Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

----- ------------- 2022 թվականի N ----------- Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
  • որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «14. Պետական հավաստագրերը, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցները հատկացվում են պետական բյուջեով նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։».
  • որոշման N 1 հավելվածը 23.1.-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.2-րդ և 23.3.-րդ կետերով՝

           «23.2. Երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող վերին և ստորին վերջույթի պրոթեզները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող վերին և ստորին վերջույթի պրոթեզների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ (այսուհետ՝ ֆունկցիոնալ պրոթեզ) ստացած շահառուների) կարող է տրամադրվել վերանորոգման ծառայություն՝ ծնկան հոդ կամ պրոթեզի ծայրատի ընդունիչ կամ սիլիկոնե լայներ կամ պրոթեզի թաթ կամ պրոթեզի արմունկ կամ դաստակ կամ այլ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։

           23.3. Ֆունկցիոնալ պրոթեզ ստացած շահառուին սիլիկոնե լայների հետ միաժամանակ տրամադրվում են նաև հարակից այլ մասեր՝ պրոթեզի ծնկակալ և պրոթեզի աղեկապ՝ սույն որոշման N 2 հավելվածի 19-21-րդ կետերի համաձայն։»․

  • որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«25. ՄՍԾ-ն աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն տրամադրում է՝

  • հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների) նշանակման դեպքում.
  • բուժամարզական պրոթեզների, առաջին անգամ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման դեպքում.
  • վերին կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու դեպքում.
  • վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության դեպքում,
  • վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ՝ սիլիկոնե լայներ, պրոթեզի ծայրատի ընդունիչ, ծնկան հոդ, պրոթեզի թաթ, պրոթեզի արմունկ, պրոթեզի դաստակ և այլն ստանալու դեպքում.
  • երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու դեպքում.
  • երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում.

ա․ խախտվել են աջակցող միջոցի  պահպանման ու օգտագործման կանոնները,

բ․ թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի  օգտագործման հետևանքները, որոնք  երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,

գ․ աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,

դ․ աջակցող միջոցի  վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,

ե․ թերությունն առաջացել է աջակցող միջոցի  կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,

զ․ թերությունն առաջացել է դժբախտ պատահարների, միտումնավոր կամ  անզգույշ  կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,

է․ հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ`  խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ,

ը․  անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված վիճակ, որը հանգեցրել է ծայրատի փոփոխության․

  • աջակցող միջոցների, մասնավորապես, վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգման և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգում տրամադրելու դեպքում.
  • վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց անհրաժեշտ աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում․
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:».
  • որոշման N 1 հավելվածի 25.1.-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «25.1. Կոտրված (վնասված), անձի կարիքներին չհամապատասխանող (այդ թվում՝ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցը նորով փոխարինելու համար շահառուն ՄՍԾ է հանձնում (վերադարձնում) աջակցող միջոցը: Ձայնալարերի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասերի (պարագաների) դեպքում անձի կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար ՄՍԾ-ին է ներկայացվում նաև համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Երեխաների օրթեզավորման և օրթեզի տեսակի վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է մասնագիտացված բժշկական կազմակերպությունը (կենտրոնը): Եթե շահառուն, ելնելով առողջական վիճակից՝ հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, չի կարող ներկայանալ ՄՍԾ և դրա մասին նշել է դիմումում, ներկայացնելով տնային կամ հիվանդանոցային պայմաններում եզրակացությունը տրամադրելու բժշկական հիմքեր, ապա ՄՍԾ-ն սույն կարգով սահմանված եզրակացությունը տրամադրում է շահառուի գտնվելու վայրում կամ շահառուի հետ կամ ՄՍԾ տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից տեսակապ ապահովելու միջոցով, եթե դրա հնարավորությունը կա։»․
  • որոշման N 1 հավելվածի 26-րդ կետից հանել «,մինչև կազմակերպություն դիմելը,» բառերը․
  • որոշման N 1 հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1.-րդ կետով․ «26.1. Եթե ՄՍԾ-ն տնօրինում է սույն կարգի 26-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, ապա դրանք կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են (վավեր են) և համապատասխանում են եզրակացություն տրամադրելու համար սահմանված պահանջներին: Տվյալ դեպքում ներկայացվում է միայն գրավոր դիմում:»․
  • որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
  • որոշման N 1 hավելվածի 37-րդ կետում «Շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր» բառերը փոխարինել «Շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների օրինական ներկայացուցիչները` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց (էլեկտրոնային) եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ» բառերով․
  • որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 7-րդ ենթակետում «աուդիոգրամման (աուդիմետրիայի տվյալները)» բառերից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. «: Ընդ որում, աուդիոգրամմայում պետք է նշվի լսողության խանգարման աստիճանը Դբ-ով (500, 1000, 2000 հց, կամ 500, 1000, 2000, 4000 հց հաճախականության միջին թվաբանականը)».
  • որոշման N 1 hավելվածի 37-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «փոստային առաքման դեպքում՝ բոլոր փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերի,» բառերը․
  • որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 12-րդ ենթակետում «օրթեզի» բառից հետո լրացնել «և օրթեզի կոշիկի» բառերը.
  • որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «13) սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքերում՝ ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը.».
  • որոշման N 1 հավելվածի 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով՝ «14) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում:».
  • որոշման N 1 հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «38. Հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, եթե անձը չի կարող անձամբ ներկայանալ ՄՍԾ տարածքային կենտրոն և հեռախոսազանգի միջոցով դիմել է ՄՍԾ՝ տնային կամ հիվանդանոցային պայմաններում հավաստագիր ստանալու համար դիմում ընդունելու նպատակով, ապա դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է այցելություն շահառուի գտնվելու վայր՝ համապատասխան դիմումի լրացման գործընթացը կազմակերպելու համար:».
  • որոշման N 1 hավելվածի 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «40․ ՄՍԾ-ն, ստանալով հավաստագիր տրամադրելու համար դիմումը և կից փաստաթղթերը, տասն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում է հավաստագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում դիմողին:»․
  • որոշման N 1 hավելվածի 41-րդ կետում «տասն» և «երեք» բառերը փոխարինել «հինգ» բառով․
  • որոշման N 1 hավելվածի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «42․ Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը, ինչպես նաև կազմակերպությունների ցանկը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով:».
  • որոշման N 1 hավելվածի 48-րդ կետում «կազմում է» բառը փոխարինել «տրամադրում է» բառով․
  • որոշման N 1 հավելվածի 48.2.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «48.2. Հավաստագրի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների փոխհատուցման գումարի գնային արժեքը սահմանվում է` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցող միջոցների ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում:» բառերը.
  • որոշման N 1 հավելվածի 48.3-րդ կետը, Ձև N 1-ը, Ձև N 2-ը և Ձև N 3-ը ուժը կորցրած ճանաչել.
  • որոշման N 1 հավելվածի 48.7-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 48.8-րդ կետով՝ «48.8. Կազմակերպությունները պետք է մշտապես ունենան պետական հավաստագրով կամ առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների փոխհատուցման գումարի գնային արժեքին համարժեք աջակցող միջոցներ։».
  • որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերի 3-րդ սյունակում «անձինք» բառից հետո լրացնել «, հաշմանդամություն չունեցող անձինք» բառերը․
  • որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-27-րդ կետերով՝

18.

Ֆունկցիոնալ պրոթեզ

5 տարի

Զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձինք

 

19.

Սիլիկոնե լայներ

6 ամիս (տրամադրվում է ֆունկցիոնալ պրոթեզ տրամադրելուց 6 ամիս հետո)

20.

Պրոթեզի ծնկակալ

21.

Պրոթեզի աղեկապ

22.

Հակապառկելախոցային ներքնակ

10 տարի

Հաշմանդամություն ունեցող անձինք

23.

Աթոռ սանիտարական հարմարանքով

5 տարի

Հաշմանդամություն ունեցող անձինք

24.

Անվասայլակի կցորդիչ

7 տարի

Հաշմանդամություն ունեցող անձինք

25.

Քայլաբեր

7 տարի

Հաշմանդամություն ունեցող անձինք

26.

Կանգնակ-սայլակ

7 տարի

Հաշմանդամություն ունեցող անձինք

27.

Կանգնակ

7 տարի

Հաշմանդամություն ունեցող անձինք

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    18.08.2022 - 02.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2702

Տպել