««Lիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծեր
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար:
Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ընդլայնում:
-
Քննարկվել է
19.09.2022 - 04.10.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 4087
Տպել