ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների 57-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված հարցերը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայում ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված առկա են խնդիրներ, մասնավորապես՝ պայմանավորված բնակավայրերից դուրս տարածքներում ավտոճանապարհների կողային տեսանելիության պահանջների հետ, ճանապարհների մուտքերին և ելքերին ներկայացվող պահանջների, պաշտպանական գոտիներում հողերի նպատակային նշանակության և կառուցապատման իրականացման թույլտվություններում տեղ գտած թերությունների, ինչպես նաև ինքնակամ (անօրինական) կառուցված օբյեկտների կանոնակարգման հետ։
Միաժամանակ քիչ չեն դեպքերը, երբ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձիք դիմում են պետական ճանապարհային մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, դեպի կառուցապատված տարածք մուտքի և ելքի թույլտվություն ստանալու խնդրանքով, մինչդեռ կառուցապատման փաստաթղթերը նախապես չեն համաձայնեցվել նախարարության հետ, որոնք սպառնում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը և կարող են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառ դառնալ։
Բացի այդ գործող որոշմամբ կառուցապատման առաջարկությունների փաստաթղթային փաթեթում անհրաժեշտ է ներառել նաև օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի երթևեկության կազմակերպման սխեման, քանի որ դրանց բացակայությունը ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից խնդիրներ են առաջացնում և կարող են ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ։
Նշենք նաև, որ նախկինում գործող Որոշման 8-րդ կետի 2-րդ պարբերության լրամշակման արդյունքում հանվել են քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները նախապես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցման դրույթը (ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 282-Ն որոշում)։ Եվ թերևս «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետով նախատեսված է, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում են կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ, սակայն օրենքի նշված պահանջը ոչ միշտ է կատարվում, որի արդյունքում ճանապարհի հարող տարածքներում կառուցապատումը իրականացվում է ավտոմաբիլային ճանապարհների շինարարական նորոմերի և ստանդարտների կոպիտ խախտմամբ, ինչը խաթարում է ճանապարհային անվտանգությունը։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Որոշման նախագծով առաջարկվում է.
- նոր կառուցապատման, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցման և գործառական նշանակության փոփոխությունն իրականացնելու դեպքերում բնակավայրերից դուրս տարածքներում հանրապետական նշանակության ճանապարհին հարող տարածքներում ճանապարհի կողային տեսանելիությունը՝ հաշված երթևեկելի մասի եզրից, սահմանել՝ հաշվի առնել հանրապետական նշանակության ճանապարհի կարգը, այդ թվում՝ 1-ին կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 15.0 մետր, 2-րդ կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 15.0 մետր, իսկ 3-րդ և 4-րդ կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 12.0 մետր․
- համայնքի ղեկավարի կողմից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ կառուցապատման առաջարկության համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի փաթեթում ներառված իրավիճակային հատակագծում նախատեսել ինժեներական հաղորդակցուղիների առկայության վերաբերյալ տվյալներ, միջպետական և/կամ հանրապետական նշանակության ճանապարհների եզրից հաշված կառուցվող օբյեկտների հեռավորությունը, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը դեպի կառուցվող օբյեկտների, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպման և ճանապարհի եզրից դրանց հեռավորության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում․
- սահմանել իրավիճակային հատակագծում հողամասի և նախատեսվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի(ների) երթևեկության կազմակերպման սխեմայի ներկայացման պահանջ․
- քաղաքաշինական գործունեության օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներով ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը կառուցապատողի միջոցներով իրականանցնելու պահանջ․
- սահմանել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցվող օբյեկտների տեսակները․
- գործող որոշման 8-րդ կետի 2-րդ պարբերությունում ավելացնել Որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում մինչև սույն որոշման կառուցապատման առաջարկությունների փաստաթղթերի կազմելը համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու պահանջը։
4․ Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող հիմնական արդյունքն է՝ ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հստակեցնել և կանոնակարգել բնակավայրից դուրս գտնվող տարածքներում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող հատվածներում օբյեկտների կառուցապատման գործընթացը։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
- 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 57-րդ կետի պահանջներից, այն է՝ ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման կանոնակարգում:
-
Քննարկվել է
07.11.2022 - 25.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Տրանսպորտ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2930
Տպել