Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

   Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման, ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնից դեղատոմսով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների խնդիրներին:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս գնման ընթացակարգերը իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշմամբ սահմանափակված է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի մասնակցությունը պետական գնումներին:

Ներկայումս գնման ընթացակարգերը իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական  բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշմամբ հաստատված պիտանիության ժամկետները վերաբերում են գնվող և պահեստավորվող դեղերին, իսկ դեղատնից դեղատոմսով հիվանդին բաց թողման դեղի պիտանիության ժամկետի մասով որևէ պահանջ սահմանված չէ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնից դեղատոմսով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների խնդիրները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության, կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում, սահմանափակման վերացում, մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ, կմեծանա մրցակցությունը և հնարավոր է, որ գնվող դեղերի համար կներակայացվեն ավելի ցածր գին, ինչպես նաև դեղի պայմանագրային գնի նվազեցման հաշվին կառաջանան ազատ միջոցներ: Միաժամանակ նշված գործընթացը կխթանի ՀՀ-ում դեղերի պետական գրանցմանը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղեր կգրանցվեն ՀՀ-ում: 

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնից դեղատոմսով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետները հստակ սահմանել նվազագույն մեկ տարուց ոչ պակաս, որը հնարավորություն կընձեռնի վերահսկել տրամդրվող դեղերի պիտանիության ժամկետները, խուսափելու համար պիտանիության կարճ ժամկետով կամ ժամկետնանց դեղերի  հիվանդներին հատկացումից: 

  • Քննարկվել է

    12.10.2017 - 27.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8987

Տպել