Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. 

Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (լիազորող նորմեր):

Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022 թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված  միջոցառումների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է Որոշումը և հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել լիազորող նորմ  Որոշման ընդունման համար, ինչպես նաև՝

- սահամանել, որ որոշմամբ նախատեսված  ծառայությունները 2020 թվականից իրականացվում են բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ հասարակական կազմակերպությունների կողմից պատվիրակման միջոցով.

-լրացնել Ծրագրի շահառուների ցանկը.

-վերանայել Ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումները.

-կարգավորել ծրագրի իրականացման համար հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները.

- հաստատել ՀՀ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող պետական հաստատությունների ցանկը.

- իրականացնել այլ փոփոխություններ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագիծն ընդունվելուց  հետո՝

-Որոշումը կապահովվի համապատասխան լիազորող նորմով.

-կընդլայնվի ծրագրի շահառուների ցանկը.

-ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումները կլինեն առավել հստակ և արդյունավետ.

-կհստակեցվի ծրագրի իրականցման կարգը և այլն:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը: Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման Հավելվածի համաձայն՝ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացման ու ներդաշնակ զարգացմանն ուղղված քաղաքականության շնորհիվ շարունակվելու է իրականացվել երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններից դուրսբերումը և ընտանիքի հետ վերամիավորումը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    12.08.2022 - 29.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3507

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.08.2022

Նախագծով անհրաժեշտ է անդրադառնալ նաև ապաինստիտուցիոնալացման հետևյալ բաղադրիչներին՝ հաղորդակցություն և իրազեկվածության բարձրացում, ապաինստիտուցիոնալացման իրականացման (գործընթացների ղեկավարման) մեխանիզմի առկայություն, ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների՝ հաստատություններից համայնքային ենթակառուցվածքներ տեղափոխելու պլանավորում և իրականացում, աշխատուժի զարգացում և ռեսուրսների բաշխում, մշտադիտարկում և գնահատում, ներառյալ տվյալների համակարգված հավաքում և վերլուծություն։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.08.2022

Առաջարկում ենք երեխաների հաստատությունների դուրս բերումը իրականացնել անհատական պլանների մշակման, իրականացման և մշտադիտարկման հիման վրա։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.08.2022

Հաստատություններում խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք ապահովող միջոցառումների իրականացման քայլերը սահմանելուց բացի՝ անդրադառնալ նաև հաստատություններում խնամվող այն երեխաների խնամքը և դաստիարակությունը ընտանիքում կազմակերպելուն, որոնք չունեն կենսաբանական ընտանիքներին։

Տեսնել ավելին