ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի № 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամի (Հիմնադրամ) կողմից կառավարվող վարկային միջոցները արդյունավետ տեղաբաշխելու և էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի (Ծրագիր) հասանելիությունը բարձրացնելու անհրաժեշտության հետ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի №174-Ն որոշման՝ Ծրագիրը Հիմնադրամի կողմից իրականացվում է ֆինանսավորման երկու եղանակով՝ ֆինանսական կառույցների վարկային պրոդուկտների վերաֆինանսավորմամբ և Հիմնադրամի կողմից շահառու կազմակերպություններին էներգետիկ ծառայությունների մատուցմամբ։
Նախագծի մեջ լրացվել է էներգախնայող միջոցառումների իրականացման ցանկը, ներառելով էներգախնայող սարքավորումների ձեռք բերման ֆինանսավորման հնարավորություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգախնայող սարքավորումների ձեռքբերումը, դրանցով հին սարքավորումների փոխարինումը ևս հանդիսանում են էներգախնայող միջոցառումներ և նպաստում ջերմոցային գազերի արտանետման նվազմանը։
Ֆինանսական կառույցների միջոցով Ծրագրի ֆինանսավորման պայմաններում ևս կան որոշակի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս բանկերին մրցակցության միջոցով առավել բարենպաստ վարկային պրոդուկտներ մշակել շահառուների համար։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի կարգավորման նպատակն է բարելավել ֆինանսական կառույցների միջոցով Ծրագրի իրականացման պայմանները և ընդլայնել էներգախնայող միջոցառումների ցանկը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Կառավարության որոշման սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հիմնադրամի կողմից էներգետիկ ծառայությունների մատուցման ծավալների ընդլայնում և ֆինանսական շուկայում առաջարկվող վարկային պրոդուկտների հասանելիության բարձրացում։
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. փետրվարի 16-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. փետրվարի 16-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 3.4 կետից, 2021թ. հունվարի 14-ի N 48-Լ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման մինչև 2040թ. ռազմավարական ծրագրից:
-
Քննարկվել է
21.10.2022 - 07.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2857
Տպել