Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացների լավարկման, ինչպես նաև համապատասխան գնային հաշվարկների մեխանիզմները ուժը կորցրած ճանաչելու հանգամանքով:

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Գործող գնային հաշվարկների մեխանիզմներով իրականացրած ուսումնասիրության (հաստատված ձևաչափերով փորձնական հարցումներ են կատարվել) ընթացքում ի հայտ են եկել որոշակի ռիսկեր վերոնշյալ մեխանիզմով գնային փոփոխություն կատարելու մասով, մասնավորապես մեխանիզմը կարող է խրախուսել գնառաջարկ ներկայացնողներին միայն թանկարժեք աջակցող միջոցների տեսակներ ներկայացնել, որի հիման վրա հաշվարկված հավաստագրի գինը արդարացված չի լինի, ինչպես նաև չկան համապատասխան ռեսուրսներ կազմակերպությունների կողմից ներկայացված գնառաջարկներում աջակցող միջոցի ինքնարժեքի հաշվարկում իրականացնելու այնպիսի ստուգումներ, ինչպիսիք են վարչական անձնակազմի աշխատավարձ, վարձակալություն, մաշվածություն, պահպանման ծախսեր և այլն: Ուսումնասիրությունները փաստում են, որ  կազմակերպությունների կողմից ներկայացված աջակցող միջոցների պետական հավաստագրերի  և առանց հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների, դրանց վերանորոգման համար ներկայացված բարձր գները հիմնավորված չեն, հետևաբար  այդ մեխանիզմով հաշվարկված գներն ընդունելու դեպքում շահառուներին տրամադրվող աջակցող միջոցների որակը էականորեն չի բարելավվելու: Սա պայմանավորված է նրանով, որ ինչպես նշված է վերևում` մի կողմից չկան ծախսերի վերահսկողության կամ ստուգման ռեսուրսներ կամ մեխանիզմներ, մյուս կողմից գնառաջարկներ ներկայացնելու համատեքստում աջակցող միջոցների համար սահմանված են եղել նույն տեխնիկական նվազագույն պահանջները, ինչ նախկինում, սակայն առանց հիմնավորման ներկայացվել են ավելի բարձր գներ (հիմնականում պայմանավորված է ինքնարժեքի հաշվարկում ներկայացված այլ ծախսերի (վարձակալության, մաշվածության, պահպանման, տրանսպորտային ծախսեր և այլն)  բարձր լինելով):

Վերոնշյալ հանգամանքներից ելնելով աջակցող միջոցների պետական հավաստագրերի և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների գները մնացել են նույնը, ինչը հաստաված էր 2021 թվականին աջակցող միջոցների տրամադրման գործընթացը չդադարեցնելու նպատակով:

Բազմաթիվ են այն դեպքերը, երբ երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող ստորին վերջույթի պրոթեզները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող ստորին վերջույթի պրոթեզների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) տրամադրվում է եզրակացություն նոր պրոթեզ ստանալու վերաբերյալ, այնինչ հաճախ դրա փոխարեն պրոթեզի ֆունկցիոնալությունը կարելի է ապահովել՝ տրամադրելով միայն ծնկան հոդ, պրոթեզի ծայրատի ընդունիչ, սիլիկոնե լայներ, պրոթեզի թաթ։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցած ճանաչել աջակցող միջոցների պետական հավաստագրերի և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների գնի հաշվարկի գործող գնագոյացման մեխանիզմները և թողնել նույն իրավակարգավորումը, որը գործում էր մինչև ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշմամբ ընդունված փոփոխությունները: Նախագծով նախատեսվում է նաև աջակցող միջոցների պետական հավաստագրերի տրամադրման ընթացակարգերում իրականացնել որոշակի փոփոխություններ` ընթացակարգերի լավարկման նպատակով:  

     Միաժամանակ,նախագծով նախատեսվում է երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող ստորին վերջույթի պրոթեզները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող ստորին վերջույթի պրոթեզների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) տրամադրվել ծնկան հոդ, պրոթեզի ծայրատի ընդունիչ, սիլիկոնե լայներ, պրոթեզի թաթ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։

     Նաև, ազդրի և սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզի (այդ թվում՝ սիլիկոնե լայներով պրոթեզի) փոխարեն շահառուին (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) պրոթեզ ստանալու օգտագործման ժամկետը լրանալուց հետո կարող է տրամադրվել սիլիկոնե լայներ և(կամ) պրոթեզի ծայրատ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։ Բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուին սիլիկոնե լայների հետ միաժամանակ տրամադրվում են նաև ծնկակալ և աղեկապ՝ հաշվի առնելով մասնագետների եզրակացությունը, համաձայն որի դրանք անհրաժեշտ են նման պրոթեզների դեպքում։

Նախագծով նաև լավարկվում են կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Նախագծով նաև սահմանվում են տրամադրման ժամկետներ և թիրախ խմբեր նոր տեսակի աջակցող միջոցների համար, որոնք արդեն իսկ նախատեսվել են 2022 թ․ պետական բյուջեի հայտով և կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող անձանց։

 Նախագծով նախատեսվում է զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց տրամադրել առավել բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզներ։

Միաժամանակ, իրականացված վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ 01.09.2021-31.03.2022   ժամանակահատվածում 35 անձ դիմել է Միասնական սոցիալական ծառայություն ժամկետից շուտ ազդրի և սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով ստանալու նպատակով՝ հիմնականում պրոթեզների սիլիկոնե լայներները և ծայրատները վնասվելու պատճառով։ Համաձայն վերլուծության շուրջ 27396000 դրամ արժեքով նոր պրոթեզ է տրամադրվել, մինչդեռ կարելի էր տրամադրել  միայն պրոթեզների սիլիկոնե լայներներ և /կամ ծայրատներ կամ այլ օժանդակ պարագաներ՝ շուրջ 6 346 000 դրամ արժեքով։

Ուստի, նախագծով նախատեսվում է դրույթ, համաձայն որի պրոթզների փոխարեն շահառուին (բացառությամբ ֆունկցիոնալ պրոթեզներ ստացած շահառուների) կարող է տրամադրվել սիլիկոնե լայներ և պրոթեզի ծայրատ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։

Ստորև ներկայացվում է տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ արցախյան առաջին պատերազմի հետևանքով զինվորական պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձանց հերթական պրոթեզ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը.

Աջակցող միջոցի անվանումը

2022

2023

2024

2025 

Վերին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզ

7

10

7

18

Ստորին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզ

46

70

85

63

Ընդամենը

53

80

92

81

«Հավերժական ազգ» և «Համահայկական հիմնադրամի» ֆինանսավորմամբ 44-օրյա պատերազմի մասնակից 101 զինվորին տրամադրված ստորին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզների  սիլիկոնե լայներների ընդհանուր գումարը կազմում է  41803382 դրամ`   1 սիլկոնե լայների միջին արժեքը կազմում է  413,895 դրամ։

          Ստորև աղյուսակում ներկայացվում է 2022-2025 թթ․ ընթացքում զինվորական պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ ֆունկցիոնալ պրոթեզների, սիլիկոնե լայներների և աղեկապերի հաշվարկը՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տարի տրամադրվում է 2 սիլիկոնե լայներ, 2 ծնկակալ և 2 աղեկապ, բացառությամբ ֆունկցիոնալլ պրոթեզը ստանալու ժամանակ, երբ սիլիկոնե լայները, ծնկակալը և աղեկապը տրվում են պրոթեզի հետ միաժամանակ։ 2022 թվականի համար հաշվարկվել է  2021 թվականի ընթացքում տրամադրված 101 ստորին վերջույթների համար 1-ական լայների գումար։ 2023 թվականի համար 2021 թվականի ընթացքում տրամադրված 101 ստորին վերջույթների պրոթեզների, 2022 թվականին իրավունք ունեցող արցախյան 1-ին պատերազմի զինվորական կապով  46 հաշմանդամություն ունեցող անձանց համար 2-ական լայներ և 2023 թվականի 70 հաշմանդամություն ունեցող անձանց համար  1-ական լայներ։ Նույն տրամաբանությամբ հաշվարկվել է հաջորդ տարիների համար։

      Աջակցող միջոց

Չափի միավորը

2022 թ․

2023թ

2024թ.

2025 թ․

1

2

3

4

5

6

ԸՆԴԱՄԵՆԸ

հազ.դրամ

 323,722.4

 557,573.8

504,672.5

 1,008,741.0

Վերին վերջույթի Ֆունկցիոնալ  պրոթեզ

միավոր (քանակը)

7.0

 10.0

  7.0

  18.0

 

Մեկ միավորի գինը (դրամ)

 40,000,000.0

40,000,000.0

40,000,000.0

40,000,000.0

 

Գումարը /հազ.դրամ/

 280,000.0

400,000.0

280,000.0

 720,000.0

Ստորին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզներ

միավոր (քանակը)

 46

70.

 85

 63

 

Մեկ միավորի գինը (դրամ)

4,600,000.0

4,600,000.0

 4,600,000.0

 4,600,000.0

 

Գումարը /հազ.դրամ/

211,600.0

322,000.0

 391,000.0

 289,800.0

սիլիկոնե լայներ

Միավոր (քանակ)

101

364

 519

667

 

Մեկ միավորի գինը (դրամ)

 413,895.0

413,895.0

413,895.0

 413,895.0

 

Գումարը /հազ.դրամ/

 41,803.4

150,657.8

 214,811.5

 276,068.0

ծնկակալ

Միավոր (քանակ)

 101

364

519

667

 

Մեկ միավորի գինը (դրամ)

 6,000.0

6,000.0

6,000.0

6,000.0

 

Գումարը /հազ.դրամ/

606.0

2,184.0

3,114.0

4,002.0

աղեկապ

Միավոր (քանակ)

 101

364

  519

  667

 

Մեկ միավորի գինը (դրամ)

             13,000.0

13,000.0

 13,000.0

 13,000.0

 

Գումարը /հազ.դրամ/

               1,313.0

               4,732.0

             6,747.0

               8,671.0

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում լավարկել աջակցող միջոցների պետական հավաստագրերի  տրամադրման գործընթացը:

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Անհրաժեշտ միջոցները նախատեսված են ՀՀ պետական բյուջեի 1160 «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագծի մշակումը չի բխում վերոնշյալ ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    18.08.2022 - 02.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2701

Տպել