Հիշել նախագիծը

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՄԿՈՒ համակարգի գործունեության, ոլորտի կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունների կարգավորման նապատակով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի, «Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունում

 

 

  • Քննարկվել է

    14.10.2022 - 29.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5795

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.10.2022

17. Առաջարկում ենք փոփոխություններ և լրացումներ կատարել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում՝ սահմանելով, որ ֆունկցիոնալության միջին, ծանր և խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.10.2022

16. Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասի «ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու» բառերը փոխել «բարելավման» բառով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.10.2022

15. Նախագծիի 30-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում» բառերից հետո լրացնել «կրթությունը ստանալ ընդհանուր հիմունքներով, պահանջել և» բառերը և պարբերությունից հեռացնել «սահմանված» բառը։

Տեսնել ավելին