Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարա­բերությունների բարելավման անհրաժեշտությամբ՝ միտված կանոնների գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների բարելավմանը, նոր կարգավորումների սահմանմանը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերաշարադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված  «Խմելու ջուր» հասկացությունը, ինչպես նաև ուժը կորցված ճանաչել կանոնների 15-րդ և 22․1-րդ կետերով սահմանված՝ նոր բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերին առնչվող որոշ դրույթներ, որոնք փաստացի ներառվել են կանոնների նոր լրացվող՝ ֆիզիկական անձի նոր բաժանորդ դառնալու հնարավորություններն առավել ընդլայնող 22.1․1 կետում։ Բաժանորդին իրազեկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով լրամշակվել են պլանային ընդհատումների մասին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 70-րդ և վթարային կամ ֆորս մաժորի հետևանքով ընդհատման մասին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 71-րդ կետերը։ Առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումն առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու գործընթացն ավարտին հասցնելու նպատակով կանոնների 74-րդ կետը լրացվել է  3-րդ ենթակետով, որն իրավունք է ընձեռելու մատակարարին առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն բաժանորդի խոչընդոտելու դեպքում դադարեցնել նրան ծառայությունների մատուցումը: Կանոնները լրացվել է նաև 74.2 կետով, որով ամրագրվել է կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով բաժանորդին ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու մասին մատակարարին իրազեկելիս ծառայությունների մատուցումը վերսկսելու գործընթացը: Որպես առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումը առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու խնդրի լուծման ողջամիտ վերջնաժամկետ՝ կանոնների 89-րդ կետով ամրագրվել է 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ կանոնների 90-րդ կետով՝ կանոնների 42-րդ կետի հետ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև 26-րդ և 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը (կանոնների այս կետերը առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող բաժանորդ չլինելու դեպքում կորցնելու են իրենց գործնական նշանակությունը)՝ դրանց ուժը կորցնելու ժամկետը համապատասխանեցնելով կանոնների 89-րդ կետով ամրագրվելիք վերոնշյալ ժամկետին։

  • Քննարկվել է

    01.09.2022 - 17.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3554

Տպել

Առաջարկներ`

Համատիրությունների զարգացման ասոցիացիա

02.09.2022

Շրջանառության մեջ է դրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման նախագիծը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների իրականացումը մատակարարների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների մոտ մշտապես առաջացնում են հակասություններ կանոնների ոչ հստակության պատճառով, առաջարկում ենք՝ Կանոնների 1-ին գլխի, 2-րդ մասի, 11-րդ կետի .... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը,... բառակապակցությունը փոխարինել՝ ... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը... բառակապակցությամբ: Շենքի արտաքին պատից հետո բազմաբնակարան շենքի սեփականատերերը չունեն ընդհանուր սեփականություն, իսկ առաջին դիտահորերը գտնվում են այլ սեփականատերերի տիրապետման ներքո: Հին տարբերակում առկա է իրավական նորմերի հակասություն, որը բերում է իրավական նորմի չկիրառման: Անհրաժեշտ է քննարկում և կարգավորում... Հարգանքով Ա. Գրիգորյան ՀԶԱ նախագահ 02.09.2022թ.

Տեսնել ավելին