Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2017 թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

  1. Որոշման 2-րդ կետից հանել «միայն» կետը.
  2. Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր  1 և 2.2 կետեր հետևյալ խմբագրությամբ.

2.1. Գնումների պլանում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետությունում  չգրանված դեղեր, որոնք ունեն Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր  և  ԱՀԿ նախաորակավորում և (կամ) գրանված են Եվրոպական միության լիիրավ անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում:

2.2 Մատակարարը  պարտավորվում է մինչև մատակարարում իրականացնելը ապահովել ՀՀ օրենքով սահմանաված կարգով դեղերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ներկայացումը ՀՀ առողջապահության նախարարություն:

  1. Որոշման 7-րդ կետից հետո լրացնել (դ) կետի հետևյալ խմբագրությամբ.
  2. Առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից, փոխատուցվող անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը, հիվանդին դեղատոմսով դեղատնից կամ առողջության առաջնային պահպանման կազմակերպությունից տրամադրման պահին` պետք է ունենան 6 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ:
  3. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    12.10.2017 - 27.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8986

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ