Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը և նպատակը

   Նախագծով ներկայացվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը բխում է հանրակրթության բարեփոխումների շրջանակում հաստատության ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջների կիրառման պահանջից:

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունը յուրաքանչյուր ուսուցչի իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

    Կարգում անհրաժեշտություն առաջացավ սահմանելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական կարիքի հիման վրա վերապատրաստում իրականացնելու մասին կարգավորումներ:

   Ներկակում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած  կազմակերպությունների կողմից, որոնք իրենց ծրագրերը և մոդուլները կազմում են սահմանված չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Բոլոր հաստատությունների ուսուցիչները՝ անկախ ունեցած հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանաված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում եմ ատեստավորված:

   Վերապատրաստումներըն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է ուսուցչի վերապատրաստումներն իրականացնել առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից: Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը չի գործում: Սա նշանակում է, որ ուսումնական տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց  հաջորդ ուստարում այլ կարիք է արձանագրվել, վերապատրաստմանը տրվում է առաջնահերթություն:    

  1. Ակնկալվողարդյունք

Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է  հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմներն ու վերապարտաստումների բովանդակությանը ներկայացվող պահանջները:

   Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բուհը, մնացած դեպքերում՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը՝ նախարարության սահմանած ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը  բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններով   և 3-րդ պարբերության 4-րդ կետով սահմանված նպատակներից:

Միջոցառման համար հիմք է հանդիսանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետը, ՀՀ կառավարության 2021թ․ փետրվարի 4-ի N 136-Ն որոշումը:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 43-րդ և 45-րդ կետերով, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի  75-րդ, 76-րդ կետերով, 77-րդ կետի 2-րդ ենթակետով, 4-րդ՝  «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագրի  հիմքում դրվող սկզբունքները»  գլխի 77 կետով, «Ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը և գործողությունների շրջանակը» բաժնի 80-րդ կետով, «Կրթության արդյունավետության բարձրացում» բաժնի 81-րդ կետով  սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:

 

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում:

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն և  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրաման հրամաններում:

 

  • Քննարկվել է

    17.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6427

Տպել

Առաջարկներ`

Արփինե Հոբոսյան

06.11.2022

Առաջարկում եմ վերանայել ուսուցչի մասնագիտական կարիքի դեպքում մասնագիտական բուհի կողմից վերապատրաստումը իրականացնելու դրույթը,կամ գոնե հստակեցնել որ բուհն է դա իրականացնելու,քանի որ կամավոր ատեստավորմանը ուսուցիչների մասնակցությունը և արդյունքը հստակ ցույց է տալիս , որ օրինակ մասնագիտական բուհի կողմից տրված դիպլոմը իրականում չի համապատասխանում տվյալ մասնագետի ունեցած գոնե նվազագույն գիտելիքներին,իսկ եթե բուհին դա չի հաջողվել ապահովել երկարաժամկետ չորս տարիների ընթացքում արդյո՞ք կհաջողվի կարճաժամկետում։ Առաջարկում եմ հստակ խումբ կազմել արդեն իսկ կամավոր ատեստավորումը գերազանց հաղթահարած ուսուցիչներից,ովքեր կունենան նաև տարակարգ և այդ խումբը զբաղվի ուսուցիչների մասնագիտական կատարելագործմամբ։

Հերմինե Աբրահամյան

06.11.2022

Մեր երկրում լրջագույն գործունեություն է ծավալում «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամը, որի ուսուցիչ֊ առաջնորդները անցնում են երկամյա առաջնորդության ինտենսիվ ու գերհագեցած կուրս՝ կիրառելով կրթության նորարական փորձը Հայստանում։ Աշխատանքի ընթացքում մոդուլային ուսուցմամբ հսկայական գիտելիք ու պրակտիկա է ապահովվում, սակայն որևէ մոդուլից ուսուցիչը որևէ հավաստագիր չի ստանում։ Առաջարկում եմ Դասավանդի՛ր Հայաստանի շրջանավարտ դեսպանների համար մասնավոր հնարավորություններ ստեղծել։

Մարգարիտ Սարգսյան

05.11.2022

Բարև ձեզ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդողներն ընթերցում են ներկայացված նախագիծը, հարցեր տալիս, լուծումներ առաջարկում։ Նյութերը կարող եք տեսնել հետևյալ փաթեթում, որը մինչև նշված ժամկետը կհամալրվի նոր գրառումներով։ Փաթեթը՝ https://laboratorymskh.wordpress.com/.../%d5%b6%d5%a1%d5.../

Տեսնել ավելին