Լրամշակման փուլում է
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
-
3 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրում:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների գնահատման մեխանիզմներն առկա փուլում հստակ չեն արտացոլում կրթության որակի և արդյունավետության վրա ներազդող գործոնները:
Միջազգային փորձի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կրեդիտային համակարգն առաջին անգամ ներդրվել է ԱՄՆ-ում 1870-ական թվականներին, որը հայտնի է նաև Կառնեգիի միավոր (Carnegie Unit) անվամբ:
19-րդ դարի վերջերին ԱՄՆ-ի կրթականան համակարգը անկում էր ապրում, քանի որ շարունակում էին գործել հին, անտիկ ուսումնական ծրագրերը և ուսումանական հաստատությունները կառավարվում էին սոցիալական խմբերի կողմից և հետևաբար տարանջատված էին և համակարգված զանազան լոկալ սովորույթներով , որը այլևս ոչ մի կապ չուներ արդյունաբերական ԱՄՆ-ի հետ:
Տարբեր էին նաև անցկացվում քննությունները, որ անվստահություն էր ստեղծում, գիտելիքների և կարողությունների անհավասարություն, հենց այդ իսկ պատճառով էլ ստեղցվեց կրեդիտային համակարգը, որպեսզի վերջնականապես ստանդարտացնի կրթական համակարգը և հեշտացնի ավագ դպրոց- համալսարան անցումը, ինչպես նաև մեկ ուսումնական հաստատությունից մյուսը տեղափոխվելու համար՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում:
Եվրոպայում կրեդիտային համակարգը նույնպես գործում է: Եվրոպական շատ երկրներում, որպես կրեդիտային համակարգ օգտագործվում է Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը European Credit Transfer and Accumulation System (ECTS), որը չափանիշ է համեմատելու բարձրագույն հաստատությունների ուսանողների ունակություննները, ցուցաբերումները և հնարավորություն է տալիս տեղաշարժվել ամբողջ Եվրոպայի տարածքում և տվյալ համակարգի մասնակից երկրներում: Հաջողությամբ առարկան անցնելու դեպքում՝ ձեռք է բերվում ECTS կրեդիտը:
Որոշ Եվրոպական երկրներում օգտագործվում է որպես ուսումնական համակարգ, իսկ որոշներում միայն տեղափոխության համակարգ:
Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը (ECTS 2011 թվականին օրենքով ներդրվել է Լիտվայի կրթական համակարգում: Կրթական ծրագիրը չափվում են ECTS կրեդիտով , որը հիմնված է սովորողի ծանրաբեռնվածության(credit) վրա, որպեսզի հասնի անհրաժեշտ ակնկալվող ուսումնառության արդյունքներին(grade, վարկանիշ):
2004 թվականի դեկտեմբերի 14 –ին Հոլանդիայում 32 երկրնեի միջև կնքվել է համաձայնագիր, որ European Credit Transfer and Accumulation System (ECTS) –ը ամբողջական մասն է կազմելու ECVET համակարգի, որն իրենից ներկայացնում է մասնագիտական ուսուցման կրեդիտների տեղափոխման համակարգ:
Կանադայում կրեդիտային համակարգը համապատասխանում է ԱՄՆ-ի կրեդիտային համակարգին :
Կանադայի յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ավարտողներին տրամադրվում է վկայական՝ Ontario Secondary School Diploma, որը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան կրեդիտներ:
3.Կարգավորման առարկան և առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի ներդրման նպատակով հետագա գործընթացների համար իրավական անհրաժեշտ հիմքի ստեղծում:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրման նպատակով հայեցակարգում հստակեցնել գործընթացի իրականացման նպատակները, խնդիրները, ուղղություններն ու մեխանիզմները:
4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման փորձնական ծրագրի առկայություն, կրթության բարեփոխումների համատեքստում կրեդիտային համակարգի ներդրման գործողությունների հստակեցում:
-
Քննարկվել է
23.10.2017 - 07.11.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 12789
Տպել