանցագործության մասով որակյալ հատկանիշի բացակայությունը պատճառ է հանդիսանում արարքի ոչ ճիշտ որակման և ոչ համարժեք պատժամիջոցների նշանակման համար՝ արդյունքում նպաստելով ռեցիդիվի բարձր մակարդակին: 3. Նշված հիմնավորումներից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի 74-րդ հոդվաից ևս հանել տուժողի հակաբարոյական վարքագծի մասին նախապայմանը: 4. Որպես հանցագործության որակյալ հատկանիշ առաջարկում ենք ընտանիքի անդամի նկատմամբ կատարված լինելու պայմանը նախատեսել մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների, առողջության դեմ ուղղված հանցագործությունների, կյանքը և առողջությունը վտանգող հանցագործությունների, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների գլուխներում՝ ընտանեկան բռնության հանցագործությունների դեմ արդյունավետ պայքար իրականացնելու և այդ հանցագործությունները կանխարգելելու նպատակով: Նոնա Գալստյան Փաստաբան Կանանց աջակցման կենտրոնի | 1.Ընդունվում է 2.Չի ընդունվում Որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անչափահասի նկատմամբ կատարելը, անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կատարելը, նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ կատարելը, որը մեր կարծիքով բավարար է: Զուտ ընտանիքի անդամի նկատմամբ կատարելը, մեր կարծիքով, ծանրացնող հանգամանք նախատեսելը խնդրահարույց է: 3.Ընդունվում է 4.Չի ընդունվում արդեն նշված հիմնավորմամբ | |
14 | Արմեն Մելքումյան 15.12.2017 12:17:11 | 1. Մտահոգություն պետական պաշտոնյաներին այլ անձանց համեմատ քրեական պատասխանատվության ենթարկելու տարբեր չափանիշների վերաբերյալ ա. Օրենսգրքի նախագիծը պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են խտրական մոտեցումներ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվությունից ազատելու առումով՝ բարձր սուբյեկտիվություն ունեցող հիմքերով, կամ կարող են մեղմացնել պատիժը այն արարքների համար, որոնց դեպքում պաշտոնատար անձը անհամաչափ ուժ է կիրառել, ինչը հանգեցրել է այլ անձի կյանքի որակի վատթարացմանը և ծանր մարմնական վնասների: Օրինակ, 160-րդ հոդվածով (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) և 161-րդ հոդվածով (Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու միջոցների սահմանազանցմամբ սպանությունը) սահմանվում է, որ նշված հանցագործությունները պատժվում են, համապատասխանաբար, մինչև 3 և 5 տարի ազատազրկմամբ: բ. Հոդված 42-ը (Հանցագործությունների բացահայտման կամ կանխարգելման հանձնարարություն կատարելը) նախատեսում է, որ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով կատարել է հանցագործության բացահայտման, կանխման կամ ապացույցների ձեռք բերման հատուկ հանձնարարություն (մաս 1), բացառությամբ այն դեպքերի, երբ նշված գործունեության իրականացման ընթացքում կատարվել է առանձնապես ծանր, ինչպես նաև մարդու դեմ ուղղված ծանր հանցանք (մաս 2): Սա չափազանց անհանգստացնող դրույթ է, քանի որ այն կարող է թույլ տալ իրավապահ մարմիններին կատարել ծանր չհամարվող հանցագործություններ (այն բոլոր հանցագործությունները, որոնք պատժվում են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ), ինչպես նաև ծանր հանցագործություններ (5-ից 10 տարվի ազատազրկմամբ), որոնք ներառված չեն «Մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ» գլխում: գ. 71-րդ հոդվածով (Պատիժը մեղմացնող հանգամանքները) նախատեսվում է մեղմացնել պատիժը (մաս 1, կետ 7) «հանցանքը քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի իրավաչափության պայմանները խախտելով կատարելու» դեպքում (օրինակ՝ ինքնապաշտպանության սահմանազանցմամբ): | ա. Ընդունվում է բ. Ընդունվում է գ.Չի ընդունվում Սա համընդհանուր ճանաչում ունեցող և խնդիր չառաջացնող դրույթ է: | |
15 | Արմեն Մելքումյան 15.12.2017 12:17:11 | 2. Մտահոգություններ Միջազգային քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրում, Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայում և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում ընդգրկված նյութական և դատավարական իրավունքների պաշտպանության վերաբերյալ ա. Հիմնականում վերաբերվում է ընտանեկան բռնության զոհերին. 16-րդ հոդվածով (Քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժած անձի բողոքի հիման վրա) նախատեսվում է, որ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն զոհի բողոքի հիման վրա՝ առողջությունը վտանգող տարբեր հանցագործությունների, կյանքի և առողջության սպառնալիքի, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության և սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների դեմ ողղված հանցագործությունների 24, 25, 26 և 28 գլուխներում): Այս առնչությամբ ԵԽ դիտարկումները ամրագրում են «տուժողի բողոքի պատշաճությունը նշված իրավախախտումների իմաստով մշտապես պատասխանատվության նախապայման լինելու հանգամանքը պետք է վերանայվի», «չափահաս անձի կողմից բողոքը ետ վեցնելը կարող է հանդիսանալ ճնշման, վախի և հուզական շփոթմունքի արդյունք: Նման դեպքերում բողոքը ետ վերցնելն ընդունելու պատրաստակամությունը կարող է նպաստել համապատասխան քրեական օրենքի խախտումները հանդուրժելուն և չպետք է տեղի ունենա ինքնաբերաբար» (պարբերություն 31) և հետևաբար «անհրաժեշտ է իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռել ուսումնասիրել չափահաս անձի կողմից բողոքը ետ վերցնելը, համոզվելու համար, որ բողոքը ետ տալու համաձայնությունը չի հակասում Եվրոպական կոնվենցիային»: բ. Հոդված 16-ի վերաբերյալ. նման դրույթ պետք է լինի նաև խոշտանգումների զոհերի համար՝ բողոքը ետ վերցնելու դեպքերում հետագա ուսումնասիրության հնարավորություն: գ. Քրեական պատժի մեղմացում «Տուժողի հակաբարոյական վարքագծի» հիմքով. դատարանները սովորաբար կիրառում են մեղմ պատիժների հիմք ընդունելով տուժողի, այսպես կոչված «հակաբարոյական» կամ «սադրող» վարքագիծը: Այս հայեցակարգը կիրառելը գործնականում նպաստել է իրավախախտողների անպատժելիությանը, ավելին, մշտապես օգտագործվել է անգամ քրեական գործերը հարուցելուց զերծ մնալու նպատակով: Քրեական օրենսգրքի նախագծի 74-րդ հոդվածը (Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը) նախատեսում է ավելի մեղմ պատժի կիրառում, եթե հանցագործությունը պայմանավորված է եղել տուժած անձի հակաբարոյական վարքագծով, ինչը, ի տարբերություն «հակաիրավական վարքագծի», հստակ չէ: դ. Ընտանեկան բռնությունը քրեականացված չէ. Նախագիծը (Հոդված 192, Ֆիզիկական կամ հոգեկան բռնությունը), անկախ տուժող-հանցագործ հարաբերությունների բնույթից, քրեականացնում է միայն «հարվածելը, ծեծելը կամ բռնությամբ զուգորդված այլ ներգործությունը, որը ֆիզիկական կամ հոգեկան ցավ է պատճառել հանցագործությունից տուժած անձին, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի հոդված 172-ով (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) նախատեսված հետևանքները», և նախատեսում է պատիժ առավելագույնը 10,000 ՀՀ դրամի չափով, կամ հանրային աշխատանքներ` մինչեւ 100 ժամ: Ծանրացուցիչ հանգամանքների (նույն անձի դեմ կրկնվող բռնությունը, որը կարևոր է ընտանեկան բռնության դեպքում), կամ տուժողին ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու դեպքում, նախատեսվում է պատիժ տուգանքի տեսքով՝ առավելագույնը 30,000 ՀՀ դրամ, կամ հանրային աշխատանք` մինչև 200 ժամ, կամ ազատության սահմանափակում՝ մինչև 2 տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 1 ամիս, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով; ինչպես նաև, եթե արարքը կատարվել է անչափահասի, հղի կնոջ, կամ հանցավորից կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝ պատժվում է տուգանքով` 20,000-ից մինչև 50,000 ՀՀ դրամ չափով, կամ հանրային աշխատանքներով` մինչև 270 ժամ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նշված պատժամիջոցները իրենց մեղմությամբ համարժեք չեն նկարագրված հանցագործությունների ծանրությանը։ ե. Դատական պաշտպանության ակտերի խախտումները, որոնք առաջարկվել էր քրեականացնել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի շրջանակում, չի նախատեսվում քրեականացնել ՔՕ նախագծով: Սա զգալի նահանջ է զոհերի նկատմամբ կիրառվող պաշտպանության տրամադրման ռազմավարությունից, քանի որ այս փոփոխությամբ առաջարկվում էր, Ստամբուլի Կոնվենցիային համահունչ կերպով, քրեական օրենսգրքում լրացնել ՔՕ-ի նախագիծը նոր՝ 353.1 հոդված-ով. այսինքն` դատական պաշտպանության ակտին դիտավորությամբ չենթարկվելը, որը պատժվում է 300,000 ՀՀ դրամից մինչև 1 տարի ժամկետով ազատազրկմամբ: զ. Խոշտանգման սահմանումը. ՔՕ-ի նախագծի 413-րդ հոդվածը նախատեսում է խոշտանգման արգելքը որպես այդպիսին և սահմանում պատիժ՝ 3-6 տարի ազատազրկման տեսքով: ԵԽ Կարծիքում առաջարկ է արվում, որ «չնայած այն հանգամանքին, որ պետությունները պարտավորություն չունեն ներառել անմարդկային վերաբերմունքը որպես հանցագործություն ներպետական օրենսդրությունում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի բոլոր դիտավորյալ խախտումների արգելքը ապահովվի քրեական օրենքով» (186-րդ կետ): Հետևաբար, խելամիտ կլինի անմարդկային վերաբերմունքը ներառել որպես պատժելի հանցագործություն: է. Միավորման ազատություն. Հոդված 204-ը (Անձի իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի դեմ ոտնձգող միավորում ստեղծելը կամ ղեկավարելը) տալիս է նշված իրավունքների կամայական սահմանափակումների հնարավորություն, քանի որ արգելում է կազմակերպության ստեղծումը՝ առանց հստակ ապացույց պահանջելու, որ իր կոնկրետ գործողություններով ոտնահարում են որևէ իրավունքներ: Նման սահմանափակումները պետք է արգելվեն օրենքով՝ ըստ անհրաժեշտության և համաչափության սկզբունքի, մինչդեռ, ինչպես արդարացիորեն նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 157), այս դրույթով նախատեսված իրավախախտման սահմանումը լայն է, չի պահանջվում որևէ ոտնձգող գործողության ապացուցում: ը. Հավաքների ազատությունը. Հոդված 304-ը (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, ղեկավարելը կամ դրանց մասնակցելը) տարբերակում չի դնում զանգվածային անկարգություններին մասնակցության ու խաղաղ ցույցի և հավաքի մասնակցության միջև (պաշտպանված ՔՔԻՄԴ-ի և ՄԻԵԴ-ի ներքո), որոնք, մասնակցի կամքից անկախ, զուգորդվել են բռնություններով: Ինչպես նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 175), առկա է վտանգ, որ եթե խաղաղ ցույցը հանգեցնում է ոստիկանության և մի քանի ցուցարարների միջև փոքր բախման, ցույցի բոլոր մասնակիցների իրավունքը կարող է սահմանափակվել՝ առանց հրատապ/ճնշող անհրաժեշտության. Այսպիսով, անհրաժեշտ է ավելացնել օրինակ «ակտիվ կամ շարունակական» արտահայտություն (պարբերություն 176): թ. Խոսքի ազատությունը և ազդարարների պաշտպանությունը. Հոդված 419-ը (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) պաշտոնատար անձի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություն բացահայտելու համար կարող է հանգեցնել անհատների կամ լրատվամիջոցների դատապարտման, ինչը հնարավոր է կոռուպցիայի կամ այլ ապօրինի գործողությունների բացահայտման (ազդարարման) համատեքստում: Ինչպես նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 187), եթե բացահայտված տեղեկությունը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, այն բացահայտող անձի դատապարտումը հավանական է, որ խախտի Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, և այդ դրույթը պետք է փոփոխվի, որպեսզի ներառի անձի պաշտպանությունը` ցույց տալու համար, որ վեճի առարկա հանդիսացող բացահայտումը կատարվել է ելնելով տեղեկության հանրային հետաքրքրությունից (պարբերություն 188): ժ. Ազատ և արդար ընտրությունների իրավունքը. ՔՕ-ի նախագծի 211-րդ հոդվածը, որը քրեականացնում է ընտրակաշառք ստանալը, չի նախատեսում այսպես կոչված «անձեռնմխելիության դրույթը» (որը առկա է գործող Քրեական օրենսգրքում՝ 1542-րդ հոդվածի 3-րդ կետ), ըստ որի Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: Քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը քրեականացված չէ: | ա. Ընդունվում է բ. Ընդունվում է դ. Չի ընդունվում Տուգանքների չափը ըստ Նախագծի հաշվարկվում է իրական նվազագույն աշխատավարձով, որի կապակցությամբ առաջարկվում է նաև փոփոխություն կատարել <<Նվազագույն աշխատավարձի մասին >> Հհ օրենքում ե. Չի ընդունվում Ընտանեկան բռնության մասին օրենք դեռևս չկա: զ. Ամարդկային կամ դաժան վերաբերմունքի բովանդակությունը Եվրոպական դատարանի կողմից ծավալուն մեկնաբանության է ենթարկվում և դա անհնար է իրավական որոշակիությամբ ու հստակությամբ ամրագրել քրեական օրենսգրքում: Նման դեպքերում արարքը կարող է որակվել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում: է. Չի ընդունվում ը. Չի ընդունվում Հոդված 304-ում նշվում է մասնակցի կողմից նշված արարքմերը կատարելու մասին, ուստի այն չի կարող տարածվել այն մասնակիցների վրա, ովքեր անձամբ չեն մասնակցել հանցավոր արարքների կատարմանը: թ. Ընդունվում է ժ. Ընդունվում է | |
16 | Արմեն Մելքումյան 15.12.2017 12:17:11 | 3. Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից պաշտպանվելու առնչությամբ մտահոգությունները (ԱՄԿ 182-րդ կոնվենցիա) ա. Քրեական օրենսգրքի նախագիծը հավանություն է տվել խորհրդային ժառանգությանը` չափազանց մեղմ պատիժ սահմանելով երեխաների նկատմամբ նման ծանր հանցագործությունների համար: Արդյունքում, կիրառվող պատժամիջոցները սովորաբար խիստ անհամաչափ են հանցագործությունների ծանրության համեմատ: բ. Հոդված 224-ը (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը) քրեականացնում է նշված գործողությունները, որոնք կատարվել են 18-ից բարձր անձի կողմից, եթե բացակայում են հոդված 186-ով (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը) նախատեսված հանցագործության հատկանիշները: Նշված երկու հոդվածներով նախատեսված պատժամիջոցները չափազանց մեղմ են, պարունակում են երեխաներին վիկտիմիզացնելու և այդ սարսափելի հանցագործությունների արդյունավետ կանխարգելումը, քննությունը և պատժի կիրառմանը խոչընդոտելու բարձր ռիսկայինություն: Մասնավորապես, 224-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նվազագույնը` սահմանված է 6 ամիս ), կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 1 ամիս ժամկետով (նվազագույնը` 15 օր), կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով (նվազագույնը` 3 ամիս): գ. 224-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նույն հանցագործության ծանրացուցիչ հանգամանքները, մասնավորապես, եթե արարքը կատարվել է (1) այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ (2) համացանցն օգտագործելով: Այս դեպքերում նույն արարքները պատժվում են որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 3-7 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նվազագույնը՝ 6 ամիս), կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով (նվազագույնը՝ 15 օր), կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով (նվազագույնը՝ 3 ամիս): դ. Վերջապես, նույն հոդվածի 224-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն գործողությունները, որոնք զուգորդվել են բռնության կամ բռնության սպառնալիքի հետ, պատժվում են ազատազրկմամբ` 3-ից 6 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի նախագծի 186-րդ հոդվածը, որը քրեականացնում է երեխաների թրաֆիքինգը, նախատեսում է պատիժնր, որոնք չեն համապատասխանում հանցագործության ծանրությանը (4-8 տարվա ազատազրկում): | Ընդունվում է | |
17 | Արմեն Մելքումյան 15.12.2017 12:17:11 | Ցմահ ազատազրկումը․ ՔՕ նախագծի 69-րդ (Ցմահ ազատազրկումը), 107-րդ (Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում) և 108-րդ (Պատիժ նշանակելը դատավճիռների համակցության դեպքում) հոդվածներում առկա է հակասություն. 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման: Սակայն 107 հոդվածի 4-րդ մասի համաձայն տասնութից մինչև քսանմեկ տարին լրանալը անձանց նկատմամբ ազատազրկումը ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու դեպքում, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել տասնհինգ տարին: 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը վերջին հանցանքը կատարելու պահին քսանմեկ տարին չլրացած անձանց նկատմամբ չի կարող գերազանցել քսանհինգ տարի ժամկետը: Ստացվում է, որ հանցագործությունների համակցության դեպքում 21 տարին չլրացած անձինք չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման, մինչդեռ առանձին հանցագործության դեպքում կարող են: Առաջարկում ենք 69-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք: | Չի ընդունվում Այն, որ հանցագործությունների համակցությամբ ազատազրկման ձևով պատիժը չի կարող գերազանցել որոշակի սահմանը, չի նշանակում թե կոնկրետ հանցագործության համար ցմահ ազատազրկում չի կարող նշանակվել: Այստեղ ոչ մի հակասություն չկա: Բոլոր երկրներում էլ հանցագործությունների համակցությամբ ազատազրկման վերջնական ժամկետի սահմանափակում է նախատեսված, ինչը խոչընդոտ չէ կոնկրետ դեպքում ցմահ ազատազրկում նշանակելու համար: Սա պատերազմի մեջ գտնվող և զինված ուժերում խնդիրներ ունեցող պետության համար խնդրահարույց է: | |
18 | Արմեն Մելքումյան 15.12.2017 12:17:11 | Կոռուպցիոն հանցատեսակները․ Նախագծով սահմանված չեն կոռուպցիոն հանցագործությունները, որպես առանձին հանցատեսակ, մինչդեռ պետական կառավարման դեմ ուղղված հանցագործություnների շաքում պետք է դիտարկել նաև անօրինական կամ կոուպցիոն վարքագիծը։ Այժմ այդ հանցատեսակները սահմանված են ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017թ․ N3 հրամանով (Նախորդ ցանկը հաստատվել էր ՀՀ գլխավոր դատախազի 19․11․2008թ․ N82 հրամանով։) Սակայն օրենքով դրանց սահմանումը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր քայլից է, և պետք է հաշվի առնել, որ 2018թ-ից գործելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որպես կանխարգելիչ մարմին և դրանից բացի պետք է հզորացնել հատուկ կոռուպցիոն գործեր քննող իրավապահ մարմիններին։ իսկ կոռուպցիոն հանցագործությունները պետք է որ սահմանված լինեն օրենքով։ | Հարցը ենթակա է քննարկման աշխատանքային խմբի կողմից: |