Հիշել նախագիծը

ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծ

  • Քննարկվել է

    24.10.2017 - 15.12.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 47829

Տպել

Առաջարկներ`

Արմեն Մելքումյան

15.12.2017

Կոռուպցիոն հանցատեսակները․ Նախագծով սահմանված չեն կոռուպցիոն հանցագործությունները, որպես առանձին հանցատեսակ, մինչդեռ պետական կառավարման դեմ ուղղված հանցագործություnների շաքում պետք է դիտարկել նաև անօրինական կամ կոուպցիոն վարքագիծը։ Այժմ այդ հանցատեսակները սահմանված են ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017թ․ N3 հրամանով (Նախորդ ցանկը հաստատվել էր ՀՀ գլխավոր դատախազի 19․11․2008թ․ N82 հրամանով։) Սակայն օրենքով դրանց սահմանումը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր քայլից է, և պետք է հաշվի առնել, որ 2018թ-ից գործելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որպես կանխարգելիչ մարմին և դրանից բացի պետք է հզորացնել հատուկ կոռուպցիոն գործեր քննող իրավապահ մարմիններին։ իսկ կոռուպցիոն հանցագործությունները պետք է որ սահմանված լինեն օրենքով։

Արմեն Մելքումյան

15.12.2017

Ցմահ ազատազրկումը․ ՔՕ նախագծի 69-րդ (Ցմահ ազատազրկումը), 107-րդ (Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում) և 108-րդ (Պատիժ նշանակելը դատավճիռների համակցության դեպքում) հոդվածներում առկա է հակասություն. 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման: Սակայն 107 հոդվածի 4-րդ մասի համաձայն տասնութից մինչև քսանմեկ տարին լրանալը անձանց նկատմամբ ազատազրկումը ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու դեպքում, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել տասնհինգ տարին: 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը վերջին հանցանքը կատարելու պահին քսանմեկ տարին չլրացած անձանց նկատմամբ չի կարող գերազանցել քսանհինգ տարի ժամկետը: Ստացվում է, որ հանցագործությունների համակցության դեպքում 21 տարին չլրացած անձինք չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման, մինչդեռ առանձին հանցագործության դեպքում կարող են: Առաջարկում ենք 69-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք:

Արմեն Մելքումյան

15.12.2017

3. Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից պաշտպանվելու առնչությամբ մտահոգությունները (ԱՄԿ 182-րդ կոնվենցիա) ա. Քրեական օրենսգրքի նախագիծը հավանություն է տվել խորհրդային ժառանգությանը` չափազանց մեղմ պատիժ սահմանելով երեխաների նկատմամբ նման ծանր հանցագործությունների համար: Արդյունքում, կիրառվող պատժամիջոցները սովորաբար խիստ անհամաչափ են հանցագործությունների ծանրության համեմատ: բ. Հոդված 224-ը (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը) քրեականացնում է նշված գործողությունները, որոնք կատարվել են 18-ից բարձր անձի կողմից, եթե բացակայում են հոդված 186-ով (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը) նախատեսված հանցագործության հատկանիշները: Նշված երկու հոդվածներով նախատեսված պատժամիջոցները չափազանց մեղմ են, պարունակում են երեխաներին վիկտիմիզացնելու և այդ սարսափելի հանցագործությունների արդյունավետ կանխարգելումը, քննությունը և պատժի կիրառմանը խոչընդոտելու բարձր ռիսկայինություն: Մասնավորապես, 224-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նվազագույնը` սահմանված է 6 ամիս ), կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 1 ամիս ժամկետով (նվազագույնը` 15 օր), կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով (նվազագույնը` 3 ամիս): գ. 224-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նույն հանցագործության ծանրացուցիչ հանգամանքները, մասնավորապես, եթե արարքը կատարվել է (1) այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ (2) համացանցն օգտագործելով: Այս դեպքերում նույն արարքները պատժվում են որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 3-7 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նվազագույնը՝ 6 ամիս), կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով (նվազագույնը՝ 15 օր), կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով (նվազագույնը՝ 3 ամիս): դ. Վերջապես, նույն հոդվածի 224-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն գործողությունները, որոնք զուգորդվել են բռնության կամ բռնության սպառնալիքի հետ, պատժվում են ազատազրկմամբ` 3-ից 6 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի նախագծի 186-րդ հոդվածը, որը քրեականացնում է երեխաների թրաֆիքինգը, նախատեսում է պատիժնր, որոնք չեն համապատասխանում հանցագործության ծանրությանը (4-8 տարվա ազատազրկում):

Տեսնել ավելին