Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2022 թ. № --------- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության

             վարչապետ՝                                                       Ն. Փաշինյան

 

 

 

Հավելված  
ՀՀ կառավարության

2022 թվականի ___________ __-ի 

N _____ -Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման»

 

       

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) ենթակա ուսուցչի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Ուսուցչի վերապատրաստումը (այսուհետ՝ վերապատրաստում) հիման վրա երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին և ուսուցչի մասնագիտական զարգացման կարիք(ներ)ի գնահատման (այսուհետ՝ կարիքի գնահատում) արդյունքներին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ ուսուցչի կողմից յուրացման և կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է դասընթացների միջոցով:
  • Մասնագիտական զարգացման կարիքը ուսուցչի փաստացի մասնագիտական գիտելիքների և ունակությունների ու նրա կողմից գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ու հմտությունների միջև գնահատման արդյունքում բացահայտված տարբերությունն է:
  • Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլը տևում է հինգ տարի: Յուրաքանչյուր տարի ուսուցիչը, ըստ բացահայտված մասնագիտական զարգացման կարիքների, կուտակում է տվյալ տարվա համար անհրաժեշտ կրեդիտները և յուրաքանչյուր տարի ըստ այդմ ատեստավորում է:
  • Ուսուցչի վերջնական ատեստավորումն իրականացվում է հինգ տարվա արդյունքներով: Հնգամյա շրջափուլի ընթացքում տվյալ տարվա կրեդիտները չհավաքելու դեպքում ուսուցչի տրվում է հնարավորություն լրացնել դրանք հաջորդ տարի ոչ ավելի, քան մեկ անգամ:
  1. Վերապատրաստումը երաշխավորված վերապատրաստող կազմակերպության կողմից մշակվող և իրականացվող, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպատակաուղղված, վերապատրաստումների ծրագրին և մասնագիտական զարգացման բացահայտված կարիքներին համապատասխան՝ ուսումնական պարապմունքների ձևով իրականացվող դասընթաց է (այսուհետ՝ կազմակերպության դասընթաց): Վերապատրաստումն իրականացվում է նաև որպես նախարարության կողմից երաշխավորված դասընթաց (այսուհետ՝ դասընթաց):
  2. Կազմակերպության դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից և իրականացվում է նախարարության սահմանած ժամկետում՝ առկա, իսկ ֆորսմաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ) կամ առարկայի միակ խմբի առկայության դեպքում՝ նախարարության թույլտվությամբ՝ հեռավար կամ համակցված եղանակով՝ ուսումնական հաստատության միջոցների հաշվին և ուսուցչի ընտրությամբ։
  3. Դասընթացը միջազգային կամ առցանց հարթակներում գործող կազմակերպությունների կողմից իրականացվող և նախարարության կողմից երաշխավորված գործընթաց է, որն իրականացվում է առկա կամ հեռավար եղանակով, վճարովի կամ անվճար ձևով՝ ուսուցչի ընտրությամբ և ուսուցչի միջոցների հաշվին:
  4. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):
  5. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին:
  6. Եթե վերապատրաստման դասընթացը համընկնում է ուսուցչի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ, և վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն, ապա վերջինս ազատվում է իր պաշտոնեական պարտականությունների կատարումից (այդ թվում՝ այլ ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում)՝ վարձատրության պահպանմամբ:

 

 

  1. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

 

  1. Յուրաքանչյուր տարի սեպտեմբերին մեկնարկում է ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որը պարունակում է երեք բաղադրիչ.
  • Մասնագիտական զարգացման կարիքի ինքնագնահատում ուսուցչի կողմից:
  • Մասնագիտական զարգացման կարիքի գնահատում ուսումնական հաստատության ներսում՝ մեթոդմիավորման և  մանկավարժական խորհրդի կողմից:
  • Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի արտաքին գնահատում և առկա տվյալներ (օրինակ՝ կամավոր ատեստավորման արդյունք).

 9.1) Կամավոր ատեստավորումը հանդիսանում է ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև. (ուժի մեջ է մտնում 2023 թ. սեպտեմբերի 1-ից):

       9.2) Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի՝ ուսուցչի նախաձեռնությամբ կամ կրթական քաղաքականության փոփոխության, լրացման արդյունքում:

9.3) Եթե արտաքին գնահատման ժամանակ արձանագրվել է ուսուցչի մասնագիտական զարգացման կոնկրետ կարիք, ապա տվյալ ուսուցչի վերապատրաստումն առաջնահերթ իրականացվում է այդ ուղղությամբ: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնում է մասնագիտական բուհը:

9.4) Եթե արտաքին գնահատման ժամանակ ուսուցչի մասնագիտական զարգացման հստակ կարիք արձանագրված չէ, կամ արտաքին գնահատման արդյունքներ առկա չեն,  տվյալ ուսուցչի վերապատրաստման ուղղությունները սահմանելիս դիտարկվում են միայն սույն հավելվածի 9-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարիքները:

9.5) Եթե ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքում առկա է հակասություն սույն հավելվածի 9-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով բացահայտված կարիքների միջև, ապա տվյալ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է որոշվել արտաքին կառույցի կողմից՝ դասալսման արդյունքում:

9.6) Սույն հավելվածի 9-րդ կետի 2-րդ կետով սահմանված կարիքների գնահատմանը մասնակցում է ուսումնական հաստատության տնօրենը, տնօրենի տեղակալը, մեթոդմիավորման նախագահը (առկայության դեպքում), որոնք կարիքը  պարտադիր գնահատողներ են, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառության ուղղությամբ կարիքների գնահատմանը կարող է մասնակցել հաստատության օպերատորը կամ ԿՏԱԿ-ի մարզային համակարգողը, իսկ ներառականության ապահովման ուղղությամբ կարիքների գնահատմանը՝ Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչը (հաստատությունում մասնագետի բացակայության դեպքում):

 

  1. Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, մինչև մայիսի 1-ը կատարում է համապատասխան նշում՝ «ենթակա է ատեստավորման»։

1) Համատեղությամբ աշխատող ուսուցիչը ատեստավորման ներկայացվում է հիմնական աշխատավայրից:

  1. Ուսուցիչների վերապատրաստման մոդուլները մշակում են վերապատրաստող կազմակերպությունները` նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա և ներկայացնում են նախարարի հաստատմանը:
  2. Կազմակերպության դասընթացներն սկսվում են կազմակերպության վերապատրաստման մոդուլը նախարարի կողմից հաստատվելուց և վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից ոչ շուտ, քան երկու շաբաթ հետո:
  3. Դասընթացները կարող են իրականացվել ինչպես ցանկի հրապարակումից հետո, այնպես էլ հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ՝ մեկ տարվա ընթացքում:
  4. Յուրաքանչյուր կազմակերպություն կազմում է վերապատրաստում իրականացնելու ժամանակացույց՝ կախված հայտերի թվից: Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:
  5. Ուսուցիչը կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից, ըստ օրենսդրության համաձայն հաստատված ծրագրի բաժինների և մասնագիտական զարգացման բացահայտված կարիքների, ընտրում է վերապատրաստող կազմակերպությունը և (կամ) դասընթացը:
  6. Ուսուցիչն  իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը կարող է ընտրել միայն այն դեպքում, երբ վերջինս տվյալ առարկայի և տվյալ մասնագիտական զարգացման կարիքի ուղղությամբ վերապատրաստող միակ կազմակերպությունն է  կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ  կազմակերպությունն է: 
  7. Վերջին ատեստավորումից հետո մինչև հաջորդ ատեստավորումն ընկած ժամանակահատվածում ուսուցիչը կարող է մասնակցել կազմակերպությունների կողմից ներկայացված և նախարարության երաշխավորած դասընթացներին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով ուսումնական հաստատության տնօրենին:
  8. Մասնակցելով դասընթացին՝ ուսուցիչը կարող է կուտակել օրենսդրությամբ հաստատված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել դպրոցի տնօրենին: Այդ դեպքում ուսուցիչն իրավունք ունի չմասնակցելու վերապատրաստման ծրագրով նախատեսված համապատասխան բաժնին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների չափորոշչով և ծրագրով տվյալ բաժնի համար սահմանված պահանջներին և ուսուցչի համար բացահայտված մասնագիտական զարգացման կարիքներին:
  9. Ուսուցչին ներկայացնող հիմնական աշխատավայր հանդիսացող ուսումնական հաստատությունը ուսուցչի դիմումի հիման վրա վերապատրաստող կազմակերպության հետ կնքում է վերապատրաստման վճարովի ծառայությունների  մատուցման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)՝ համաձայն Ձև 3-ի: Պայմանագրում նշվում են վերապատրաստող կազմակերպության վերապատրաստման ծրագրի այն բաժինները, որոնց մասնակցելու է ուսուցիչը, և որոնց համար վճարելու է ուսումնական հաստատությունը:
  10. Սույն կարգի 19-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա պետական լիազորված մարմիններն ապահովում են իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը՝ այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ֆինանսավորման նորմատիվները։
  11. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով ամրագրված դրույթները չեն տարածվում ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա։
  12. Եթե ուսուցիչը սեփական նախաձեռնությամբ մասնակցել, ավարտել է նախարարության կողմից տվյալ կազմակերպության համար երաշխավորված վերապատրաստման դասընթացի որևէ բաժինը, վճարել է դրա համար և օրենսդրությամբ հաստատված կրեդիտներ, ապա ուսումնական հաստատությունը ներկայացված անդորրագրի հիման վրա փոխհատուցում է նրա վճարած գումարը, բայց ոչ ավելի, քան վերապատրաստման այդ բաժնի համար սահմանել է պետությունը:    
  13. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ ուսուցչին գրավոր տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության դասընթացի, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին:
  14. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերապատրաստող կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական՝ համաձայն Ձև 1-ի:
  15. Տնօրենն ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ «ուսուցչի բնութագիր» բաժնում:
  16. Տնօրենը պարտավոր է ուսուցչի վերապատրաստման ընթացքում ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ իրականացնել դասալսումներ, ինչպես նաև առնվազն մեկ անգամ՝ վերապատրաստումների ավարտից հետո, և արձանագրել ուսուցչի կողմից վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում:
  • Ուսուցչի վերապատրաստման ընթացքում տնօրենը կարող է նաև այցելել վերապատրաստող կազմակերպություն և դիտարկել վերապատրաստման ընթացքը: Ուսուցչի կողմից վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառության բացակայության, ուսուցչի մասնակցության վերաբերյալ հիմնավոր կասկածների կամ կազմակերպության կողմից իրականացվող վերապատրաստման որակի վերաբերյալ խնդիրներ արձանագրելու դեպքում տնօրենը պարտավոր է նշված հանգամանքը բացահայտելուց հետո եռօրյա ժամկետում դիմել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (այսուհետ՝ ԿԶՆԱԿ):
  • ԿԶՆԱԿ-ը սույն հավելվածի 26-րդ կետի 1-ին մասով սահմանված դեպքերում իրականացնում է մշտադիտարկում և դրա արդյունքներով կարող է դիմել լիազոր մարմին՝ երաշխավորված ցանկում կազմակերպության հետագա ընդգրկման նպատակահարմարության հարցով:
  1. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրում է մասնակիցների՝ վերապատրաստման հաստատված ավարտական հետազոտական աշխատանքները:
  2. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն՝ համաձայն Ձև 2-ի:

Ձև 1

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԾ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

             

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N          

 

Տրվում է                                                                                                             -ին,

                                                                                                 (անուն, հայրանուն, ազգանուն)

որ նա 20   թ.                   -ից մինչև                                                - ը  մասնակցել է

 

                                                                                                                 կողմից

                (ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության անվանումը) 

հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին                                                                               

 

                                                     -ից և ստացել       (                            ) կրեդիտ, 

                           (առարկայի անվանումը)        

ըստ հետևյալ բաժինների՝

- հանրակրթության բնագավառի օրենսդրություն             (                            ) կրեդիտ,

- ՏՀՏ                                                                                      (                            ) կրեդիտ,

- տարիքային հոգեբանություն                                          (                            ) կրեդիտ,

- դիրքորոշում և արժեք                                          (                            ) կրեդիտ,

- համըդհանուր ներառում                                                (                            ) կրեդիտ,

- գնահատում                                                        (                            ) կրեդիտ,

- առարկայի դասավանդման մեթոդիկա                          (                            ) կրեդիտ,

- հետազոտական աշխատանք կատարելու                     (                            ) կրեդիտ:

  սկզբունքները

 

Վերապատրաստող երաշխավորված կազմակերպության 

ղեկավար՝                                                                   ,                                       

                                                                         (անուն, ազգանուն)                                                                            (ստորագրություն)

                                             

     Կ.Տ.       

Վկայականը տրվել է   «       »                                             20 թ.

 


 

Ձև 2

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվետվություն
Կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստման  դասընթացի
վերաբերյալ

 

1.Կազմակերպության անվանումը.
2.
Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները). բոլոր բաժիններով և բաղադրիչներով
3.
Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).

 

N

Ազգանուն

Անուն

Հայրանուն

Մարզ

Ուսումնական հաստատություն

Առարկա

Ուսուցչի դասընթացից բացակայած ժամերի թիվը

Ուսուցչի հավաքածկրեդիտներն՝  ըստ բաժինների

Ուսուցչի հավաքած կրեդիտների ընդհանուր թիվը

Դասընթացը հեռավար եղանակով իրականացված ժամերի թիվը

 

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

ՏՀՏ

Տարիքային հոգեբանություն

Դիրքորոշում և արժեք

Համընդհանուր ներառում

Գնահատում

Առարկայի դասավանդման մեթոդիկա

Ամփոփիչ աշխատանք վերապատրաստման ամբողջ ընթացքում

   

Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրված մասնակիցների ավարտական հետազոտական աշխատանքների հղումները՝ ըստ խմբերի:

1

                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պայմանագրի ձև[1]

 

Ձև 3

 

 

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ   N ___

 

 

ք.                                                                                                    «     »            20___ թ.

 

«________________________________________» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն ----------- ---------------- ------------- -ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն, (այսուհետ՝ Պատվիրատու կամ Կողմ 1),

«______________________________________»-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն ----------- ---------------- ------------- -ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն (այսուհետ՝ Կատարող կամ Կողմ 2), միասին հիշատակման դեպքում՝ Կողմեր, կնքեցին սույն հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստա­տութ­յան՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վճարովի ծառա­յությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)՝ հետևյալի մասին.

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն Պայմանագրի համաձայն՝ Պատվիրատուի առաջադրանքով՝ Կատարողը ստանձ­նում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստա­տութ­յան՝ հեր­թա­կան ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վճարովի ծառա­յությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` Վերապատրաստման ծառայություն)` համաձայն սույն Պայմանագրով սահմանված ժամկետների, պայ­ման­­ների և պահանջների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Պայմա­նագրի պահանջներին համապատասխան պատշաճ, լրիվ և ժամանակին մատուցված Ծառայությունների համար՝ սույն Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում՝ բացա­ռությամբ սույն Պայմանագրով սահմանված դեպքերի:

1.2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14.1 կետի և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման Հավել­վածի (Հան­րակրթա­կան հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստա­տութ­յան՝ հերթական ատես­տավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի (այսուհետ՝ Կարգ 1))  2-րդ և 3-րդ կետերի ու սույն Պայմանագրի համաձայն՝ երաշխավորված կազ­մա­կեր­պութ­յուն­ների ցանկում ընդգրկված կազ­մա­կերպությունում ուսուցչի վերապատրաստումը սույն Պայմանագրով Կատարողի կող­մից այնպի­սի ծառայության տրամադրումն է, որը ներա­ռում է Հայաստանի Հանրապետության կրթութ­յան, գիտության, մշա­կույթի և սպորտի նախա­րա­րության (այսուհետ՝ Նախարարության) սահ­մա­նած` ուսուց­չի վերապատ­րաստ­ման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիք­ների, հմտությունների և ունա­կութ­յուն­­ների յուրացման և կատարելագործման գործընթաց, որն իրականացվում է վերապատ­րաստ­ման դասընթացների միջոցով:

1.3. Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ սահմանում են, որ Կատարողի կող­մից տրամադրվող Երաշխավորված կազմակերպության դասընթացին ներկայացվող պարտադիր պա­հանջ­ներից են, այդ թվում՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշ­խավորված կազ­մա­կերպության կողմից մշակված լինելը և Նախարարության սահմանված ժամկե­տում իրա­կա­նաց­ման ենթակա լինելը՝ առկա կամ հեռավար եղանակով՝ Պատվիրատու ուսում­նա­կան հաս­տա­տության միջոցների հաշվին և ուսուցչի կողմից ընտրվելն (իր ընտրութամբ իրականացվելը)։

1.4. Սույն Պայմանագրի 1.2. կետին համապատասխան՝ Վերապատրաստման ծառա­յութ­յունը մատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետին համապատասխան և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նոր­մատիվ և այլ իրավական ակտերով  սահ­մանված պայմաններով ու պահանջ­ների համաձայն։

1.5. Վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչ(ներ)ը[2], որին մասնակցելու է ուսուցիչը, և որի (որոնց) համար համամասնորեն վճարելու է Պատվիրատու ուսումնական հաստա­տությունը, հետևյալն է՝ ___________:

 

 

 

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Վերապատ­րաստ­ման ծառայության ընթացքը, ժամկետները, որակը, ծավալը, համապատասխանությունը կիրա­ռելի կարգավորող նորմատիվ և անհատական իրավական ակտերի պահանջներին` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2. Եթե մատուցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն, ապա՝

ա) չընդունել ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ Վերա­պատ­րաստ­­­ման ծառայությունը Պայմանագրին համապա­տասխանող պատ­շաճ Վերապատրաստման ծառա­յությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.2. կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև Պայմանագրի 5.3. կետով նախատեսված տույժը.

բ)  հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Վերա­պատ­րաստ­­­­ման ծառայության համար վճարված գումարը:

2.1.3. Պատվիրատուն իրավասու է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայ­մա­նա­գիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա) մատուցված Վերապատրաստման ծառայությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման Հավելվածով սահմանված պահանջներին,

բ) խախտվել է Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը։

գ) Կատարողն իրավասու չէ տրամադրելու Վերապատրաստման ծառայություններ կամ նա Նախա­րարության կողմից վաղաժամկետ հանվել է սույն Պայմանագրի 2.4.1. կետով սահման­ված Ցանկից կամ Պատվիրատուին հիմնավոր կերպով հայտնի է դարձել, որ Կատարողը համա­պատասխան Ցանկում ներառվել է ՀՀ գործող օրենսդրության և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ:

 

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. քննարկել և ընդունել սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցին համա­պատասխան մատուցված Վերապատրաստման ծառայության արդյունքը, իսկ այդ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում այդ մասին երկօրյա ժամ­կետում գրավոր և հիմնավորված առարկություններով հայտնել Կատարողին.

2.2.2. Ծառայության արդյունքն առանց առարկությունների ընդունելու դեպքում Կատա­րողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետի խախտման դեպ­քում` նաև սույն Պայմանագրով սահ­մանված տուժանքը.

2.2.3. ապահովել իր՝ որպես ուսումնական հաստատության ուսուցչի վերա­պատ­րաստ­ման գործընթացի պատասխանատուի կողմից անհրաժեշտ և բավարար նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը.

2.2.4. ապահովել կազմակերպվող վերա­պատ­րաս­տումներին մասնակցելու նպատակով վերա­­պատրաստող կազմակեր­պութ­յուն­ների և դասընթացների հրապա­րակված ցանկից Վերա­պատ­րաստող կազմակեր­պությունը և (կամ) Դասընթացն՝ ուսուցիչների (ներառյալ՝ Կողմ 1-ի) կարծիքների ու առա­ջար­­­կութ­յուն­ների հիման վրա և ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­­րարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի           N 1162-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաղադ­րիչ­ների ընտրված լինելը.

2.2.5. ի դեմս տնօրենի՝ վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 (տասը) օրացուցային օր առաջ գրավոր ձևով ուսուցչին տեղեկացնել վերապատրաստող կազմակերպության, վերա­պատ­­­րաստման ժամ­կետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին:

2.2.6. ի դեմս տնօրենի՝ ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացին մաս­նակ­ցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը ներբեռնել կրթության կառա­վար­ման տեղեկատվական համակարգ՝ ուսուցչի բնութագրի բաժնում.

2.2.7. վերապատրաստման ընթացքում ուսուցչին ազատել իր պաշտոնեական պարտա­կա­նութ­­յունների կատարումից՝ վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրակա­նացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկա­յություն ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում.

2.2.8. ուսուցչին ազատել վերապատրաստման ծրագ­րով նախատեսված համա­պա­տաս­խան բաղադ­­րիչ(ներ)ին մասնակցությունից, եթե հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ՝ 1 (մեկ) տարվա ընթացքում ուսուցիչը, դասընթացների մասնակ­ցելով, կուտակել է ՀՀ կրթության, գիտութ­յան, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված չափով անհրաժեշտ կրեդիտներ և դրանք ստացված (կուտակված) լինելը հավաստող վկայականը հերթական վերա­պատրաս­տումից առաջ ներկա­յաց­րել է դպրոցի տնօրե­նին:

 

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1. Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4. կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև Պայմանագրի 5.7. կետով նախատեսված կետանցի տույժը։

2.3.2. ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան՝ Վերապատրաստման ծառա­յութ­յուն­ների մատուցումն իրականացնել լրամշակված դասընթացների միջոցով: 

 

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1. որպես վերապատրաստման ոլորտում ընդգրկված (երաշխավորված) կազմա­կեր­պութ­­յուն՝ վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով համա­պատասխանել Նախարարի՝ 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի» (այսուհետ՝ Կարգ 2) պահանջներին: Ընդ որում, սույնով Կատարողը հաստատում է տվյալ ցանկում հիշյալ կարգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընդգրկված լինելը, հակառակ դեպքում տվյալ ցանկից (այսուհետ՝ Ցանկից) հանված լինելու կամ դրանում ներառված չլինելու և(կամ) դրանցից բխող կամ դրանց հետ կապված՝ Կատարողի կողմից թույլ տրված խախ­տումները Պատվիրատուի կողմից հայտնաբերվելու պահից կրում է այդօրինակ խախ­տումների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտականությունը, եթե Կատարողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու այլ միջոց և եղանակ Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ չի սահմանվել.

2.4.2. պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով և անձամբ (ներառյալ՝ իր վերա­պատ­րաս­տող մասնագետների միջոցով) ապահովել Վերապատրաստման ծառայություն­ների մատուցման ընթացքում Հաստատության` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատ­րաստող երաշ­խա­վորված կազմակերպությունների և երաշխավորված դասընթացների ու դրանք իրականացնող կազմակերպություների Ցանկում ընգրկված լինելը, իսկ Նախարարության կողմից ցանկից ժամկետից շուտ հանվելու դեպքում անհապաղ այդ մասին գրավոր (ներառյալ՝ առձեռն և էլեկտրոնային ծանուցման եղանակով) տեղեկացնել Պատվիրատուին.

  2.4.3. Պայմանագրով սահմանված ժամկետներում, Պայմանագրով և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրա­վա­կան ակտերով սահմանված պայմաններով ու պահանջներին համապատասխան ապահովել ծառա­յության պատշաճ, որակյալ և սահմանված լրիվ ծավալով (ներառյալ՝ վերապատ­րաստ­ման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանին համապատասխան) մատուցումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ.

2.4.4. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2. և 5.3. կետերով նախատեսված տույժը և տուգանքը.

2.4.5. Պայմանագրի գործողության, ինչպես նաև Պայմանագրի կատարումն ապահովելու ընթացքում լուծար­ման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղե­կացնել Պատվիրատուին.

2.4.6. պատշաճ, որակյալ, ժամանկին, բարեխղճորեն և ամբողջ ծավալով կատարել Պայմա­նագ­­րով ստանձնած պարտավորությունը, ներառյալ՝ ապահովել ուսուցչի վերապատ­րաստման գործընթացի անմիջական պատասխանատու լինելը, և այդ գործընթացի՝ համապատաս­խա­նութ­յու­նը սույն Պայմանագրում նշված Կարգերով սահման­ված չափանիշներին.

2.4.7. ապահովել ուսուցիչների վերապատրաստման մոդուլների՝ Նախարարության սահմա­նած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա իր՝ որպես վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված լինելը, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում Նախարարի կողմից հաստատված լինելը.

2.4.8. Ըստ առանձին բաղադրիչների Վերապատրաստմանը ուսուցչի մասնակ­ցութ­յան առանձնահատկությունները, ներառյալ՝ հերթականությունը, նախապես համա­ձայ­նաց­նեցնել Կողմ 1-ի հետ:

2.4.9. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասըն­թացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել վերապատրաստման դասըն­թա­ցին մասնակ­ցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը.

2.4.10. յուրաքանչյուր վերապատրաստման ավար­տից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրել վերապատրաստման մասնակիցների՝ Հայաս­տա­նի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվա­կանի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխա­տանքները.

2.4.11. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարություն ներկայացնել վերապատրաստման դասընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ  սահմանված հաշվետվություն՝ համաձայն Ձև 2-ի.

2.4.12. իր գործունեությունն իրականացնել Նախարարության սահմանած` ուսուցչի վերա­պատ­րաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագ­րերին համապատասխան.

2.4.13. գործելով որպես երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպություն՝ իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հան­րակրթա­կան ուսումնական հաստա­տութ­յուն­ների ուսուցիչների վերապատրաստումն ապահովել ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովան­դա­կութ­յանը համապատասխան և ՀՀ գործող օրենսդ­րության ու կիրառելի այլ կարգավորող իրավական ակտերի պահանջների համաձայն.

2.4.14. ապահովել լիարժեք համապատասխանություն մանկավարժական աշխատողների վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդ­րությամբ սահմանված վերապատ­րաստման ակնկալվող արդյունքների և նպատակների իրագործումը, դրանցով սահմանված խնդիրների արդյունավետ լուծմանը վերապատրաստման դասընթացների միջոցով նպաստելը, Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման օրինակելի ծրագրի թեմատիկ պլանավորմանը համապատասխան իրականացվելը:

 

  1. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Մատուցված Վերապատրաստման ծառայությունն ընդունվում է Կողմերի միջև կազմված և ստորագրված երկկողմ հանձնման-ընդունման փաստաթղթով (արձանագրությամբ)՝ նշելով նաև փաստաթղթի կազմման ամսաթիվը:

3.1.1. Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ՝ Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը Պատվի­րատուին հանձնելու փաստը հավաստող փաստաթուղթը (հանձնման-ընդունման ակտ) և հանձնման-ընդունման արձանագրության 2 (երկու) օրինակ (արձանագրություն):

3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված Վերա­պատ­րաստման ծառա­յութ­յունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձա­նագ­րությունը չի ստորագրվում և Պատվիրատուն`

ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցները և(կամ)

 բ) Կատարողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատաս­խա­նատ­վության միջոցներ։

3.3. Եթե Պայմանագրի 3.1.1. կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Վերապատրաստման ծառայությունը համարվում է ընդունված, և Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու օրվան հաջոր­դող աշխատանքային օրվանից հաշված մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Կատա­րո­ղին է ներկայացնում իր կողմից ստո­րագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրի­նակը

3.3.1. Անպատշաճ Վերապատրաստման ծառայության դեպքում Պատվիրատուն Պայմա­նագ­րի 3.1.1. կետով սահմանված ժամկետում Կատարողին է ներկայացնում համապատասխան ծառա­յությունը (արդյունքները) չընդունելու վերաբերյալ պատճառաբանված մերժումը (առարկությունը)։

 

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

4.1. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից (բոլոր բաղադրիչները ներառող ամբող­ջական վերապատրաստման ծրագրով) մատուցման ենթակա Վերապատրաստման ծառայության ընդհանուր գինը կազմում է ______ (____տառերով___ ) ՀՀ դրա, որը հաշվարկվում է ըստ վերապատրաստման ժամաքանակի՝ հետևյալ բանաձևով՝

«ՎԾԸԱ / ԴԺՔ * ԺՔ», որտեղ

ՎԾԸԱ-ն՝ Վերապատրաստման դասընթացի ընդհանուր արժեքն է (24.000 (քսանչորս հա­զար) ՀՀ դրամ),

ԴԺՔ-՝ն՝ Վերապատրաստման դասընթացի համար նախատեսված առավելագույն ժամա­քա­նակն է (110 ժամ),

ԺՔ-ն՝ մատուցված ՝վերապատրաստման ծառայության՝ ամբողջ ծրագրի կամ դրա բաղադ­րիչի ժամաքանակն է: Ընդ որում, ամբողջ դասընթացի ԺՔ-ն պետք է կազմի ոչ պակաս, քան 90 ժամ:

4.1.1. Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ինչպես նաև հար­կերը, տուրքերը և ՀՀ օրենդրությամբ սահմանված այլ վճարները, որոնք Պատվիրատուի կողմից լրա­ցուցիչ կամ առանձին փոխհատուցման, հատուցման կամ վճարման ենթակա չեն ։

4.1.2. Ծառայության մատուցման գինը կայուն է և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելաց­նելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը՝ բացառությամբ ՀՀ գործող օրենսդ­րութ­յամբ և սույն Պայմանագրի 4.2. կետով սահմանված դեպքերի:

4.2. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից Վերապատրաստման ծառայությունները վերա­­պատրաստման ծրագրի առանձին բաղադրիչի մասով մատուցվելու դեպքում, սույն Պայ­մա­նագրի 1.2. կետին համապատասխան, պատշաճ մատուցված Ծառայության համար վճարումը ենթա­կա է կատարման համամասնորեն՝ միայն տվյալ բաղադրիչի կամ բաղադրիչների մասով՝ չգերազանցելով պետության կողմից սահմանված (առավելագույն) արժեքը: 

4.3. Պայմանագրի գնից` մինչև ----------- (-------------------) ՀՀ դրամը, Պատվիրատուն փո­խան­ցում է Կատարողի բանկային հաշվին` որպես կանխավճար։ Կանխավճարի մարումն իրակա­նաց­վում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով։ Ընդ որում, մինչև կանխավճարի ամբողջական մարումը, Կատարողին նոր վճարումներ չեն կատարվում:

4.4. Պատվիրատուն իրեն մատուցած Վերապատրաստման ծառայության դիմաց վճարում է ՀՀ դրամով՝ անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխան­ցե­լու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձման-ընդունման արձա­նագ­րության հիման վրա` Պայմանագրով[3] սահմանված վճարման  ժամա­նա­կացույցով նախատեսված չափերով և ամիսներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթաց­քում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:

4.5. Կատարողի կողմից մատուցված լրացուցիչ ծառայությունների կամ կատար­ված լրացուցիչ աշխատանքի արժեքը կամ դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը սույն պայմանագրով Պատվիրատուի և (կամ) Կողմ 1-ի կողմից վճարման, հատուցման ենթակա չեն: Կատարողի կողմից Պատվիրատուի միջոցների հաշվին Վերապատրաստման ծառայությունների մատուցման կապակցությամբ սույն Պայմանագրով Կողմ 1-ի համար որևէ վճարման պարտավորություն սահմանվել չի կարող:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Վերապատրաստման ծառայության մատուցման ընթացքում Պայ­մա­նագրի պահանջների պահպանման համար։

5.2. Պայմանագրին չհա­մա­պա­տաս­խանող Վերապատրաստման ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայ­մանագրի 4.1. կետում նախատեսված գումարի ___ (տառերով) տո­կոսի չափով:[4] Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն անպատշաճ լինելու պատճառով Պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:

 5.3. Պայմանագրով նախատեսված Վերապատրաստման ծառայության մատուցման ժամ­կետը խախտելու դեպ­քում Կատարողից յուրաքանչյուր կետանցված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված կամ անպատշաճ մատուցված ծառայության  գնի  __________ (տառերով) տոկոսի չափով։

5.4.  Նախարարության կողմից Կատարողին Ցանկից հանելու դեպքում, ինչպես նաև այդ մա­սին Կատարողի կողմից Պատվիրատուին գրավոր չտեղեկացնելու և վճարովի ծառայությունների մատու­ցումը շարունակելու դեպքում Կատարողը տալիս է իր համաձայնությունը՝ սույն Պայմա­նա­գիրը Պատվիրատուի կողմից միակողմանի և առանց ծանուցման լուծելու մասին, ինչպես նաև պար­տավորվում է վերապատրաստման համապատասխան ժամանակահատվածի համար՝ սկսած այն օրվանից, երբ իրավասու չի եղել մատուցելու Վերապատրաստման ծառայությունները, Պատվի­րատուին վերադարձնել վերապատրաստման (համապատասխան բաղադրիչի) արժեքը:

5.5.  Պայմանագրով Կատարողին վճարման ենթակա տուժանքը հաշվարկվում և հաշ­վանց­վում են Վերապատրաստման ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումար­ների հետ։

5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։

5.7. Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4. կետով նախատեսված ժամկետի խախտ­ման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա հա­մար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա և կետանցված գումարի _______ (տառերով) տոկոսի չափով։ Ընդ որում, կանխավճարի նկատմամբ տույժ կիրա­ռելի չէ:

5.8. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։

5.9. Կատարողի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատա­րու­մից հրաժարվելու դեպքում Կատարողը կրում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված բացա­սական իրավական, ֆինանսանյութական և այլ հետևանքները, ներառյալ՝ Պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պարտավորությունը:

 

 

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Սույն Պայմանագրով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով (հավելվածներով) պար­տա­վորութ­յուն­ներն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատ­վում են պատաս­խա­նատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխար­գե­լել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտա­կարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակ­ցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

  1. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատա­րումը։

7.2. Պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայ­մանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնի­քով հաստատված համաձայնության։

7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատ­մամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձա­նագրվում է, որ գնման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայաց­րել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչ­ելու մասին կամ նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաս­տանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին կամ ընդունվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվի­րատուն միակողմանիորեն լուծում է Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գործող (ներառյալ՝ գնումների մասին) օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում սույն Պայմանագրով սահ­ման­ված դեպքե­րում և հիմքերով Պայմանագիրը միակողմանի լուծելու հետևանքով Կատարողի համար առաջա­ցող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հան­րապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն՝ այն ծավալով, որի մասով Պայմանագիրը լուծվել է։

7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միւոցով՝ արտադատական կարգով` առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթաց­քում: Սահմանված ժամկետում համա­ձայ­­նություն ձեռք չբերվելու դեպքում վեճը կարող է լուծվել դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդ­րությամբ սահմանված կարգով և դեպքերում։

7.5. Պայմանագրում փոփոխություններ և(կամ) լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը հանդիսանում է Պայմա­նա­գրի անբաժանելի մասը։

Արգելվում է Պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են Վերապատրաստման ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի  կամ Պայմանագրի գնի արհեստական փոփոխման։ Պայմանագրի կողմերից անկախ գործոն­ների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ՀՀ կառավարության սահմանած կարգավորումները կիրառելի չլինելու դեպքում փոփոխությունները կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայ­նությամբ՝ այնքանով, որքանով դա չի խախտում ՀՀ գործող օրենսդրության պահանջ­ները և չի հակասում դրանց։

7.6. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև Պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվի­րա­­տուի մոտ չի վերացել Վերապատրաստման ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կա­տա­­րողի առաջար­կութ­յունը ներկայացվել է ոչ ուշ, քան Պայմանագրով ի սկզբանե ծառա­յութ­յուն­ների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում սույն կե­տով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է եր­կա­­րաձգվել մեկ անգամ մինչև 30 (երեսուն) օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան Պայմա­նագրով սահմանված ժամկետն է:

          7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատ­վի­­րատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։

          7.7.1. Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառ­յալ պայմա­նագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։

  7.8. Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտա­վորու­թյունների մասնակի չկա­տար­ման հետևանքով՝ բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված Պայմանագրի միակող­մանի լուծման համար հիմք հանդիսացող էական խախտման դեպքերի, ինչպես նաև չի կարող ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ` Հայաս­տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման հա­մար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմա­նագ­րի Կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրա­պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:

7.9. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատա­րելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնե­տա­յին կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը, այմանագիրը միակողմանի լուծելու վերա­բեր­յալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակ­վելուն հաջոր­դող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը Պատվիրատուն այն ուղարկվում է նաև Կատարողի էլեկտրոնային փոստին:

7.10. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

7.11. Սույն Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, հասարակ գրավոր ձևով, Կողմերի ստորագրությամբ մեկ միասնական փաստաթուղթ կազմելու և ստորագրելու միջոցով՝ հավասար իրա­վա­բանական ուժ ունեցող 4 օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:

  1. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈ­ՐԱԳՐՈՒԹ­ՅՈՒՆ­ՆԵՐԸ

 

 

Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ

 

 

 

           -------------------------------------------

 

                       (ստորագրություն)

                                 

                                         Կ.Տ.

 

 

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ

 

      

         ---------------------------------------

 

                       (ստորագրություն)

                                 

                                        Կ.Տ.

 

 


 

[1] Սույն Պայմանագրի հղումներում ներկայացված ուղեցույցի համաձայն՝ Պայմանագրի համապատասխան դրույթ­ներում անհրաժեշտ է կատարել առաջարկվող փոփոխությունները՝ փոխարինելով նշված ձևակերպումներով, բաց թողնված տեղերն անհրաժեշտ է լրացնել:

[2] Լրացվում է այն դեպքում, երբ վերապատրաստման ամբողջական ծրագրի փոխարեն իրականացվում է (են) դրա առանձին բաղադրիչ(ներ)ը: Պայմանագիրն ամբողջ ծավալով վերապատրաստման ծրագրով ծառայությունների մա­տուց­ման համար կնքվելու դեպքում տվյալ պայմանագրային դրույթում անհրաժեշտ է նշել միայն «վերապատ­րաստ­ման ծրագիրը՝ այն ներառող բոլոր բաղադրիչներով», իսկ «համամասնորեն» բառը  հանել: Ընդ որում, համաձայն Հայաս­­տանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 07.09.2020թ. N1162-Ա/2 հրա­­մանի՝ «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչն ու օրինակելի ծրա­գիրն» ամրագրող հավելվածի՝ Վերապատրաստման ծրագիրը կազմված է 3 բաժնից՝ հետևյալ համա­մաս­նութ­յամբ՝ 1. «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն»՝ 9 ժամ, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխ­նո­­լո­գիա­ների կիրառումն ուսումնական գործընթացում»՝ 20 ժամ, «Մասնագիտական զարգացում»՝ 81 ժամ: Պայմա­նագիրը վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչով ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքվե­լու դեպքում անհրաժեշտ է նշել կոնկրետ բաղադրիչ(ներ)ը: Ընդ որում, սահմանված բաղադրիչի ժամա­քանակը չի կարող հրամանով հաստատված նվազագույն ժամաքանակից պակաս լինել (90 ժամ):

[3] Հավելվածի տեսքով ժամանակացույցի փոխարեն վճարման ենթակա գումարը մաս-մաս վճարելու ժամկետները և չափերը կարող են սահմանվել նաև Պայմանագրով:

[4] Կատարողը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում կնքվելիք պայմանագրում կանխավճարը սահմանվում է Պատվիրատուի և Կատարողի միջև համաձայնեցված չափով: Եթե պայմանագրով չի նախատեսվում կանխավճարի հատկացում, ապա սույն կետը հանվում է Պայմանագրի տեքստից:

  • Քննարկվել է

    17.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6429

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արփինե Հոբոսյան

06.11.2022

Առաջարկում եմ վերանայել ուսուցչի մասնագիտական կարիքի դեպքում մասնագիտական բուհի կողմից վերապատրաստումը իրականացնելու դրույթը,կամ գոնե հստակեցնել որ բուհն է դա իրականացնելու,քանի որ կամավոր ատեստավորմանը ուսուցիչների մասնակցությունը և արդյունքը հստակ ցույց է տալիս , որ օրինակ մասնագիտական բուհի կողմից տրված դիպլոմը իրականում չի համապատասխանում տվյալ մասնագետի ունեցած գոնե նվազագույն գիտելիքներին,իսկ եթե բուհին դա չի հաջողվել ապահովել երկարաժամկետ չորս տարիների ընթացքում արդյո՞ք կհաջողվի կարճաժամկետում։ Առաջարկում եմ հստակ խումբ կազմել արդեն իսկ կամավոր ատեստավորումը գերազանց հաղթահարած ուսուցիչներից,ովքեր կունենան նաև տարակարգ և այդ խումբը զբաղվի ուսուցիչների մասնագիտական կատարելագործմամբ։

Հերմինե Աբրահամյան

06.11.2022

Մեր երկրում լրջագույն գործունեություն է ծավալում «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամը, որի ուսուցիչ֊ առաջնորդները անցնում են երկամյա առաջնորդության ինտենսիվ ու գերհագեցած կուրս՝ կիրառելով կրթության նորարական փորձը Հայստանում։ Աշխատանքի ընթացքում մոդուլային ուսուցմամբ հսկայական գիտելիք ու պրակտիկա է ապահովվում, սակայն որևէ մոդուլից ուսուցիչը որևէ հավաստագիր չի ստանում։ Առաջարկում եմ Դասավանդի՛ր Հայաստանի շրջանավարտ դեսպանների համար մասնավոր հնարավորություններ ստեղծել։

Մարգարիտ Սարգսյան

05.11.2022

Բարև ձեզ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդողներն ընթերցում են ներկայացված նախագիծը, հարցեր տալիս, լուծումներ առաջարկում։ Նյութերը կարող եք տեսնել հետևյալ փաթեթում, որը մինչև նշված ժամկետը կհամալրվի նոր գրառումներով։ Փաթեթը՝ https://laboratorymskh.wordpress.com/.../%d5%b6%d5%a1%d5.../

Տեսնել ավելին