«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.14 հոդված.
«Հոդված 19.14 Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը
- Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ |
բազային տուրքի 300 000-ապատիկի չափով |
Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ |
բազային տուրքի 100 000-ապատիկի չափով |
- Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի՝ սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի և կամ վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում:
- Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերությունում «օրենքի 19.7-րդ և 19.8-րդ» բառերը փոխարինել «օրենքի 19.7-րդ, 19.8-րդ և 19.14-րդ» բառերով:
Հոդված 3. Եզրարափակիչ մաս
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 4. Անցումային դրույթներ
- Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանաված՝ խաղադրույք ընդունելու իրավունքն առաջին անգամ ձեռք բերելու համար պետական տուրքը վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ մասերով.
«17) Խաղադրույք (մասնակցության վճար)` իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով վճարված դրամային միջոց, որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիրը։
18) խաղադրույք ընդունելու իրավունք՝ որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում.
1) «վրա» բառից հետո լրացնել «, վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում նաև խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա:» բառերով:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, որի դրույքաչափ սահմանվում է կախված Կազմակեպչի կողմից ընդունված խաղադրույքների ընդհանհուր գումարից՝ ներառյալ իր կողմից իր հաշվին խաղացողին տրված խաղին մասնակցելու հնարավորությունները:»
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1»-րդ կետով.
«թ1) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում ««թ»» բառից հետո լրացնել ««թ1»» բառը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«խաղադրույք (մասնակցության վճար)` դրամական միջոցներ, որոնք խաղացողի կողմից անկանխիկ եղանակով փոխանցվում են կազմակերպչին և ծառայում են որպես շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի կողմից սահմանված կանոններին համապատասխան.
Խաղադրույք ընդունելու իրավունք` որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում .
1) «վրա» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի գործունեության դեպքում նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով համապատասխան քվոտայի համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:» բառերով:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն
«Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, որի դրույքաչափ սահմանվում է կախված Կազմակեպչի կողմից ընդունված խաղադրույքների ընդհանհուր գումարից՝ ներառյալ իր կողմից իր հաշվին խաղացողին տրված խաղին մասնակցելու հնարավորությունները: »:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1»-րդ կետով.
«Է1) վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում ««է»» բառից հետո լրացնել «կամ «է1»» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
19.09.2022 - 04.10.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 4646
Տպել