ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
----------------- 2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- 4-րդ կետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դեպքում՝ 1-ին կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 15.0 մետր, 2-րդ կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 15.0 մետր, իսկ 3-րդ և 4-րդ կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 12.0 մետր։».
- 2-րդ կետի 2-րդ ենթակետի «օբյեկտները,» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բառերով.
«այդ թվում՝ ինժեներական հաղորդակցուղիների առկայությունը, կառուցվող օբյեկտների հեռավորությունը հաշված միջպետական և/կամ հանրապետական նշանակության ճանապարհների եզրից, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը դեպի կառուցվող օբյեկտներ, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպումը և դրանց հեռավորությունը ճանապարհի եզրից,».
- 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) հողամասի և նախատեսվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի(ների) երթևեկության կազմակերպման սխեման(ները)։».
- 5-րդ կետը «թ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» պարբերությամբ․
«ժ) ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը, որը պետք է իրականացվի կառուցապատողի միջոցների հաշվին։ Կահավորանքի հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ:».
- 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ և 6.2-րդ կետերով.
«6.1 Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհների վերակառուցման, հիմնանորոգման, նորոգման և պահպանության համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման հեռանկարները՝ բնակավայրերից դուրս գտնվող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում օրենսդրությամբ սահմանված կարգով և գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան կարող են կառուցվել միայն.
- ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման, դրանց կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և նորոգման համար նախատեսված սպասարկման օբյեկտներ.
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստաիկանություն» ծառայության և ճանապարհային բնագավառի տեսչական գործառույթներ իրականացնող տեսչական մարմնի կողմից տեղադրված օբյեկտները.
- տրանսպորտային միջոցների, վարորդների և ուղևորների սպասարկման համար նախատեսված սպասարկման օբյեկտներ՝ հանգստի գոտիներ, մոթելներ, հյուրանոցներ, ավտոլիցքավորման, տեխնիկական սպասարկման կայաններ, ավտոլվացման, բժշկանան օգնության, սննդի, առևտրի և կապի կետեր, ավտոկայաններ, գովազդային և տեղեկատվական վահանակներ ու ցուցանակներ և սպասարկման այլ օբյեկտներ,
- հաղորդակցուղիներ։»։
- 8-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում մինչև սույն որոշման 4.2-րդ կետով նախատեսված կառուցապատման առաջարկությունների փաստաթղթղերի կազմելը համայնքի ղեկավարը քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները պետք է համաձայնեցնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների հետ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
07.11.2022 - 25.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Տրանսպորտ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2931
Տպել