Հիշել նախագիծը

««Lիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,                                                       ««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Սույն թվականի օգոստոսի 14-ին Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր աղետով պայմանավորված և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2022թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 01/10.3/27493-2022 հանձնարարականը հրագործական նյութերի, արտադրանքերի (պիրատեխնիկա, սիլիտրա և այլ պայթյունավտանգ նյութեր/ապրանքներ) ներկրման, արտադրության, պահեստավորման, առևտրի և կիրառման գործառույթները որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ դարձնելու հետ կապված համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները նախաձեռնելու, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով Նախարարությանը վերապահված պայթուցիկ նյութերին վերաբերող լիցենզավորման ենթակա գործընթացներին զուգահեռ նաև դրանց ներկրումը, պահեստավորումը և կիրառումը (շահագործումը) լիցենզավորման կանոնակարգման դաշտ ներառելու նպատակահարմարության հարցը քննարկելու վերաբերյալ՝ առաջացել է սույն օրենքների փաթեթի ընդունման անհրաժեշտությունը:

Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն  հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ընդլայնում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), ինչպես նաև հրագործական նյութերի, արտադրանքերի (պիրատեխնիկա, սիլիտրա և այլ պայթյունավտանգ նյութեր/ապրանքներ) ներկրումը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

 

    Նախագծի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), հրագործական նյութերի, արտադրանքերի (պիրատեխնիկա, սիլիտրա և այլ պայթյունավտանգ նյութեր/ապրանքներ) ներկրումը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար:

 

 

 

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

      Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացումը» վերնագրում՝ «Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ», ինչպես նաև «4. Մարդկային կապիտալի զարգացում» գլխի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում. «· շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության և մշտադիտարկման միասնական համակարգի կատարելագործումը, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործումը՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ, »:

 

 

 

  • Քննարկվել է

    19.09.2022 - 04.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4088

Տպել