Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի № 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի N 526-Ն որոշման հավելված N 1-ի 3-րդ կետը»՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը                               ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից կառավարվող վարկային միջոցները տեղաբաշխելու և էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 174-Ն որոշման՝

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2) Հիմնադրամի կողմից` էներգետիկ ծառայությունների մատուցմամբ, որի դիմաց շահառուն տարաժամկետ վճարումներով վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը,

2) հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը «արտադրական տարածքների ջեռուցում» բառերից հետո լրացնել «էներգախնայող սարքավորումների ձեռք բերում» բառերով,

3) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«1) ֆինանսավորում` ֆինանսական շուկայի միջոցով. հիմնադրամը նպատակային փոխառություններ է հատկացնում ֆինանսական կառույցներին (բանկերին և վարկային կազմակերպություններին)` վարկային ծրագրեր (ֆինանսավորում վարկի, լիզինգի կամ  ֆակտորինգի միջոցով) իրականացնելու նպատակով: Գումարները հատկացվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով, մինչև 10 տարի ժամկետով։ Ընդ որում, ֆինանսավորման ժամկետը չի կարող գերազանցել այն ծրագրի ժամկետը, որը ֆինանսավորվում է ֆինանսական կառույցի կողմից։ Անհրաժեշտության դեպքում մասնակից ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերում կատարվում է փոփոխություն` հնարավորություն տալով վարկեր տրամադրել սույն ծրագրին համապատասխան նոր ուղղություններով»,

4) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2) ֆինանսավորում` հիմնադրամի կողմից էներգետիկ ծառայությունների մատուցման միջոցով. հիմնադրամն իրականացնում է էներգախնայող միջոցառումներ, ինչպես նաև` դրանց համար անհրաժեշտ հարակից ծառայություններ (ծրագրի նախնական հետազոտություն, էներգետիկ ուսումնասիրություններ, գնումների մրցույթային գործընթացի կազմակերպում, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, ծրագրի ընթացքի հսկողություն)։ Մատուցված էներգետիկ ծառայությունների  դիմաց շահառուն տարաժամկետ վճարմամբ վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը: Հիմնադրամի կողմից շահառուին մատուցված հարակից ծառայությունների արժեքը չի կարող գերազանցել կատարվող էներգախնայողության ներդրումների 30 տոկոսը։ Տարաժամկետ վճարման առավելագույն ժամկետը կարող է  սահմանվել 10 տարի»։

  1. Սույն որոշումը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    21.10.2022 - 07.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2855

Տպել